Աշնանային պարտեզ. լավաշթխիկ

Լավաշթխիկի ծեսը կրթահամալիրի նախակրթարանի սիրելի ծեսերից է՝ գործնական, ուսումնական, հետաքրքիր, ստեղծագործական… հյուրական: «Ծիտը» հեքիաթը մեզ համար պատմում-խաղում ենք,  խնդիրներ ենք լուծում: Լավաշթխիկը հյուրական է, որովհետև անպայման հյուր ենք գնում, անպայման լավաշ են թխում, մեզ հյուրասիրում: Տեսնում ենք իրականում իսկական թոնրի լավաշն ինչպես են թխում, ինչ գործիքներով: Թարմ լավաշի համն ու հոտը բոլորովին ուրիշ է:  Մենք էլ խմբում լավաշ  թխեցինք:
Լավաշ-հագուստ, լավաշ-խաղալիք, լաված-ուտելիք… էս լավաշն ինչ ասես կարող է դառնալ, տեսեք:

Նոր դպրոցի նախակրթարան, Նելի, Արմինե և ընկերներ

 

Կարծիք գրել