Գեղարվեստի կրտսեր դպրոցի 5 տարեկանների մի խումբ սաներ արդեն իրենց բլոգներն ունեն, սովորում են դրանք սպասարկել, ուսուցումն իրականացնել բլոգում:
Անի Մինասյան
Սարգիս Մարտիրոսյան
Արեգ Պարսիլյան
Սիոնա Սիմիկյան
Օլգա Ալեքսանյան
Մարիամ Դեմիրճյան
Նարեկ Սարոյան
Տեխնոլոգիա բաժին
ՕլգաԱլեքսանյան` դուստր Լուսինե Ալեքսանայանի
Օլգան ինքն իր լուսանկարիչն է, անգամ մարզական դիրքում կարողանում է իրեն լուսանկարել: Օլգա 6 տարեկան
Դասվար` Դիանա Գրիգորյան
«Պեղվել» է Արեգ Պարսիլյանի երկրորդ մուլֆիլմը
Նկարում Արեգի ծեփաքանդակած կերպարն է:
Մուլֆիլմը` Արեգի բլոգում:
Աշնան կերպարը` տերևներով.
Աշունը ամենաբարենպաստ եղանակն է, որը հնարավորություն է տալիս հետևել-տեսնել փոփոխվող ժամանակի կատարած գործողությունները: Սաներին, պատմելով աշնանային եղանակի պատճառների, ընթացքի, դրսևորումների և այլնի մասին, փորձեցի ներգրավել նրանց մի պարզ, բայց նաև հետաքրքիր աշխատանքի մեջ, որն է աշնան պատկերումը իրենց աշխատանքների մեջ: Որպես աշխատանքային նյութ օգտագործեցինք նաև աշնանային տերևները: Սա և՛ հետաքրքրացրեց աշխատանքային պրոցեսը, և՛ հնարավորություն ընձեռեց աշխատել կոլաժի ժանրում:
Նարինե Ամուջանյան
Տերև… Նարինե Ամուջանյան և 5 տարեկան ընկերներ. ամեն մեկը մի ծառ աշուն է տեղափոխել թղթին, հենց տերևներով:
Կարդալ ավելին
Մարինե Ամուջանյանը Նոր դպրոցից է, 5 տարեկանների խմբի դասվարն է Անահիտ Հարությունյանի հետ: Նրա սաների աշխատանքները հետաքրքիր են լինում, որովհետև կողքներին հետաքրքիր Նարինե Ամուջանյան կա: Այս անգամ կավով կերպարներ են ծեփել…
Կարդալ ավելին… որ այցելել է 5 տարեկանների խումբ…
Քամին զգում են… նկարում են գույնով, դեմք-կերպարով…
Փորձեք նկարել քամուն, ինչպես դա արել են Դիանա Գևորգյանի 5 տարեկան սաները
Աշնանային հարուստ գույներ, զգացողություններ, նույնիսկ անձրև ու քամի… Տեսնես մեծերն կարող են աշունն այսպես զգալ ու արտահայտվել:
Այսպես նկարում են միայն նրանք, ում չեն թելադրում-պարտադրում: Եվ լավ է, որ ընկեր Դիանայի նկարածը չի առանձնանում: Բա ոնց, նա էլ իր ընկերների խմբից մեկն է:
5 տարեկանների խմբում արդեն սկսել ենք իրականացնել նախագիծը: Խոսեցինք աշնան մասին, ինչպիսի՞ն է աշունը, քանի՞ ամիս ունի, նկարեցինք, զրուցեցինք: Դիանա Գևորգյան