Կրթության բովանդակությունը 5 տարեկանների նախապատրաստական խմբում

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Կրտսեր   դպրոց-պարտեզում 5  տարեկանների նախապատրաստական խումբ

Ուսումնական գործունեության  բովանդակությանը ներկայացվող պահանջներ

  •   Ոչ թե  դասացուցակային առարկայական  ուսուցում և  ինֆորմացիայի հաղորդում, այլ` զարգացում ամենօրյա ազատ ստեղծական տարաբնույթ գործունեության արդյունքում

  • կենդանի շփման,   սեփական փորձի  միջոցով հմտությունների, կարողությունների, գիտելիքի ձևավորում

  • ՏՀՏ միջոցների (ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռախոս, նոթբուք-նեթբուք) գործնական կիրառում

  •  Էլեկտրոնային զարգացնող խաղերի, պարզագույն ծրագրերի ամենօրյա գործածման  միջոցով համակարգչային գործառական հմտությունների ձևավորում

  •  ուսումնական գործընթացի արդյունքում  ուսումնական   նյութերի ստեղծում

  • Խաղերի, երգերի, խաղ-բանաստեղծությունների միջոցով անգլերենի և ռուսերենի որոշակի լեզվական պաշարի ձևավորում

  • Սաների ուշադրության, դիտողականության,    կողմնորոշվելու, կենտրոնանալու,  սոցիալական միջավայրում շփվելու, համագործակցելու կարողությունների ձևավորում և զարգացում

  • Ծեսերի, երաժշտական և ազգային խաղերի, բանահյուսական նյութերի միջոցով ազգային մշակույթի փոխանցում

Ծրագրի խնդիրները`
ստեղծագործական երևակայության զարգացում (խոսք, տեխնոլոգիա, ՏՀՏ)
խոսքի զարգացում, տառաճանաչություն
մաթեմատիկական հասկացությունների, բնագիտական փորձի  ու գիտելիքների ձևավորում և զարգացում, այդ թվում` բույսերի և կենդանիների խնամք և ուսումնասիրություն, բնագիտական փորձեր
գեղարվեստական դաստիարակություն, գեղագիտական ճաշակի ձևավորում
ֆիզիկական զարգացում. մարմնակրթություն
օտար լեզվի  (անգլերեն, ռուսերեն) ուսուցում
հետազոտական ունակությունների ձևավորում և զարգացում

  Խոսքի (բանավոր, գրավոր, շարժումային, նշաններ, նկարներ, մնջախաղ), ստեղծագործական երևակայության  զարգացում
բանավոր զրույցներ, նկարագություններ, բնութագրումներ
հատված-նախադասություն-բառ-հնչյուն-տառ շղթայի  հասկացությունների ձևավորում
հեգելու հմտությունների ձևավորում երգերի, ծափխաղերի, հաշվերգերի և այլ միջոցներով
տառաճանաչություն  իրական-գործառական անհրաժեշտությունից բխող գործունեության արդյունքում  (ուսումնական նախագծերի իրականացում, ինֆորմացիա փոխանցելու կամ ստանալու, ուսումնական նյութ ստեղծելու  և այլ գործառույթների իրականացում, տառերի կերպավորումը,   ծեփումը՝ որպես ստեղծագործական աշխատանք …)
ռոդարիական մեթոդների կիրառում
տոների, ծեսերի, մեդիաօլիմպիադաների իրականացում
թատրոն-խաղը (խաղ, մնջախաղ, տիկնիկային և այլ ներկայացումներ) որպես ընդհանուր զարգացման միջոց
կերպարվեստը` երեխայի ինքնարտահայտման, ինքնադրսևորման միջոց, նկարը՝ հաղորդակցման լեզու:

Մաթեմատիկական հասկացությունների, բնագիտական փորձի  և գիտելիքների ձևավորում և զարգացում
Ուսուցման, զարգացման իրականացում`այն կապելով երեխաների առօրյա կենսագործունեության հետ
հիշողության զարգացում,      կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ (առջև,    ետև, տակ-վրա, աջ-ձախ, երեկ-այսօր-վաղը, օրվա պահերը…)
ուշադրության կենտրոնացում
խմբավորում ըստ հատկանիշների
չափումներ կատարելու հմտությունների ձևավորում և զարգացում
բանավոր հաշիվ
հաշիվ-հետհաշիվ
առարկաների խմբին առարկա ավելացներ-պակասեցնել
տարածության և ժամանակի մասին պատկերացումների ձևավորում
համեմատում
մեծությունների , պատկերների համեմատում
ամբողջի, մասի գաղափար
առարկաների չափերի, քանակների համեմատում
թվաբանական գործողություններ կատարելու հմտությունների ձևավորում
բնության, շրջակա միջավայրի  և կենդանիների խնամքի և պահպանության փորձի, մշակույթի ձևավորում
Ծանոթացում պարզագույն երկրաչափական մարմիններին և պատկերներին

Գեղարվեստական դաստիարակություն, գեղագիտական ճաշակի ձևավորում
Ամնենօրյա երաժշտական գործունեություն
Առավոտյան ծես՝ ամբողջական, ինտեգրացված ուսուցման միջոց
Կերպարվեստ, քանդակ, ծեփ ամեն օր` առանց «ուսուցողական» միջամտության, ազատ, ստեղծագործական միջավայրում
Ծեսերի, տոների, տոնակատարությունների, ստուգատեսների իրականացումը սաների զարգացման կազմակերպման, ուսումնական նյութի փոխանցման միջոց
Ստեղծագործում` ՏՀՏ միջոցներով

Ֆիզիկական զարգացում. մարմնակրթություն

Սաների մարզական գործունեության կազմակերպումը իրականացվում է որպես  մարմնակրթական մատծողության (մշակույթի) ամբողջական համակարգ
Ամենօրյա ֆիզիկական գործունեություն
Մարմնամարզություն
Լողուսուցում
Մարզական խաղեր
Ազգային – ծիսական, բակային, երաժշտական խաղեր
Պար-պլաստիկա
Մարմնի հիգիենա

Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ

Նախապատրաստական դասարանում օգտագործվող ուսումնական նյութի բովանդակությունը  բխում  է կրթահամալիրի զարգացման ծրագրից
Ուսումնական նյութը
Բացառում է պասիվ, անգիր ուսուցումը
Համապատասխանում է  սաների տարիքային առնձնահատկություններին, հետաքրքրություններին, մտավոր ունակություններին
Սաների ձեռք բերած հմտությունները, կարողությունները, գիտելիքները լիարժեք կիրառելու հնարավորություն է տալիս.
Նպաստում է սաների ստեղծագործական երևակայության զարգացմանը, ստեղծական աշխատանքով զբաղվելու կարողության ձևավորմանն ու զարգացմանը.
Նպաստում է սաների ՏՀՏ հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը.
Զարգացնում է  սաներին ինքնուրույն աշխատելու կարողությունը.
Զարգացնում է սաների` խմբով աշխատելու կարողությունը.
Կրթահամալիրի կայքն ու ենթակայքերն օգտագործվում են որպես ուսումնական միջավայր:

Դասարանի ղեկավարը ՝ դասվար (դասավանդող)

ընդունվում է համապատասխան վերապատրաստումն ու մրցույթն անցնելուց հետո:
Խմբի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման պատասխանատուն  է:

Ունի անհատական թվային ուսումնական գործիքներ՝ նոթբուք-նեթբուք, լուսանկարչական ապարատ, ձայնագրիչ, բջջային հեռախոս.

  • ազատ տիրապետում է հայերեն գրավոր և բանավոր խոսքին

  • տանը և դպրոցում ունի համացանցին միացված համակարգիչ (նոթբուք-նոթբուք )

  • տեխնիկապես գրագետ է՝  ազատորեն օգտվում է ՏՏ միջոցներից, դրանք կիրառում է  աշխատանքում, առօրյայում

  • տիրապետում է կրթահամալիրում կիրառվող համակարգչային ծրագրերին,   օգտվում է  ինտերնետից, սպասարկում է կրթահամալիրի կայքը

  • ունի բլոգ ևակտիվ վարում էէ այն

  • համացանցի, բլոգի, skydrive-ի,  hօtmail –ի   միջոցով  կազմակերպում է ծնողական կրթություն, տեղեկատվություն, ծնողների, սաների հետ միասնական աշխատանքներ է ստեղծում

Դասվարը տիրապետում է բոլոր այն հմտություններին և կարողություններին, որոնք ձևավորվում և զարգացվում են նախակրթարանում՝

  • Տիրապետում է ՏՏ անհրաժեշտ հմտությունների, բլոգավարությանը, մոնտաժային պարզ ծրագրերի…

  • ունի անձնական բլոգ, որտեղ ներկայացվում է խումբը, խմբի գործունեությունը, իրականացվում է մեծահասակների կրթություն.

  • տիրապետում է գոնե մի օտար լեզվի.

  •  ապահովում է   հիգիենիկ զարգացնող միջավայր.

  • երգում է.

  • պարում է.

  • լողում է.

  • ստեղծագործում է.

  • հետազոտական աշխատանքներ է կատարում (հոդված, դիտարկում, թարգմանություն, ուսումնական նյութի ստեղծում).

  • համապատասխան կարգով մասնակցում է կրթահամալիրի Ուսումնական օրացույցով նախատեսված համապատասխան ստուգատեսներին,  փառատոներին, ճամփորդությունների

  •   ամենաուշը մի օր առաջ իր էջում տեղադրում է օրվա աշխատանքային  նախագիծը

  •   Գործունեության  արդյունքում ստեղծված նյութերը տեղադրվում   խմբի էջերում կամ բլոգում, հրապարակվում են «Պարտեզ» ամսագրում, mskh.am-ում։

  • Կայքում էլեկտրոնային նյութ է տեղադրում օրվա գործունեության, հետաքրքիր միջադեպերի, խմբին և իր աշխատանքին առնչվող այլ թեմաներով:
    Դաստիարակի կարևոր անելիքները  ոգևորելն  ու խրախուսելն են:
    Սանը միշտ համոզված է, որ իրեն հասկանում են և գնահատում, որ ինքը հարմարավետ միջավայրում է:

    • ուղղորդում է երեխայի գործունեությունը` նպաստելով նրա ֆիզիկական, մտավոր, հոգևոր, սոցիալական զարգացմանը, հետաքրքրում է, շահագրգռում,  ոգևորում,  խրախուսում է երեխային, մղում ավելին անելու. օգնում է երեխային` բացահայտելու իր ողջ ներուժը : Խրախուսում է գնալ այնքան հեռու, որքան թույլ են տալիս նրա  անհատական հնարավորություններն ու ճանաչողական զարգացումը` դրանով նպաստելով նրա առաջընթացին, ինքնավստահության զարգացմանը, նրա կայացմանը
    • երեխայի ազատ, ինքնաբուխ գործունեության ակտիվ մասնակիցն ու դիտարկողն  է
    • հարգում է երեխայի ազատությունը և արժանապատվությունը. երեխայի հետ վարվում է մեծի նման, նրան վերաբերող հարցերը քննարկում է նրա հետ:

 Դասվարի գործառույթները

Դասարանի  գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման       պատասխանատուն  դասվարն է:

Դասվարի գործունեությունը համակարգվում է համապատասխան կարգով, նրան մեթոդական աջակցություն է ցուցաբերում  տնօրենը, ծրագրի համակարգողը:

Դասվարը

ունի ինտերնետին միացած անհատական համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ, անարգել օգտվում է կրթահամալիրի գրադարանի, մեդիատպարանի հնարավորություններից:

ծրագրի համակարգողի և մասնագետների աջակցությամբ որոշում է ուսումնական պարապմունքների  բովանդակությունը, կազմում աշխատանքային նախագիծ (ամսական, օրական կամ շաբաթական), ստեղծում ուսումնական նյութեր, ապահովում նախապատրաստական ուսուցման համար համապատասխան միջավայր:

պատասխանատու է դպրոցում գտնվելու ընթացքում սովորողի անվատանգության, միջավայրը մշտապես հիգիենիկ վիճակում պահելու, սովորողի ինքնուրույն գործունեության, ինքնասպասարկման, տեխնոլոգիական հմտությունների և ստեղծականության զարգացման, սովորելու ցանկությունը շարունակ զորացնելու համար:
Դասվարի աշխատանքային գործունեությունն արտացոլվում է Skydrive-ում և դաստիարակի անձնական բլոգում:
Դասվարը ամենաուշը մի օր առաջ իր էջում, «Պարտեզ» ամսագրում  տեղադրում է օրվա աշխատանքային նախագիծը ,  որտեղ նշում է

  • անհրաժեշտ ուսումնական  տեխնիկական միջոցները, օգտագործվելիք ուսումնական նյութերը և  նախապատրաստում դրանք հաջորդ օրվա գործունեության համար

  • անհրաժեշ տության դեպքում համացանցային համապատասխան էջի հղումն է տալիս

  • օրվա խնդիրները և դրանց իրականացման ձևերը. Նկարագրում է դրանք

    օրվա գործունեության մանրամասն նկարագրությունը:

 Օրվա վերջում, ամենաուշը հաջորդ օրը, դաստիարակն իր էջում կամ օրագրում ամփոփում է օրվա աշխատանքը՝  փաստացի տեղեկություններ նշելով օրվա գործունեության մասին.  ինչ գործունեությամբ են զբաղվել, ինչն ինչպես են արել, ով է մասնակցել, ինչն է ստացվել, ինչը չի ստացվել.

դիտարկում, եզրահանգումներ է կատարում,
դրանք հաշվի առնելով՝ կազմում է կամ լրամշակում է հաջորդ օրվա աշխատանքային նախագիծը:
Գործունեության  արդյունքում ստեղծված նյութերը տեղադրվում են սանի էլեկտրոնային փաթեթում, դասավանդողի էջերում, հրապարակվում են «Պարտեզ» ամսագրում, mskh.am-ում։
Կայքում էլեկտրոնային նյութ է տեղադրվում օրվա գործունեության , հետաքրքիր միջադեպերի, խմբին և իր աշխատանքին առնչվող այլ թեմաներով:

Դասվարը սովորողի ծնողի հետ մշտապես պահպանում է գործընկերային հարաբերություններ, նպաստում նրա մանկավարժական կրթությանը, սովորողի գործունեության մասին տրամադրում ամբողջական տեղեկություններ, ծնողին մասնակից դարձնում դասարանի գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը, նյութական միջավայրի բարելավմանը:

 Նախագիծ

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
2014-2015 ՈՒՍՏԱՐԻ

Ք. Երևան                                                                                                                                          «     »_______________________ 2014թ.

Պայմանագրի կողմեր

 ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ________________ը (այսուհետ` Դպրոց) ի դեմս ղեկավար ________________ ի (այսուհետ`  ղեկավար)  և      ________________________________ ի (այսուհետ` Սան)   օրինական ներկայացուցիչ   _____________________________ը   (այսուհետ՝  օրինական ներկայացուցիչ)  կնքում են սույն պայմանագիրը մեկամյա նախապատրաստական ուսուցման կազմակերպման վերաբերյալ:

1.   Պայմանագրի առարկան

Կրթահամալիրում իրականացվող  «Ստեղծողի  մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական  ծրագրով (այսուհետ` Ծրագիր) 5-6 տարեկան Սանի առանձնահատկություններին համապատասխան ուսուցման և զարգացման կազմակերպումն է, այդ թվում`
1.1              ուսուցման կազմակերպում մոդել միջավայրում, 20-25 հոգիանոց խմբում.

1.2              ուսուցման կազմակերպում թվային միջոցների` էլեկտրոնային գրատախտակի, պրոյեկտորի, համացանցի, ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառմամբ.

1.3              համացանցի շարունակական գործածում Դպրոցում և տանը.

1.4              ամենօրյա օտար լեզու

1.5              ամենօրյա մարմնակրթություն՝ մարմնամարզություն, մարզական և այլ շարժուն  խաղեր.

1.6              երաժշտության ունկնդրում, դասարան հանույթ՝երգ, պար, երաժշտական խաղ-ներկայացումներ

1.7              Բնագիտական գործունեություն. թվաբանություն՝ իրական կայնքում.

1.8              երեքանգամյա առողջ սնունդ.

1.9              «Պարտեզ» ամսագիրը, դպրոցի կայքը, դաստիարակի (խմբի) բլոգը, դաստիարակի  էլեկտրոնային հասցեն, Sky Drive-ը`  Սանի ուսումնական գործունեության մասին անընդհատ ու ամբողջական տեղեկատվության միջոցներ.

1.10          2015թ. փետրվարի մեկին Սանը սահմանված կարգով տեղափոխվում է առաջին դասարան,  գործունեությունը կազմակերպվում է ըստ կրթահամալիրի 2014-2015 ուստարվա առաջին դասարանի   ուսպլանի

2.         Օրինական ներկայացուցիչն իրավունք ունի`

2.1.            ծանոթանալու Սանին առնչվող ցանկացած հարցի.

2.2.            ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով որոշված կարգով    պաշտպանելու  Սանի շահերն ու իրավունքները.

2.3.            ծանոթանալու ծրագրի տարեկան ծախսերի նախահաշվին և դրամական ծախսերի հաշվետվությանը.

2.4.            անձամբ   կամ ծրագրի ծնողական խորհրդի միջոցով վերահսկելու պայմանագրի կատարումը, ծախսերը.

2.5.            ուստարվա ընթացքում երեխային տեղափոխելու Դպրոցի նախակրթարանի ընդհանուր զարգացման խումբ. 2015-2016 ուստարում ընտրելու 12-ամյա հանրակրթական դպրոցի առաջին դասարանը. Սա գուցե արժե ձևակերպել այսպես՝  ուստարվա ընթացքում դասվարի կամ/և կրթահամալիրի համապատասխան մասնագետի առաջարկով և ծնողի համաձայնությամբ սանին տեղափոխելու Դպրոցի նախակրթարանի ընդհանուր զարգացման խումբ (որպես ղեկավարի իրավունք).

2.6.            ներկա լինելու կամ հետևելու ուսումնական գործընթացին:

3.         Օրինական ներկայացուցիչը պարտավոր է`

3.1.       ծանոթանալ մեկամյա նախապատրաստական ուսուցման ծրագրին և կատարել ծրագրով նախատեսված պարտականությունները.

3.2.       Դպրոցի ղեկավարի կամ դասվարի հրավերով ներկայանալ.

3.3.       ապահովել Սանի ամենօրյա ներկայությունը ուսումնական գործընթացին.

3.4.       ապահովել Սանին ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ անհատական նյութերով և միջոցներով.

3.5.       սահմանված կարգով ժամանակին տեղեկացնել Սանի բացակայությունների մասին.

3.6.       ժամանակին և ամբողջությամբ վճարել ստացված ծառայությունների համար.

3.7.       ունենալ էլեկտրոնային հասցե, օգտագործել էլեկտրոնային փոստը, ամեն օր հետևել կրթահամալիրի, դպրոցի կայքին, դաստիարկի բլոգին.

3.8.       Սանին  տանը ապահովել համացանցին միացած համակարգչով:

4.         Ղեկավարն իրավունք ունի.

4.1.       անհրաժեշտության դեպքում հրավիրելու Օրինական ներկայացուցչին.

4.2.       Օրինական ներկայացուցչի  կողմից իր պայմանագրային պարտավորությունները   չկատարելու դեպքում պայմանագիրը լուծելու.

4.3.       ուստարվա ընթացքում դասվարի կամ/և կրթահամալիրի համապատասխան մասնագետի առաջարկով և ծնողի համաձայնությամբ սանին տեղափոխելու Դպրոցի նախակրթարանի ընդհանուր զարգացման խումբ:

5.         Ղեկավարը պարտավոր է.

5.1.       ապահովել կրթական ծրագրի իրականացման միջավայր, պայմաններ և կազմակերպում.

5.2.       Օրինական ներկայացուցչին ծանոթացնել ծրագրին, ուսումնառության պայմանագրին և գործող կարգերին.

5.3.       Օրինական ներկայացուցչի  ցանկությամբ և միջոցներով կազմակերպել   լրացուցիչ կրթական ծառայություններ (կրթություն).

5.4.       ապահովել ըստ ծրագրի ծախսերի նախահաշվի` գումարի ծախսը և հաշվետվություն ներկայացնել դպրոցի, խմբի ծնողական խորհուրդներին` ի գիտություն.

5.5.       ապահովել հոգեբանի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի,  1-ին բուժօգնության ծառայություն.

5.6.       սահմանված կարգով կազմակերպել Սանի սնունդը.

5.7.       Օրինական ներկայացուցչի ցանկությամբ և միջոցներով աջակցել Սանի՝ սահմանված կարգով տրանսպորտային տեղափոխման կազմակերպմանը:

7. Ծրագրի ֆինանսական ապահովումը

7.1.       ըստ սովորողի թվի պետական դրամական հատկացումներ

7.2.       կրթահամալիրում պետական աջակցությամբ իրականացվող «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի դրամական հատկացումներ

7.3.       ուսումնառության պայմանագրով որոշված` Սանի Օրինական ներկայացուցչի վճար:

8.         Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը

 

8.1.       Ծրագրով նախատեսված Սանի սննդի, խնամքի ծառայությունների համար  Օրինական ներկայացուցիչը վճարում է   x ՀՀ դրամ. առաջին մուծումը` 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ, կատարում է պայմանագրի կնքման պահին:

8.2.       Պայմանագրով որոշված վճարումները սահմանված կարգով   փոխանցել  կրթահամալիրի հաշվարկային հաշվին` մինչև ընթացիկ ամսվա 1-ը՝ ամսական վճարելով  x (x  հազար) ՀՀ դրամ:

8.3.       Պայմանագրով չնախատեսված լրացուցիչ ծառայության համար կնքվում է լրացուցիչ պայմանագիր:

9.         Պայմանագրի ժամկետը, փոփոխման ու լուծման պայմանները

9.1.       Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև 2015թ. փետրվարի 1-ը:

9.2.       Պայմանագիրը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ: Կատարված փոփոխությունները կամ լրացումները համարվում են Պայմանագրի անբաժանելի մաս:

9.3.       Պայմանագիրը ցանկացած ժամանակ կարող է լուծարվել Օրինական ներկայացուցչի նախաձեռնությամբ:

9.4.       Պայմանագիրը կարող է լուծարվել կողմերից մեկի՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում:

10.       Այլ պայմաններ

10.1.   Եթե պայմանագրի լուծարման պահին ծնողի կատարած մուծումներն ավելի են, քան պայմանագրով մատուցված ծառայությունները, կրթահամալիրը ծնողին վերադարձնում է մնացորդային գումարը:

10.2.   Սույն  պայմանագիրը   կազմված  է    հավասարազոր   իրավաբանական    ուժ ունեցող   հայերեն   երկու  օրինակից: – Էլեկտրոնայինը տալու դեպքում նշում ենք երկու օրինակ բառը???Յուրաքանչյուր   կողմի  մոտ    գտնվում  է    պայմանագրի    մեկ  օրինակ:

10.3.   Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո Պայմանագրի օրինակը սահմանված կարգով Դպրոցում պահպանվում է հինգ տարի։

 

ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

Օրինական ներկայացուցիչ՝

Հանրակրթության  իրականացնող

Անձնագիր` «Մխիթար Սեբաստացի» կթահամալիրի
Անուն` Դպրոց-պարտեզ
Ազգանուն` Տնօրեն` Տաթևիկ Բլեյան
Ստորագրություն` Ստորագրություն`
Հասցե` Հասցե` Ա. Բաբաջանյան 38/1
Հեռախոս` Հեռախոս` (010)74.21.72, (077) 09.28.48
Էլ.հասցե` Էլ. հասցե՝ [email protected]

 

Բանկային հաշվի համարը` Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ հ/հ 163218137665

Պայմանագիրը լուծվել է հետևյալ պատճառով. ____________________________________

Օրինական ներկայացուցիչ` ____________________________________________________

Դպրոցի ղեկավար ՝ ____________________________________________________________

Սովորող` ____________________________________________________________________


Կարծիք գրել