Տնտեսագիտություն փոքրերի համար

Շարունակում ենք ներկայացնել Միշայի խանութի պատմությունը, որի սկզբին դուք ծանոթ եք, պատասխանել եք իմաստուն Բվի խնդրագրքի հարցերին:
1-ին մաս՝ http://partez.mskh.am/?p=1906
2-րդ մաս  http://partez.mskh.am/?p=2087 

Այս մասն էլ է հետաքրքիր:

Միշայի խնութի և առևտրի մասին
Երրորդ պատմություն
Ինչպես էր կաչաղակը գովում արջի ապրանքը
  Այն մասին, թե ինչ է գովազդը, ինչի համար է այն
և ինչպես կարելի է այն ավելի լավ կազմակերպել 

Միշան  չէր սիրում պատմել, թե ինչպես է անցկացրել գարունն ու ամռան առաջին կեսը: Ինչո՞ւ: Իսկ դու պատկերացրո՛ւ մի օր, երբ դպրոց կամ մանկապարտեզ, չես գնացել, չես զբոսնել և չես խաղացել ընկերներիդ հետ, հետաքրքիր գիրք չես կարդացել, ընդհանրապես՝ ոչինչ չես արել: Ի՞նչ ես պատմելու այդ օրվա մասին: Այդպես էլ Միշան, գարունն ու ամառվա կեսը շատ ձանձրալի անցկացրեց՝ վաճառելու բան չուներ, գնորդ չուներ: Խանութը  ժամանակավորապես փակել էր, սպասում էր, որ անտառում բերքը հասնի, մեղուներն ու սկյուռներն էլ իրեն ապրանք բերեն:
Վերջապես ամառը կես եղավ: Հուլիսյան անտառն շատ գեղեցիկ էր. Ծառերը՝   կանաչ-կանաչ, երկինքը՝   կապույտ- կապույտ, երևում  էին գունավոր ծաղիկները, կարմրում էին մորու և հաղարջի պտուղները: Բայց Միշան անտառի գեղեցկությամբ հիանալու ժամանակ չուներ, քանի որ և՛ աշխատասեր մեղուները իրենց խոստացած անուշ մեղրը տվեցին,  և՛  սկյուռը նրա համար հասած ընկույզներ հավաքեց ուղարկեց: Աշխուժացավ Միշան: Նա լվաց ու մաքրեց իր փոքրիկ խանութը, սիրով դասավորեց երկար սպասված ապրանքները,   ճերմակ գոգնոց կապեց և պատրաստվեց իր ընկեր-գնորդներին դիմավորելու: Բայց արի ու տես, որ չի վաճառվում ապրանքը, քիչ գնորդներ են մտնում նրա խանութը: Անտառի բնակիչները կարծես մոռացել են նրան:   Միշան պատուհանի փեղկին նստել ու տխրում էր: Մեկ էլ հանկարծ՝ ֆը՜ռ-ռ-ռ-ռ-ռ, ծեր Կաչաղակը եկավ ու նստեց կողքի թփին, պոչն իջեցրեց ու խորամանկ աչքերը հառեց Միշային.
– Միշա՛, ինչո՞ւ առևտուր չես անում: Ապրանք չունե՞ս, թե՞  վատն է ապրանքդ:
– Դե, չէ՛, Կաչաղա՛կ: Ե՛վ մեղրն է համով, և՛ ընկույզներն են հասած, բայց ոչ ոք ինձ մոտ չի գալիս: _
  Ինչո՞ւ, Միշկա,- հետաքրքրվեց Կաչաղակը:
-Չգիտեմ: Երևի մոռացել են իմ խանութի մասին, կամ էլ չգիտեն, որ արդեն ապրանք ունեմ:   Գուցե ոչ մեկին   մեղր ու ընկույզ հարկավոր չէ:
Երկուսն էլ մտքերի մեջ ընկան: Հանկարծ Կաչաղակը ծղրտաց.
-Գիտե՜մ, Միշկա: ԳՈՎԱ՜ԶԴ է հարկավոր: Ես քեզ կօգնեմ:
-Գովա՞զդ: Դա ի՞նչ է: Ես այդպիսի ապրանք չունեմ:

Կաչաղակը ծիծաղեց.

-Ա՛յ Միշա, ախր դա իսկի ապրանք էլ չէ: Պարզապես ես կթռչեմ անտառով մեկ, մարգագետնի վրայով, գետակի երկայնքով և բոլորին կասեմ, թե որտեղ է քո խանութը և որքա՜ն համեղ բարիքներ ես դու վաճառում: Բոլոր կենդանիները, թռչունները, միջատները կիմանան քո խանութի մասին: Իսկ քո մեղրն ու ընկույզներն այնպես կգովեմ, որ գնորդներից հանգիստ չես ունենա: Հետո ինձ, ծերուկիս, շնորհակալություն կասես: Իսկ մինչ ես կթռչեմ, դու պարապ մի՛ նստիր, այլ սովորի՛ր վաճառել՝ մտածի՛ր, թե  ինչպես կարող ես դու գովազդել
քո ապրանքը:
Կաչաղակը գլխին գունավոր թաշկինակ կապեց, թափահարեց թևերը, թռավ, և շուտով նրա բարձր ծղրտոցը լցրեց ամբողջ անտառը:
Միշան մի լավ մտածեց,  վերցրեց ներկերը, վրձինն ու մեծ տերևին մեղրի տակառ նկարեց: Տերևը կախեց խանութի մուտքի մոտ, հետո էլ ընկուզենու տերև փակցրեց՝ 5 ամենախոշոր և ախորժելի ընկույզներով: Միանգամից պարզ դարձավ, որ նրա որջը ոչ թե պարզապես որջ է, այլ խանութ, և որ այնտեղ կարելի է մեղր ու ընկույզ գնել:
Մեկ էլ հանկարծ նրա կողքին հայտնվեց ճանճը՝ իր ողջ ընտանիքով, ճնճղուկը նստեց ցանկապատին: Նայում են, հետաքրքրվում Միշայի գրածներով:  Միշան էլ չկորցրեց իրեն.
-Համեցե՛ք, ընկերնե՛ր: Ո՞վ է ուզում համեղ ընկույզներ: Իսկ ո՞ւմ անուշ մեղր տամ: Համեցե՛ք: Բարո՜վ եք եկել: Գնեք, չեք ափսոսա: Ձեզ և ձեր բալիկների համար:
Միշան դեռ չէր հասցրել ճանճին սպասարկել, երբ խանութում անծանոթ նապաստակ հայտնվեց , հևալով ներս ընկավ ու ասաց.
-Որտե՞ղ են մեղր վաճառում, որի մասին կաչաղակն էր ասում:
Հետո ամբողջ օրը Միշայի խանութի դուռը չէր փակվում. թռչում, վազում, սողում էին  անտառի բնակիչները , որ փորձեն  կաչաղակի գոված ապրանքը:
Այսպես, Միշայի խելամտության և կաչաղակի գովասանքների շնորհիվ Միշայի խանութի հռչակը տարածվեց անտառով մեկ, և սկսվեց աշխույժ առևտուրը:   

 Իմաստուն Բուի խնդրագրքից
Երկու խանութում, որոնց ցուցափեղկերը պատկերված են նկարում, ամբողջովին միատեսակ ապրանքներ են վաճառում: Ո՞ր խանութն ավելի շատ գնորդ կունենա,  ինչո՞ւ:
Ո
՞ր ապրանքի գովազդն ավելի շատ հաճախորդներ կհավաքի.
–         Շատ գեղեցիկ, բայց թանկարժեք սվիտեր:
–         Նորաձևությունից դուրս մնացած կոշիկներ:
–         Նոր տեսակի ատամի մածուկ, որը շատ լավ է ազդում ատամների վրա:
–         Հնաոճ շրջազգեստ:
Ընտրի՛ր ճիշտ պատասխանը և   բացատրի՛ր, թե ինչու հենց այդպիսի ընտրություն արեցիր:
Մի փողոցում երկու դերձակ էր ապրում: Առաջինը հաճախորդներին գրավելու համար դռան վրա այսպիսի ցուցանակ էր փակցրել «Այստեղ ապրում է քաղաքի լավագույն դերձակը»: Մյուսն իրեն փոքր-ինչ այլ կերպով է ներկայացնում՝ «Այստեղ ապրում է փողոցի լավագույն դերձակը»: Ի՞նչ ես կարծում, դերձակներից ո՞րն ավելի շատ պատվիրատուներ կունենա և ինչո՞ւ:
Գովազդի՛ր
դասարանդ
ուսուցչիդ:
Գովազդը գրելուց առաջ մտածի՛ր, թե որ հատկանիշներն են կարևոր:
Ինքդ որևէ անհրաժեշտ ապրանք կամ ապրանքներ պատրաստի՛ր և գովազդի՛ր:   

 Ռուսերենից թարգմանեց Դիանա Գևորգյանը
Գեղարվեստի կրտսեր դպրոց 

Կարծիք գրել