Ծրագրային. երաժշտությունը նախակրթարանում

 

Երաժշտությունը նախակրթարանում

Նախակրթարանի երաժշտության խնդիրները քննելիս անպայման պետք է  ելակետ   ունենալ ազգային դպրոցը, որովհետև չենք կարող արհամարհել այն, ինչը հարազատ է ժողովրդին, և չենք կարող հիմնական տեղը տալ կասկածելի նորամուծություններին: Նորամուծություն կատարվում է, երբ յուրացված է ավանդականը: Սակայն ամենամեծ ու ամենացանկալի նորամուծությունը կրթության ասպարեզում այսօր այն կլինի, որ ինչ-ինչ պատճառներով իր արմատներից հեռացած ժողովրդին վերադարձվի իր իսկ ստեղծածը: Հայ մեծագույն մանկավարժները ամենամեծ դպրոցը համարել են ժողովրդական դպրոցը և իրենց ստեղծած կրթական համակարգը փորձել են մոտեցնել ժողովրդական դպրոցին, որովհետև վերջինս առավելագույն արդյունքներին հասել է բնության թելադրած պարզագույն միջոցներով:
Հայոց մեծ երաժշտական կրթության ամենամեծ գիտակն ու ուսուցիչը Կոմիտասն է:   «Ամբողջ մտատանջությունս է հասցնել աշակերտներ,  որոնք դպրոցներու մեջ տեղ կգրավեն, նվիրվեն ազգային երաժշտության ուսումնասիրության, տարածեն ժողովրդի մեջ հայ երաժշտական ոգին, որպեսզի ժողովրդին մեջ ազգային երաժշտության խոսքը մարմնանա, և անոր ազդեցության տակ ժողովուրդը, թոթափելով իր թույլ պատյանը, մտնե վերակենդանացման շավիղի մեջ»:  

     «Ժողովրդական երգերի տարածմանը մեծ զարկ տվին նախկին ծխական դպրոցների երգեցողության ուսուցիչները, որոնք սնուցեցին մատաղ սրտերն ու մանուկ զգացումները պարզ ու գողտրիկ,  բուն գեղջուկ երգերով: Այդ դպրոցում սովորող անմեղ մանուկները առան այդ երգերը և տարան,  հնչեցրին օտարացած,  խորթացած տան  շեմքից ներս, կրթված,  բայց հայրենի սրտի  զեղումներին կարոտ ընտանեկան հարկ տակ»:
Մանկապարտեզումհատկապեսոչմիզիջումչիկարելիկատարել: Երեխանբացաչքերովնայումէհրաշքաշխարհին, ևթեինչկլսիուկտեսնի, կախվածէմեզանից: Երեխայիբացհոգուաչքերիմեջամենազորեղըառաջինտպավորություննէ, ևդահետագայումսնումէնրասիրտնուհոգին, թևավորումնրաերևակայությունը, ուրեմննախևառաջնրանպետքէմատուցելամենալավըևփորձվածը` ամենալավերգերնուպարերը, ամենալավխաղերնուգույները, այսինքն` նյութիթե ընտրությանևթեմատուցմանձևըպիտիլինիհնարավորինչափմիակը, լավագույնը»:
«Ուսուցի՛չ, պարոններ և քույրեր, զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին, խիստ փափուկ պաշտոնմըն է ձերը: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ազգն է, սխալ ուղղությամբ ազգ մը կըխորտակեք վերջը: Մանուկն ինչ զգացումի տակ որ ըլլա, այդ նշարժումն է, և պարն էլ, ինքնինշարժումնըլլալով, երգը կզուգորդի պարին  հետ: Զգացումներն ինչ ուղղությամբ   որ     ընթանան, երգն ու պարն ալ նույն արտահայտությամբ երևան կուգան: Արդ կըրնաըմբռնվիլ, թե որքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ երգեցողությամբ ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը»       Կոմիտաս

Սա է դեպի երգը տանող ուղին` բացականչություն, սովորական ճիշտ խոսելաձև, տրամաբանական շեշտով խոսք, արտասանության, ասմունքի արվեստ, բնական խոսքում եղած հուզական երևույթների պահպանում, առերգություն և երգեցողություն: Ուրեմն երաժշտության դասավանդումը սերտորեն կապված է հայոց լեզվի և գրականության խնդիրների հետ: Օրինակ` մեզ հանդիպել է նախադպրոցական տարիքի երեխա, որ Թումանյան արտասանելիս խոսքն աստիճանաբար հասցնում էր մանկան այնպիսի միամիտ ու պարզ հուզականության, որ վեր էր ածվում ասերգի, իսկ որոշ կտորներ էլ ինքնաբերաբար երգում էր: Ստացված մեղեդին իր հիմքով հայկական էր, որովհետև ծնվել էր մայրենի լեզվի հարազատ արտասանությունից, նույն բանաստեղծության չափ ու կշեռքից, հնչական ելևէջից, գույնից ու բույրից: Հիշենք, որ ըստ Կոմիտասիª մարդ որքան խորհի, այնքան լավ կխոսի ու կերգի, քանի որ երգն ու լեզուն նույնն են, և տարբերությունը չափի մեջ էգ լեզվի չափը արագ է, երգինը` դանդաղ, ուրեմն երեխան միայն և միայն իր մայրենի ժողովրդական լեզվով կարող է համաչափ և բնական զարգանալ:
«Յուրաքնչյուր ազգի լեզվի խոսակցական գույն և էջը բոլորովին այլ է և այլ կերպ է լինում, ուրեմնև, անշուշտ, երգն էլ զանազան պետք է լինի, և կամ ընդհակառակը` երգը ճիշտ նույն պատկերն է տալու երգական գույներով, ինչ որ խոսակցական գույներով լեզուն է արտահայտում:
     Յուրաքնաչյուր երաժշտություն իր ազգի հնչական ելևէջները կծնի և կծավալի, հայ լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և համապատասխան երաժշտություն»  Կոմիտաս
     Սկզբնական շրջանում ամենամեծ ուշադրությունը պետք է դարձնել մանկան արտասանությանը: Արտասանության նախնական ձևը բացականչությունն է: Երեխաները բնության և կենդանիների` իրենց իմացած ու սովորած ձայները մեծ հաճույքով ու ճոխությամբ կօգտագործեն իրենց խաղացած հեքիաթ-ներկայացումներում: Ուսուցիչն ինքը պետք է իմանա և երեխաների հետ շփման ժամանակ օգտագործի և բնականորեն ուսուցանի մարդկային զանազան բացականչություններ: Օրինակ`
ա’յ-տե’ս` ինչ ունեմ

ա¯խ- ինչ լավն էր
բա¯- որ ասում էի
վա¯յ-ցավ, ահազանգ
հե յ- կանչ և այլն
է¯- դու էլ բան ասացիր
է¯- հետո
է¯-դե, հանգիստ թող ինձ
ա~-հասկացա
ի~-ոնց թե:
Դրանց ելևէջները և հնչերանգը գոյություն ունեն մեր երգերում, ուստի հարուստ և բազմազան բացականչությունների տիրապետող մարդը հաղթահարում է միօրինակ երգեցողությունըգ չէ± որ այդ բացականչությունները արտահայտում են զանազան զգացմունքներ, որոնք հարազատ են մայրենի լեզվին և ոգուն: Դրանց միջոցով շատ արդյունավետ ու բնական է լինում երգին նախապատրաստումը, զանազան խաղ-ոտանավորների արտասանությունը: Այդ փոքրիկ ժողովրդական ոտանավորներն ունեն իրենց արտասանության հատուկ ձևերը, որոնք գրեթե ասերգեր են: Մեզանից շատերը գիտեն այն պահը, երբ մայրը գրկում է երեխային, տանում-բերում կամ բռնում է նրա ձեռքերը և վեր ու վար անելով` արտասանու
Խնոցի-հարոցի
Խնոցի-հարոցի…

Հետո երեխան սկսում է կրկնել:
Նույն տեսակ արտասանություններից են ՙԱրև, արև, դուրս արի՚, որն ասերգվում է Լոռու շրջանում, երբ երեխաները լողում են գետում և ջրից դուրս գալով` միաբերան խնդրում արևին, որ ամպի տակից դուրս գա, կամ Թումանյանի գրած ՙԱլապիտիկը՚, որ երեխաներն արտասանում են, երբ իրենց պատրաստած տիկնիկներով շրջում են տներում և կատարում անձրևաբերի ծեսը: Նույն նպատակով ասերգվում է  «Նուրի-նուրին», որի երգը նույնպես կա: Շատ բնական կլինի, եթե մանկանը սկզբից սովորեցնենք  «Նուրի-Նուրի» ասերգը և այնուհետև նույնի երգը:
Արտասանությունից երգերին անցնելիս էլ պիտի ընտրել այնպիսի երգեր, որ անցումը շատ կտրուկ չլինի: Այդ պատճառով էլ մանկանը նոր ավանդվող երգերի վերաբերյալ Կոմիտասը գրում է.  «Եղանակները պետք է կազմվեն առոգանության օրենքներին խիստ հնազանդելով՚: Այնպես, երերեխան ճանաչի եղանակի հիմնաձայնը, շեշտը, վերջակետը՚: Այսինքն` երեխան չպիտի զգա, թե ինչպես հանկարծ արտասանությունը վերածվեց երգի: Սա է երգել սովորելու բնական և ճիշտ ճանապարհը»: Կոմիտաս  Մանկապարտեզի ծրագրերը կազմելիս ամենակարևորն է յուրաքանչյուր առարկան դիտել համագործակցության մեջ ամեն հնարավոր բանի հետ և աստիճանական զարգացումն էլ կազմել բնական օրենքների համեմատ` շատ հստակ պատկերացնելով ուսուցանվող նյութի մատուցման պարզագույն հաջորդականությունը: Եթե երգը ուսուցանող ուսուցիչն իրեն միաժամանակ մանկան փոխարեն չպատկերացնի և իր ասածները չլսի անգետի ընկալումով, կկորցնի կապը իր երգածի կամ ասածի ու ընկալող մանկան միջև:
Պարը, խաղը, ասմունքը, երգն ու մարզանքը պետք է դիտել որպես երգ-երաժշտության դասավանդման համազոր ու հավասար միավորներ:
Կոմիտասի դիվանում մեզ հանդիպեց մանկապարտեզի համար արված սևագիր ծրագիրը, որը թեև սեղմ, բայց շատ խորն է և ուսանելի բովանդակություն է պարունակում:
 Ահա հատվածներ Կոմիտասի այդ ծրագրից.
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Առաջին տարի

Առաջին կիսամյակ
Նվագի կամ երգի առաջնորդությամբ
ա) քայլել
բ) խաղալ
Եթե մանուկն ինքնաբերաբար երգե, չպետք է խանգարել:

  Երկրորդ կիսամյակ
ա) քայլել
բ) խաղալ
գ) մարմնամարզել

Երգելն իբրև առարկա չէ, որ պետք է ավանդել, այլ` լսելով անդրադարձնել:
Երգելն սկսել երրորդ կիսամյակին:
Երգի սկզբնավորության հիմքը կարելի է դնել պզտիկ մանկան խաղերով, օրինակ` ծիվ-ծիվ:
Եղանակները պետք է կազմվեն առոգանությամբ` օրենքներին խիստ հնազանդելով.
քայլել
խաղա

պարել
ասել(Կոմիտասը նկատի ունի արտասանությունը կամ ասերգը, որը խոսելու և երգելու միջին ձևն է):

      Հինգ տարեկան

Նվագի ընկերակցությամբ
Մարմնամարզել

  1. Քայլել
  2. Պարել
  3. Խաղալ
  4. Երգել
  5. Միայնակ
  6. Խմբով

Երկրորդ տարի
Նախնականի շարունակությունը
Մանկական երգերը չպետք է ունենան բարոյախոսական, խրատական և պատմական բովանդակություն, սոքա պետք է անցնեն այլ առարկաներով, գեղարվեստի պատմության ընթացքին:

Երգերի եղանակները հիմնվելու են առոգանության օրենքներու վրա:
ա)երգի նյութը ծանոթացնել
բառերն ուսուցանել
բառերն արտասանել տալ

բ) երգի լոկ եղանակը նվագել
նվագել ու երգել
նվագել ու երգել տալ

գ) Եթե երգի բովանդակությունն է` որևէ գործողություն (քայլել, մարմնամարզել, խաղալ կամ պարել), փոխ առ փոխ`
երգի եղանակը նվագել
նվագել ու երգել
նվագել ու երգել տալ

Երգի նյութը առնել.
1. Կենդանական աշխարհեն
2. Մանկական խաղալիքներեն
3. Մանկական խաղերեն
4. Մանկական կյանքեն:
Երգը պետք է կարճ, կտրուկ, հստակ, գեղեցիկ, ճոխ հանգավոր, պարզ չափով ու կշռով լինի:
Հետևելով ժողովրդական դպրոցին` մենք կողմնակից ենք մանկապարտեզում երգ-երաժշտության ծիսականացմանը: Առօրյա կյանքում երգ-երաժշտությունը, ձուլվելով անհրաժեշտ գործողություններին, բազմապատկում է արդյունքը թե’ երաժշտության ուսուցման, թե’ այն գործողության, որին միացվել է  երգ-երաժշտությունը: Երեխայի տարրական պետքերն են` քնել, զարթնել և մարմնամարզել, հաց ուտել, խաղալ: Քնելուց առաջ կարելի է միացնել որևէ ձայնագրված օրորոցային կամ որևէ համապատասխան նվագ, և կամ դաստիարակն ինքը կարող է օրոր երգել: Երեխաներին կարելի է արթնացնել անտառի գունագեղ ձայներով (ձայնագրված) կամ գազանների կանչով: Մարմնամարզությունը պետք է անել թմբուկի հայկական զարկերի ներքո, հաց ուտելուց առաջ երեխաները կարող են մի շարք զվարթ կատակային երգեր երգել, խաղերը պետք է ուղեկցվեն համապատասխան երգ-նվագով և այլն: Ուրեմն շատ կարևոր է նախապես ձեռք բերել համապատասխան ձայնագրությունը:
Առավոտյան մարզանքը- հայկական թմբուկի զարկերի ներքո պետք է կատարվի ազգային ձևավորված շարժումներով: Այս շարժումները կարելի է վերցնել թե’ պարերից, թե’ կենցաղային աշխատանքային ձևերից և թե’ տվյալ ժողովրդին հատուկ մարմնամարզական խաղերից:
Միանգամայն անհարիր և անվայել ենք համարում այն ռիթմիկ մարմնամարզությունը, որն ուղեկցվում է օտար երաժշտությամբ, օտար շարժումներով: Դա միայն խաթարում է մանկան հոգին և հոգեբանությունը, մասնատում ամբողջությունը: Ինչու± պետք է մանուկը խոսի մայրենի լեզվով և անի օտար շարժումներգ մի±թե շարժումը չունի իր լեզուն, և կամ մի±թե մեր ժողովրդի լեզուն, երգը, շարժումը և այլ բաները միևնույն ակունքն ու պատճառները չունեն: Դրանցից մեկի փոխարինումը օտարով միշտ քանդում է միասնությունը, խարխլում բնական տաճարի ոճը, երկփեղկում երեխային, մասնատում է նրա մտածողությունը, տատանում հաստատությունը: Օտար տարրը միայն կարող է ավելանալ, գումարվել (չձուլվելով) և ոչ թե փոխարինել:
Նվագով մարմնամարզության շարժումները ընտրելիս պետք է ուղեցույց ունենալ հայկական պարերի շարժումների բնավորությունը, որ դիպուկ բնութագրել է Կոմիտասը.  «Վստահ, ազատ, միամիտ, քնքուշ, նուրբ, վեհ, եռանդուն, լուրջ, համեստ, վայելուչ: Հայ գեղջուկ պարը կիրք զարթնեցնող շարժումներ չունի և զգացմունքներն արտահայտում է ոչ թե մեղկ, մոլի, կատաղի, հրապուրիչ և այլ շարժումներով, այլ պարերգերի միջոցով: Ազգի մը քաղաքակրթությունն է կապված իր պարին շարժումներու զարգաց ումը»:
      Ուրեմն պարը նույնպես մարմնամարզություն է և ամենակատարյալ ոգեղեն մարմնամարզությունը, զի ֆիզիկական շարժումներին ձուլվում են ոգևորությունը, գերագույն ներշնչանքը, վեհացումն ու վերացումը, ինքնամոռացությունը, ազգային ոգին, որոնք առավելագույն արդյունավետությամբ են կրթում մարմինը, սիրտն ու միտքը, հոգին ու ոգին:    «Այն մարդիկ նստուկկ յանք ունին,  թույլ են, ոչինչ կընեն, ոչ մե կերպովկ շարժին:  Մի՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՞թե թուլամորթ մարդը կըրնա արդեն սուր առնել, թուր առնել: Հո ապագա քաղաքակրթության մեջ»:      Կոմիտաս

Շարունակություն

 

 


Կարծիք գրել