Այս շաբաթը հոկտեմբերի վերջին շաբաթն էր, «Հոկտեմբերիկ» նախագծի ավարտը: Շաաատ չափեցինք, այսինքն՝ սովորեցինք ճիշտ չափել: Պարզվում է՝ դա այնքան էլ հեշտ գործի չէ: Դեռ էլի պիտի փորձենք: Պատրաստվել ենք համերգի, «Ճպուռն ու մրջյուն»-ն ենք բեմադրել, թթու ենք դրել, ծանոթացել ենք «թթու» բառի հետ, մեր ներկան հենց այդ բառով էլ նշել ենք: Չերկարացնենք, ամեն ինչ՝ ֆիլմում: Չմոռանանք նշել՝ երկուշաբթի օրվանից մենք արդեն Նոյեմբերիկ ենք, որովհետև սկսվել է նոյեմբեր ամիսը:
Լիլիթ Մեղրյան և սաներ
Կարծիք գրել