Աշնանային մեդիաօլիմպիադա
«Օլիմպիկ» ամսագիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. այսպիսին է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Ստեղծող ենք բոլորս՝ սովորող, դասավանդող, ծնող, ընկեր, բարեկամ…
Հոկտեմբերի 22-ից կրթահամալիրում սկսվել է Աշնանային մեդիաօլիմպիադան: «Պարտեզ» ամսագիրը նորամուտ է հայտարարում՝ «Օլիմպիկ» ամսագրի վերադարձը. ուսումնական նախագիծ, որի կատարումը ուսումնական պարտադիր աշխատանք է բոլոր սեբաստացիների համար:
Ամեն սովորող ստեղծում է իր «Օլիմպիկը»: Համահավաքը կարող է դառնալ դասարանական «Օլիմպիկ»:
Օլիմպիադային կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, արտերկրի, Արցախի 1-4-րդ դասարանցիները, նրանց ընկերները ու բարեկամները:
«Օլիմպիկ»-ն առաջարկում է.
- Թվաբանությունը բանավոր
- Մաթեմատիկական խնդիրներ նեթբուքով
- «Սմարթ նոթբուք» ծրագրով խնդիրներ
- Հետաքրքիր, կենդանի, կենցաղային խնդրագրքեր
- Պատումներ մեր, մեր հարազատների գյուղի, նրա մարդկանց, պատմության մասին
- Բանահավաքություն. երգում են, պատմում են մեծերը
- Օրագիր, եղանակի չափումներ, եղանակի տեսություն
- Բնագիտական և այլ հետաքրքիր աշխատանքներփորձեր
- Ընտանեկան թատրոն
- Հին իրերին՝ նոր կյանք. տեխնոլոգիա
- Համակարգչային ծրագրի դաս-ուսուցում
- Իմ ծնողների աշխատավայրից
- Իմ տնկած ծառը, թաղարը…
- Ընտանեկան, դասարանային, դպրոցական ուսումնական այլ նախագծեր:
Մասնակիցները կարող են այլ թեմաներով, նախագծերով աշխատանքներ կատարել, կարևորը, որ աշխատանքը նրանց համար հատաքրքիր լինի:
Կարող եք աշխատել ում հետ ուզում եք՝ բակի, դպրոցի, այլ ընկերների, բարեկամների հետ:
Չմոռանաք նշել՝
- Հեղինակ կամ հեղինակային խումբ
- Դպրոց
- Դասարան
- համայնք (գյուղ, քաղաք),
- մարզ, պետություն,
- Հեղինակի (խմբի) լուսանկար(ներ)ը, էլեկտրոնային հասցեն(ներ)ը, հեռախոսի համար(ներ)ը:
Կրթահամալիրի սովորողներն իրենց նախագծերը ներկայացնում են իրենց բլոգներում (եթե ունեն), ենթակայքերում:
Աշխատանքների հղումները կամ աշխատանքները ուղարկում են [email protected] , [email protected] հասցեներից մեկին մինչև նոյեմբերի 1-ը՝ ժամը 24.00:
Մեդիաամսագիրը հրաշալի բան է, դրա մեջ կարող ես քո ստեղծած ֆիլմը, ռադիոնյութը, պատումը, կարաոկեն, նկարները կամ դրանց հղումները տեղադրել:
Երևակայություն, հմտություններ, ստեղծում. նոր «Օլիմպիկ» նոր տեխնիկական լուծումներով, բովանդակությամբ, ասող-խոսող ամսագիր:
Հաջողություն բոլորիս:
Կարծիք գրել