Ես իմ թաղարն ունեմ… Թաղարների ստեղծումը «Աշնանային պարտեզ»
նախագծի մի մասն է, որը ամեն տարի իրականացվում է նախակրթարանում և 5 տարեկանների խմբերում: Բոլոր սաները իրենց թաղարն են ունենում:
Մենք ծաղիկների կտրոնները դրեցինք ջրի մեջ, հետևեցինք, թե ինչպես են ծլում դրանց արմատները, հաշվեցինք օրերը, արմատները, հետևեցինք կտրոնների աճին: Վերջապես եկավ մեր սպասած օրը՝ կտրոնների արմատներն արդեն երկա՜ր-երկար են: Ծաղկամաններ սարքեցինք և դրանց մեջ տնկեցինք մեր տնկիները: Հիմա բոլորս մեր թաղարներն ունենք, որ պիտի խնամենք: Անպայման կլսենք մասնագետի խորհուրդները, որ հանկարծ սխալ չխնամենք մեր բույսերը:
Այս տարի մենք իրականացնելու ենք՝ «Կանաչ պատեր մագլցող բույսերով» նախագիծը և դիմում ենք բոլորին՝ աջակցել մեզ մագլցող բույսերի տնկիներով
կամ կտրոններով:
Մարգարիտ Թամազյան և ընկերներ
http://youtu.be/oXQA9sYxOiw
Կարծիք գրել