October 2013 ամսվա արխիվը

Ծրագրային. երաժշտությունը նախակրթարանում

 

Երաժշտությունը նախակրթարանում

Նախակրթարանի երաժշտության խնդիրները քննելիս անպայման պետք է  ելակետ   ունենալ ազգային դպրոցը, որովհետև չենք կարող արհամարհել այն, ինչը հարազատ է ժողովրդին, և չենք կարող հիմնական տեղը տալ կասկածելի նորամուծություններին: Նորամուծություն կատարվում է, երբ յուրացված է ավանդականը: Սակայն ամենամեծ ու ամենացանկալի նորամուծությունը կրթության ասպարեզում այսօր այն կլինի, որ ինչ-ինչ պատճառներով իր արմատներից հեռացած ժողովրդին վերադարձվի իր իսկ ստեղծածը: Հայ մեծագույն մանկավարժները ամենամեծ դպրոցը համարել են ժողովրդական դպրոցը և իրենց ստեղծած կրթական համակարգը փորձել են մոտեցնել ժողովրդական դպրոցին, որովհետև վերջինս առավելագույն արդյունքներին հասել է բնության թելադրած պարզագույն միջոցներով:...

Կարդալ ավելին

Փիսոն


Հանճարեղ Կոմիտասն ասում էր՝ երգն սկսվում է մանկական խոսքից, որն աստիճանաբար վերածվում է մեղեդու, երգի: Մենք էլ սկսել ենք Հ. Թումանյանի «Փիսոն» ոտանավորը կոմիտասյան սկզբունքով երգի վերածել: Ներկայացնում ենք առաջին փուլը՝ ոտանավորն ենք խաղում: Հետո աստիճանաբար կփոխենք ռիթմը: Թե ինչպես՝ կերևա նյութի երկրորդ մասում: Ստացված երգը կնվիրենք սեբաստացիներին:

Կարդալ ավելին

Դպրոց-պարտեզի «Սեպտեմբրիկներն» ամփոփում են…

Բ-4 դպրոց-պարտեզի 5 տարեկաններ Մարգարիտ Թամազյան և ընկերներ

http://youtu.be/TW9ESlYA530


Կարդալ ավելին

Ալյուրանկարչություն. «Ծիտը» ալյուրով

Այսուհետև   «Պարտեզ»-ում ներկայացվող բոլոր նյութերը կարճ մեկնաբանվելու են: 

Սաների համար խաղացի «Ծիտը» հեքիաթը: Երկրորդ՝ հովվի «տեսարանից»  մի քանիսը միացավ ինձ. հեքիաթը գիտեին: Հետո խմբով խաղացինք: Խաղալիս հեքիաթի ոչ մի բառը չենք փոխել: Առաջնայինը Հ. Թումանյանի սռեղծագործությունների  «լեզուն» յուրացնելն է: 

Մենք հաճախ ենք հեքիաթ նկարում: Այս անգամ որոշեցինք հեքիաթը լավաշի պատվին ալյուրով նկարել: Խմորով շատ ենք աշխատել, ուզեցինք ավազով կամ ալյուրով նկարել: Սաները ուզեցին ալյուրով նկարել: Որ երեխաները ալյուրոտվել սիրում են, բոլորը գ...

Կարդալ ավելին

Տնտեսագիտություն փոքրերի համար

Հիշո՞ւմ եք արջի խանութի և աևտուրի 4 պատմությունները

1-ին պատմություն
2-րդ պատմություն
3-րդ պատմություն
4-րդ պատմություն

 Հինգերորդ պատմություն
Ինչպես Միշան շատ-շատ մորի վաճառեց
 Այն մասին, թե ինչպես կարելի է վաճառել և առևտրի որ եղանակը երբ է շահավետ 

Այդ ամառ անտառում մորու բերքն շատ-շատ էր: Միշան չէր հասցնում անտառից խանութ հասցնել մորիով լիքը դույլերը: Առավոտյան վաղ արթնանում էր, հենց որ շիկահավերը սկսում էին երգել և արթնացնել անտառի բնակիչներին: Լվացվում էր առավոտյան ցողով և գնում անտառ: Միշան իր սիրելի վայրերն ուներ, որտեղ ամեն գազան չէ, որ կարող էր հասնել...

Կարդալ ավելին

ՙ«Պարտեզի» ամենագլխավոր խմբագրի հրովարտակը

Գիտեք  չէ՞, որ հոկտեմբերի 17-ից կրթահամալիրում սկսվում են  Խնկո Ապեր  պապի (Աթաբեկ Խնկոյան) օրերը: Ես ասում եմ, եկեք Խնկո Ապոր «Ճպուռն ու մրջյունը» բոլորս սովորենք, խաղանք, երգենք, առանց խոսքի ասենք, (դրան մնջախաղ են ասում), նկարենք, խառնենք Խնկո Ապոր մյուս պատմությունների հետ…  լիքը լավ-լավ բաներ անենք:
Իսկ ես անակնկալ եմ խոստանում նրանց, ում աշխատանքը փոքրիկների խումբը կհավանի: Ի՞նչ անակնկալ… Չեեեմ ասի:   

Ամենագլխավոր խմբագիր Արեգ Պարսիլյան...

Կարդալ ավելին

Ամփոփում են Սեպտեմբերիկները

Կարդալ ավելին

՝ «Հոկտեմբերիկ» նախագիծ

Այ քեզ էլի մեդիագետներ՝ Կարինե Բաբուջյան և ընկերներ
Գեղարվեստի կրտսեր դպրոցի 5 տարեկաններ 

Կարդալ ավելին

՝ «Հոկտեմբերիկ» նախագիծ

Հիշում եք, չէ՞, որ հոկտեմբերին մենք՝ 5 տարկաններս, Հոկտեմբերիկ ենք, նոյեմբերին՝ Նոյեմբերիկ…
 Նոր դպրոցի Մերի Գրիգորյանի Յանան սովորեցնում է իր ընկերներին ձայնագրիչից օգտվել, ընկերովի են մեդիագետ դառնում: Բա տեսեք՝ ինչ լրջությամբ է հարցազրույց վերցնում խոհարար տիկին Մարիետից…
Այս դպրոցում շուտով բոլորը ռադիոաստղ են դառնալու:  

Կարդալ ավելին

Երկրաչափական պատկերներ՝ խմորից

Խմորից էլ լավ բաաան…Նոր դպրոցում խմորով ինչ ասես սովորում են: Այս անգամ երկարաչափական պատկերներ են արել, այդպես հետաքրքիր է…
Նելի, Արմինե և սաներ


Կարդալ ավելին