Գիտեք չէ՞, որ հոկտեմբերի 17-ից կրթահամալիրում սկսվում են Խնկո Ապեր պապի (Աթաբեկ Խնկոյան) օրերը: Ես ասում եմ, եկեք Խնկո Ապոր «Ճպուռն ու մրջյունը» բոլորս սովորենք, խաղանք, երգենք, առանց խոսքի ասենք, (դրան մնջախաղ են ասում), նկարենք, խառնենք Խնկո Ապոր մյուս պատմությունների հետ… լիքը լավ-լավ բաներ անենք:
Իսկ ես անակնկալ եմ խոստանում նրանց, ում աշխատանքը փոքրիկների խումբը կհավանի: Ի՞նչ անակնկալ… Չեեեմ ասի:
Ամենագլխավոր խմբագիր Արեգ Պարսիլյան...
Կարդալ ավելին