November 2013 ամսվա արխիվը
Անուշ Աթայանի սանն է՝ Արեն Մինասյան Գեղարվեստի կրտսեր դպրոց, 3-րդ դասարան
http://youtu.be/d_Rho9gKwkM
Կարդալ ավելինՍեբասատացու օրերի առաջին ՄՈՒՏՔԸ՝ « Ռադիո 5»: Սրանց էլ լռեցնել չի լինի:
Մերի Գրիգորյան և ընկերներ
Կարդալ ավելին
Շատ սիրելի ծես` Լավաշթխիկՙ որի ժամանակ ամեն ինչ կապված է ցորենի, ալյուրի, լավաշի հետ՝ ջրաղաց, երկանք, թոնրատուն, ալրանկար… Սիրուն ծես: Ալյուրով խաղալը, նկարելը ոչ միայն սաների ստեղծագործական երևակայությունն է զարգացնում, այլև շատ այլ հմտություններ է զարգացնում, հոգեբանական, ֆիզիկական, ֆիզիոլոգիական զարգացում է ապահովում: Տեսեք՝ ինչ հավեսով են աշխատում մեր սաները՝ Բ-4 դպրոց-պարտեզի նախակրթանաի Արևիկ Դերձակյանն ու իր խմբեցիները:
Կարդալ ավելինՀիմնական դպրոցի 4-րդ դասարանի դասվարը Տաթև Մելքոնյանն է: Տաթևն ու իր սաները հրաշալի նախագիծ են սկսել՝ Ազգային և այլ շարժուն խաղեր: Կարծում եմ՝ կլինեն էլի սովորողներ, խմբեր, դասարաններ, որ կմիանան այս նախագծին:
Տեսեք՝ ինչ կենդանի, հետաքրքիր շարք են ստեղծել Տաթևն ու իր սաները:
Այս շաբաթը հոկտեմբերի վերջին շաբաթն էր, «Հոկտեմբերիկ» նախագծի ավարտը: Շաաատ չափեցինք, այսինքն՝ սովորեցինք ճիշտ չափել: Պարզվում է՝ դա այնքան էլ հեշտ գործի չէ: Դեռ էլի պիտի փորձենք: Պատրաստվել ենք համերգի, «Ճպուռն ու մրջյուն»-ն ենք բեմադրել, թթու ենք դրել, ծանոթացել ենք «թթու» բառի հետ, մեր ներկան հենց այդ բառով էլ նշել ենք: Չերկարացնենք, ամեն ինչ՝ ֆիլմում: Չմոռանանք նշել՝ երկուշաբթի օրվանից մենք արդեն Նոյեմբերիկ ենք, որովհետև սկսվել է նոյեմբեր ամիսը:
Կարդալ ավելին