Առաջին անգամը չէ, որ չափում ենք: Սկզբում թվում էր, թե չափելը հեշտ բան է: Պարզվեց, որ այդպես չէ: Չափելն էլ է հմտություն պահանջում: Առաջին անգամ երբ չափեցինք, վարվում էինք ինչպես հարմար է: Սաները թիզը թզի ետևից չէին դնում, ոտքը ոտքից հեռու էին դնում կամ ոտքերն իրար վրա էին դնում: Նախ
պետք է բացատրել, որ չափելիս չշտապեն: Հետո՝ միասին պարզեցինք, թե ինչն են չափում, պարզվեցինք՝ ամեն ինչ էլ կարելի է չափել: Դրանից հասկացանք, որ ինչ-որ բան չափում ենք ինչ-որ բանով և դրա անունը գործիք դրեցինք: Հետո փորձում էինք չափելու տեխնիկան կատարելագործել: Հասկացանք, որ երբ տարածք ենք չափում, ոչ...