«Հոկտեմբերիկ» նախագիծ

Սա այն դեպքն է, որ մեկնաբանություններն իրոք ավելորդ են: 5 տարեկանների նախապատրաստական խմբի ծրագրի  «Հոկտեմբերիկ» բաժնի մեծ մասը չափումներին է վերաբերում:
Մենք սովորում ենք   ճիշտ չափելու ձևերը: Պարզվում է, որ եթե ինչ-որ բան սխալ անես, չափածդ էլ սխալ կլինի: Երկարություն, լայնություն, բարձրություն չափեցինք: Ինչով ասես չափեցինք՝ ոտքով, թզով… նույնիսկ քթով: Հետքրքիր աշխատանք էր:
Հիմա ուզում ենք չափելով համեմատել  տարբեր իրեր, առարկաներ, ուտելիքներ:
Դրա համար կշեռք է պետք: Պարզեցինք, որ ամենահին կշեռքներից մեկը թաթավոր կշեռքն է: Որոշեցինք ինքներս պատրաստել այդ կշեռքը, իհարկե՝ մեծերի օգնությամբ:
Կշեռք է պատրաստում Բ-4 Դպրոց- պարտեզի Մարգարիտ Թամազյանի խմբի Հայկ Ղազարյանը:  Տեսեք՝ ինչ է ստացվում:  

http://youtu.be/eyYHUhAOdik

 

Կարծիք գրել