Սա այն դեպքն է, որ մեկնաբանություններն իրոք ավելորդ են: 5 տարեկանների նախապատրաստական խմբի ծրագրի «Հոկտեմբերիկ» բաժնի մեծ մասը չափումներին է վերաբերում:
Մենք սովորում ենք ճիշտ չափելու ձևերը: Պարզվում է, որ եթե ինչ-որ բան սխալ անես, չափածդ էլ սխալ կլինի: Երկարություն, լայնություն, բարձրություն չափեցինք: Ինչով ասես չափեցինք՝ ոտքով, թզով… նույնիսկ քթով: Հետքրքիր աշխատանք էր:
Հիմա ուզում ենք չափելով համեմատել տարբեր իրեր, առարկաներ, ուտելիքներ:...
25/10/2013 օրվա արխիվը
Ես իմ թաղարն ունեմ… Թաղարների ստեղծումը «Աշնանային պարտեզ»
նախագծի մի մասն է, որը ամեն տարի իրականացվում է նախակրթարանում և 5 տարեկանների խմբերում: Բոլոր սաները իրենց թաղարն են ունենում:
Մենք ծաղիկների կտրոնները դրեցինք ջրի մեջ, հետևեցինք, թե ինչպես են ծլում դրանց արմատները, հաշվեցինք օրերը, արմատները, հետևեցինք կտրոնների աճին: Վերջապես եկավ մեր սպասած օրը՝ կտրոնների արմատներն արդեն երկա՜ր-երկար են: Ծաղկամաններ սարքեցինք և դրանց մեջ տնկեցինք մեր տնկիները: Հիմա բոլորս մեր թաղարներն ունենք, որ պիտի խնամենք: Անպայման կլսենք մասնագետի խորհուրդները, որ հանկարծ սխալ չխնամենք մեր բույսերը:...