«Հոկտեմբերիկ» նախագիծ.չափումներ

Առաջին անգամը չէ, որ չափում ենք: Սկզբում թվում էր, թե չափելը հեշտ բան է: Պարզվեց, որ այդպես չէ: Չափելն էլ է հմտություն պահանջում: Առաջին անգամ երբ չափեցինք, վարվում էինք ինչպես հարմար է: Սաները թիզը թզի ետևից չէին դնում, ոտքը ոտքից հեռու էին դնում կամ ոտքերն իրար վրա էին դնում: Նախ
պետք է բացատրել, որ չափելիս չշտապեն: Հետո՝ միասին պարզեցինք, թե ինչն են չափում, պարզվեցինք՝ ամեն ինչ էլ կարելի է չափել: Դրանից հասկացանք, որ ինչ-որ բան չափում ենք ինչ-որ բանով և դրա անունը գործիք դրեցինք: Հետո փորձում էինք չափելու տեխնիկան կատարելագործել: Հասկացանք, որ երբ տարածք ենք չափում, ոչ մի կտոր չպետք է բաց թողնենք, որովհետև մեր չափածը սխալ կլինի: Դեռ չենք հաշվում, դեռ չենք խոսում այն մասին, որ նույն տարածքը տարբեր միավորներով չափելիս տարբեր մեծություններ կստանանք՝ ասենք սեղանի երկարությունը չափում ենք թզով, մատիտով, տարբեր չափի ժանյակներով… բայց սաները գլխի են ընկնում, որ տարբեր գործիքներով նույն երկարությունը կարող է  «տարբեր լինել»: Իսկ հիմա ընդամենը սովորում ենք ճշգրիտ չափել: Հետևեք և կտեսնեք, որ չափելը թան չի, ամեն մարդու բան չի, դա էլ է վարպետություն, որին քայլ առ քայլ են հասնում:

Նպատակն իհարկե միայն չափելը չէ: Զարգանում են սաների տարածական մտածողությունը, տարածքի ճիշտ ընկալումը, զգացողությունը, մկանների շար-ումների ճշգրիտ ուղղորդելու կարողությունը, զարգանում է մաթեմատիկական մտածողությունը: Մի խոսքով՝ դիտեք:

Անահիտ Աղասյան և 5 տարեկան  Հոկտեմբերիկներ  Հիմնական դպրոց

http://youtu.be/hc3Qcq3xG7c

Կարծիք գրել