Հիշո՞ւմ եք արջի խանութի և աևտուրի 4 պատմությունները
1-ին պատմություն
2-րդ պատմություն
3-րդ պատմություն
4-րդ պատմություն
Հինգերորդ պատմություն
Ինչպես Միշան շատ-շատ մորի վաճառեց
Այն մասին, թե ինչպես կարելի է վաճառել և առևտրի որ եղանակը երբ է շահավետ
Այդ ամառ անտառում մորու բերքն շատ-շատ էր: Միշան չէր հասցնում անտառից խանութ հասցնել մորիով լիքը դույլերը: Առավոտյան վաղ արթնանում էր, հենց որ շիկահավերը սկսում էին երգել և արթնացնել անտառի բնակիչներին: Լվացվում էր առավոտյան ցողով և գնում անտառ: Միշան իր սիրելի վայրերն ուներ, որտեղ ամեն գազան չէ, որ կարող էր հասնել. ճահճուտի միջով, խորդուբոր ճանապարհներով, արագահոս գետակն անցնելով՝ ուղիղ երիտասարդ մորենիների խիտ թփուտների մոտ: Հասած պտուղներից, որոնք այստեղ անտեսանելի էին, ամբողջ շրջապատում անուշ բույր էր տարածվել:
Ճիշտ է, մեղուներն ու կրետները նույնպես հաճախ էին այստեղ գալիս: Երբեմն նրանք ամբողջ պարսով հարձակվում էին թփերի վրա և շեղում էին Միշային իրենց բզզոցով՝ մի ճյուղից մյուսին թռչելով: Սակայն այնքան շատ մորի կայր, որ բավականացնում էր բոլորին, և արջն ու մեղուները, կրետները չէին վիճում:
Կեսօրին արդեն Միշան վերադառնում էր իր որջը՝ համեղ, գեղեցիկ պտուղներով լիքը դույլերով, որոնք միանգամից վաճառքի էր դնում: Միշան իրեն ոչինչ չէր պահում: Չէ՞ որ անտառում կուշտ ուտում էր: Մի մորի դույլի մեջ, երկուսը՝ բերանը, կամ երկուսը դույլի մեջ, մեկը՝ բերանը: Եվ այսպես՝ ամեն օր: Շատ համեղ է հենց թփից հավաքած մորին: Ի՜նչը կարող է ավելի համեղ և օգտակար լինել: Գնորդները ևս գոհ էին: Միշան արդեն գիտեր, որ այս մորու համար կարելի է թանկ գին որոշել: Իսկ երեկոյան մորիները կորցնում էին իրենց հյութալիությունը, Միշան գինը կարող էր իջեցնել: Միայն թե, ա՜յ քեզ դժբախտություն, մորին այնքան շատ էր, որ ամբողջովին չէին հասցնում գնել: Արդեն մի քանի օր Միշան երեկոյան թթված մորին աղբն էր նետում: Ի՜նչ ափսոս էր: Ոչ միայն պտուղները, այլ նաև Միշայի աշխատանքը, կորչում էին: Ի՞նչ անել: Նա մտածում էր, մտածում և խորհրդի համար գնում խորամանկ աղվեսի մոտ, շուկա: Աղվեսը լուրջ նստած էր գեղեցիկ փայտե տաղավարի դիմաց, որին գրած էր. «Մրգեր-բանջարեղեն»: Մանրը նա հաշվում է ոչ թե հաշվիչով, այլ արտասահմանյան հրաշք-համակարգիչով: Միշան մոտեցավ աղվեսին, ողջունեց ու ասաց.
– Աղվես քույրիկ, խորհուրդ տուր՝ ինչ անեմ:
Եվ պատմեց նրան իր տհաճությունների մասին:
Խորամանկ աղվեսը մտածեց-մտածեց և պատասխանեց.
– Միշկա՛, ես քեզ կօգնեմ: Քեզնից մեծածախ եղանակով կգնեմ մորին:
– Այդ ինչպե՞ս, – զարմացավ Միշկան:
– Ահա ինչպես: Մեծածախ նշանակում է, որ միանգամից գնում եմ ամբողջ մորին, որքան կա, և՛ լավերը, և՛ որոնք ավելի վատ վիճակում են: Միայն թե ինձ ավելի էժան պետք է վաճառես, քան երբ մանրածախ ես վաճառում:
– Իսկ մանրածախը ո՞րն է:
– Երբ դու ամեն գնորդին մեկ-երկու կիլոգրամ ես վաճառում: Հասկացա՞ր:
– Հասկանալը՝ հասկացա, միայն չեմ հասկանում, թե քո ինչին է պետք այդքան շատ մորին:
– Միշկա՛, ես դրանից մուրաբա եմ պատրաստելու և վաճառելու եմ ձմռանը: Շատ գումար կաշխատեմ: Էլ ուրիշ որտե՞ղ ձմռանը մորի կգտնես: Միայն ինձ մոտ: Ե՛վ ինձ համար է շահեկան, և՛ անտառի բնակիչներն են օգտվում:– Աղվե՛ս, իսկ եթե ես
քեզ չվաճառե՞մ իմ մորին: Դու շատ էժան ես ուզում գնել:
– Դե՛, ինչպես կուզես: Ուղղակի իզուր ես համառում. մորի շատ ունես, բոլորը վաճառել չես հասցնի՝ կկորչի, կթթվի: Ոչ մի օգուտ չես ստանա: Իսկ մեծածախ վաճառքով և՛ մորին կփրկես, և՛ գումար կվաստակես: Գուցե ոչ այնքան շատ, բայց ամեն դեպքում կվաստակես:
Մտածեց Միշան և հասկացավ, որ իրավացի է աղվեսը: Նրանք իրար թաթ սեղմեցին և պայմանավորվեցին ամեն ինչի մասին:
Այսպես Միշան իմացավ, որ ինքը խանութում միշտ մանրածախ է վաճառել, իսկ հիմա սովորեց նաև մեծածախ եղանակով արագ փչացող ապրանքը շուկայում աղվեսին վաճառել: Եվ հասկացավ Միշան, թե ինչքան կարևոր է միշտ հետևել ապրանքի որակին, ամեն բան կանխատեսել, ամենուր հասցնել:
Իմաստուն Բվի խնդրագրքից
- Արջը մորին տարվա ո՞ր եղանակին էր հավաքում:
- Ինչո՞ւ էր Միշայի մորին փչանում:
- Արջն աղվեսից ի՞նչ իմացավ:
- Ո՞ր դեպքում է խոսքը մեծածախ, իսկ որ դեպքում՝ մանրածախ առևտրի մասին:
Տղան կրպակից պաղպաղակ գնեց:
Խանութը գործարանից 100 զույգ կարմիր կոշիկ գնեց՝ վաճառելու համար:
5. Եթե…
Եթե մորու փոխարեն աղվեսը արջից մեծածախ գնով վարունգ գներ, ի՞նչ կաներ:
Եթե մորու փոխարեն արջից մեծածախ գնով ալյուր գներ, ի՞նչ կաներ:
Եթե մորու փոխարեն արջից մեծածախ գնով խաղող գներ, ի՞նչ կաներ:
Եթե մորու փոխարեն արջից մեծածախ գնով թել գներ, ի՞նչ կաներ:
6. Հիմա որքա՞ն է Ձեր տան կամ դասարանի օդի ջերմաստիճանը, չափի՛ր և գրի՛ր:
Թարգմանեց Դիանա Գևորգյանը
Գեղարվեստի կրտսեր դպրոց
Կարծիք գրել