October 2013 ամսվա արխիվը
Մենք Քասախ գյուղում ենք, լավաշ ենք թխում ընկեր Շողիկի ամենահարազատ մարդկանց հետ: Նրանք մեզ սիրով ընդունեցին, մեր բացած խմորով լավաշներ թխեցին, միասին թոնրի գաթա էլ թխեցինք, կերանք, միրգ էլ… Իսկական լավաշթխիկ: Ամենահետաքրքիրը իրար քսվող քարերն էին, որոնց երկանք են ասում:
Կարդալ ավելինԴան, դան, դանեդան,
Ձի հավ մը կար, կոլոտ էր…
Դաստիարակների սեմինար-պարապմունքից. հոկտեմբերի 26 2013թ.
http://youtu.be/_7zfpzysIt4
Կարդալ ավելինՄխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Կրտսեր դպրոց-պարտեզում 5 տարեկանների նախապատրաստական խումբ
Ուսումնական գործունեության բովանդակությանը ներկայացվող պահանջներ
-
Ոչ թե դասացուցակային առարկայական ուսուցում և ինֆորմացիայի հաղորդում, այլ` զարգացում ամենօրյա ազատ ստեղծական տարաբնույթ գործունեության արդյունքում
-
կենդանի շփման, սեփական փորձի միջոցով հմտությունների, կարողությունների, գիտելիքի ձևավորում
-
ՏՀՏ միջոցների (ֆոտոխցիկ, ձայնագրիչ,...
Սա այն դեպքն է, որ մեկնաբանություններն իրոք ավելորդ են: 5 տարեկանների նախապատրաստական խմբի ծրագրի «Հոկտեմբերիկ» բաժնի մեծ մասը չափումներին է վերաբերում:
Մենք սովորում ենք ճիշտ չափելու ձևերը: Պարզվում է, որ եթե ինչ-որ բան սխալ անես, չափածդ էլ սխալ կլինի: Երկարություն, լայնություն, բարձրություն չափեցինք: Ինչով ասես չափեցինք՝ ոտքով, թզով… նույնիսկ քթով: Հետքրքիր աշխատանք էր:
Հիմա ուզում ենք չափելով համեմատել տարբեր իրեր, առարկաներ, ուտելիքներ:...
Ես իմ թաղարն ունեմ… Թաղարների ստեղծումը «Աշնանային պարտեզ»
նախագծի մի մասն է, որը ամեն տարի իրականացվում է նախակրթարանում և 5 տարեկանների խմբերում: Բոլոր սաները իրենց թաղարն են ունենում:
Մենք ծաղիկների կտրոնները դրեցինք ջրի մեջ, հետևեցինք, թե ինչպես են ծլում դրանց արմատները, հաշվեցինք օրերը, արմատները, հետևեցինք կտրոնների աճին: Վերջապես եկավ մեր սպասած օրը՝ կտրոնների արմատներն արդեն երկա՜ր-երկար են: Ծաղկամաններ սարքեցինք և դրանց մեջ տնկեցինք մեր տնկիները: Հիմա բոլորս մեր թաղարներն ունենք, որ պիտի խնամենք: Անպայման կլսենք մասնագետի խորհուրդները, որ հանկարծ սխալ չխնամենք մեր բույսերը:...
Լավաշթխիկի ծեսը կրթահամալիրի նախակրթարանի սիրելի ծեսերից է՝ գործնական, ուսումնական, հետաքրքիր, ստեղծագործական… հյուրական: «Ծիտը» հեքիաթը մեզ համար պատմում-խաղում ենք, խնդիրներ ենք լուծում: Լավաշթխիկը հյուրական է, որովհետև անպայման հյուր ենք գնում, անպայման լավաշ են թխում, մեզ հյուրասիրում: Տեսնում ենք իրականում իսկական թոնրի լավաշն ինչպես են թխում, ինչ գործիքներով: Թարմ լավաշի համն ու հոտը բոլորովին ուրիշ է: Մենք էլ խմբում լավաշ թխեցինք:...
Կարդալ ավելինԱշնանային մեդիաօլիմպիադա
«Օլիմպիկ» ամսագիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. այսպիսին է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Ստեղծող ենք բոլորս՝ սովորող, դասավանդող, ծնող, ընկեր, բարեկամ…
Հոկտեմբերի 22-ից կրթահամալիրում սկսվել է Աշնանային մեդիաօլիմպիադան: «Պարտեզ» ամսագիրը նորամուտ է հայտարարում՝ «Օլիմպիկ» ամսագրի վերադարձը. ուսումնական նախագիծ, որի կատարումը ուսումնական պարտադիր աշխատանք է բոլոր սեբաստացիների համար:
Ամեն սովորող ստեղծում է իր «Օ...
Առաջին անգամը չէ, որ չափում ենք: Սկզբում թվում էր, թե չափելը հեշտ բան է: Պարզվեց, որ այդպես չէ: Չափելն էլ է հմտություն պահանջում: Առաջին անգամ երբ չափեցինք, վարվում էինք ինչպես հարմար է: Սաները թիզը թզի ետևից չէին դնում, ոտքը ոտքից հեռու էին դնում կամ ոտքերն իրար վրա էին դնում: Նախ
պետք է բացատրել, որ չափելիս չշտապեն: Հետո՝ միասին պարզեցինք, թե ինչն են չափում, պարզվեցինք՝ ամեն ինչ էլ կարելի է չափել: Դրանից հասկացանք, որ ինչ-որ բան չափում ենք ինչ-որ բանով և դրա անունը գործիք դրեցինք: Հետո փորձում էինք չափելու տեխնիկան կատարելագործել: Հասկացանք, որ երբ տարածք ենք չափում, ոչ...