Թե ինչպես Արջը խանութպան դարձավ
Թարգմանությունը Դիանա Գևորգյանի
Երկրորդ պատմություն
Արջին որտեղի՞ց մեղր
Գործ անելը այնքան էլ հեշտ բան չէ, ինչից է այն կախված և խանութում շատ ապրանքներ կա՞ն
Ամբողջ գարուն Արջը մեղր էր ծախում: Մեղրը գնում էին հյուրասիրելու, տոների և էլի ուրիշ բաների համար: Մեղրը, համ էլ, աշխարհի ամենահամեղ դեղն է: Մանավանդ որ Արջն ավելի էժան էր վաճառում, քան Վինի Փուհն իր խանութում: Նա այնքան է տարվում իր առևտուրով, որ չի էլ նկատում, թե պահոցն ինչպես դատարկվեց: Ի՞նչ անի խեղճ Արջը, հո խանութը չի՞ փակի: Հազիվ է առևտուրն աշխուժացել, և ա՛յ քեզ փորձանք…ապրանքը վերջացավ: Արջը դուրս է գալիս, փակում է որջը, անտառի կածանով քայլում է ու քթի տակ մրթրմթում. «Է՜, խանութի տեր լինելը հեշտ բան չի: Ամեն ինչի մասին պիտի նախօրոք մտածես: Դատարկ վաճառասեղանը առևտրի ամենասարսափելի բանն է: Ուղղակի փորձանք»: Արջը հասկանում է, որ վաճառասեղանի մոտ քաղաքավարի առևտուր անելը գործի կեսն է: Լավ տիրոջը ոտքերն են կերակրում:
-Գնամ մեղուների մոտ,- մտածում է Արջը և գնում անտառի բացատ, որտեղ մեղունների մե՜ծ տունն է: Արջը մոտենում է տանը, զարմանում է: Քար լռություն է: Մեղուները չկան, մեղրի բույրը չկա: Արջը վախենում է: Կարո՞ղ է ինչ-որ մեկը սնանկացրել մեղուների համերաշխ ընտանիքին: Նա զգույշորեն ներս է նայում, տեսնում է բոլոր մեղուներին և մի քիչ հանգստանում է:
-Մեղունե՛ր ջան, ինձ մի քիչ մեղր ծախեք, -քաղաքավարի խնդրում է Արջը,-ես ծախելու բան չունեմ:
-Դ ըզ-զ-զ-զ,- մի քիչ դժգոհ բզզում են մեղուները,-չենք կարող: Դեռ այն պետք է հավաքենք, փեթակ բերենք, մեղրահաց գործենք:
-Դե շուտ արեք, բերեք, -անհամբեր կանչում է Արջը: Այդ ժամանակ մեջ են ընկնում ամենաաշխատասեր մեղուները:
-Դա հեշտ գործ չէ՜: Պիտի նախ ծառերն ու արտերը ծաղկեն: Հետո մենք տնով-տեղով գիշեր-ցերեկ ծաղկափոշի պիտի հավաքենք: Քաղցր ծաղկափոշին մեր փափուկ ոտիկներով ու կնճիթով փեթակ բերենք, կոկիկ հավաքենք մեղրահացի դարակների մեջ: Մեկ էլ տեսար ամառը շոգ եղավ, մենք էլ լավ աշխատեցինք: Այդ ժամանակ՝ ամռան կեսին կարող ենք քեզ մեղր տալ, կգաս, քեզ մեղր կվաճառենք:
-Իսկ ի՞նչ գնով կտաք, – հարցնում է Արջը:
-Էժան կտանք, այնպես, որ տվածդ փողով կարողանանք ապրել՝ ուտելիք-մուտելիք առնենք, հագուստ, դե, երեխաներին էլ՝ խաղալիքներ:
Արջը քորում է ծոծորակը և գնում սկուուռի մետ՝ կաղինի համար: Սկուռը անտառի բացատում էր: Նա մտահոգ էր, հին, չորացած տերևների տակ բան էր փնտրում: Արջն ասում է .
_Բարև, Սկյո՛ւռ, կաղինի համար եմ եկել:
_Որտեղի՞ց քեզ կաղին ճարեմ, տեսնում ես, ես էլ աշնանը պահած իմ կաղիններն եմ փնտրում տերևների տակ: Փչակում պահածներս վերջացել են:
_Բա ի՞նչ անեմ: .
_Պետք է սպասես, շուտով կաղինի թուփը կծաղկի, կանաչ կաղինները կհայտնվեն, կհասնեն, իմ ձագերի և քույրերի հետ փչակը կլցնենք կաղիններով, այդ ժամանակ էլ կգաս, կխոսենք:
_Էլի անհաջողություն: Կարո՞ղ է՝ ես ձախորդ եմ: Երևի ուրիշ անտառ գնամ,- բարձրաձայն մտածում է Արջը:
_Իզուր մի՛ գնա,-լսվում է Ագռավի ձայնը,-ժամանակն է այդպիսին: Հին բերքը համարյա վերջանում է, նորն էլ դեռ չի հասել: Եթե մեկի մոտ էլ մի բան մնացած լինի, դժվար թե քեզ տա: Հիմա ով ինչ ունի, պահում է իր համար: Ինչ իմանաս՝ ինչ կլինի: Բա որ այս տարի բերքը քիչ լինի, երաշտ կա, բան կա: Ես իմ կյանքում ինչ ասես տեսել եմ: Այնպես որ, Արջ ախպեր, մի՛ խառնվիր: Հենց որ բերքը հավաքելու ժամանակը գա, այն ժամանակ էլ կգաս: Եթե որոշել ես առևտուրով լուրջ զբաղվել, քեզ շատ մթերք պետք կգա:
Արջը տխրում է: Ագռավը Արջին ոգևորելու համար ասում է.
_Մի՛ տխրիր, Արջ ախպեր, սկզբում միշտ դժվար է լինում, սխալվելով են սովորում: Փորձն էլ են աստիճանաբար ձեռք բերում:
Արջն հասկանում է, որ առևտուր անելն, իրոք, հեշտ գործ չէ: Ինչ-որ մեկն իր աշխատանքով ապրանք պիտի ստեղծի, որ դու էլ դնես վաճառասեղանին և վաճառես:
Իմաստուն Բվի խնդրագրքից
- Լրացրո՛ւ աղյուսակը.
Մեղու – մեղր
Հավ-
Կով
Դերձակ-
… կոշիկ
Հացթուխ
Այգեպան
հրուշակագործ
… դեղ
- Պարզի՛ր՝ ինչ մասնագիտություն ունեն քո հարազատները, ինչ են անում այդ մասնագիտության տեր մարդիկ, որոնք են նրանց մասնագիտական պարտականությունները, գրի՛ր այդ մասին կամ ձայնագրիր իրենց:
- Դու տանն ի՞նչ ես անում, ինչո՞վ ես օգնում մեծերին:
- Շարունակի՛ր պատմությանը վերաբերող առածներ գրել.
- Ամառ պառկես հովեր, ձմեռ կսատկեն կովեր:
Կարծիք գրել