August 2013 ամսվա արխիվը

Մանկական ընթերցարան

Կարո՞ղ եք այս ոտանավորի անգլերեն տարբերակը

գտնել… Սա կարող է մանկական լավ խաղ-ներկայացում դառնալ:

Корней Чуковский

 У меня зазвонил телефон

У меня зазвонил телефон.
– Кто говорит?
– Слон.
– Откуда?
– От верблюда.
– Что вам надо?
– Шоколада.
– Для кого?
– Для сына моего.
– А много ли прислать?
– Да пудов этак пять. Или шесть:
Больше ему не съесть, Он у меня ещё маленький!
А потом позвонил
Крокодил
И со слезами просил:
– Мой милый, хороший,
Пришли мне калоши,...

Կարդալ ավելին

Անգլիական մանկական գրականություն

Անգլիական մանկական գրականությունից

Ըստ Հենրիկ Սևանի փոխադրության

Էլեկտրոնային հասցե` http://www.akumb.am/archive/index.php/t-14510.html

Քամի
Քամի՛, քամի՛, այ՛ քամի,
Քեզ անձրևը ի՞նչ կանի:
Կանաչ դաշտում դու խաղա,
Աղացն ալյուր թող աղա,
Որ ալյուրից սպիտակ
Տատը թխի կարկանդակ:

 Կատուն
Շունը տունն է  հավաքում,
Այծը՝ սրինգ նվագում,
Փոքրիկ մեղուն ծառի տակ
Նորոգում է  հին փեթակ,
Կատուն՝ թողած բան ու գործ,
Շտապում էր խոհանոց:

Գառնուկը
Ա՛յ իմ գառնուկ,
Խելոք ու հեզ,

Խելոք ու հ...

Կարդալ ավելին

Կրտսեր դպրոցների կազմում գործող նախակրթարանների գործունեության կազմակերպման կարգ

ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կրտսեր դպրոցների կազմում գործող նախակրթարանների  գործունեության կազմակերպման
կարգ

Նախակրթարանի գործունեության առարկան
Նախակրթարանի  գործունեության առարկան նախադպրոցականի (այսուհետ՝ սան) խնամքի, զարգացման կազմակերպումն է, նախադպրոցական կրթության հեղինակային կրթական ծրագրի իրականացումը:
Նախակրթարանն  իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման...

Կարդալ ավելին

Խաղադարան 5

Մարզական խաղեր

Գնդակը տանելբերել

Խաղացողները  բաժանվում  են 2  հավա
սար  թիմերի, շարվում  են  մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից  հետո թիմերի  առաջին  մասնակիցները  գնդակը  վազքով  տանում  են, դնում 5-6 մետր հեռու գտնվող  օղակի  մեջ, վերադառնում  և  ձեռքի  հպումով մեկնարկ  են  տալիս  երկրորդ  մասնակիցներին, որոնք   վազքով  գնում  և  բերում են  գնդակը: Այսպեսգ մեկը  տանելով, մյուսը  բերելով, խաղում  են, մինչև  բոլոր մասնակիցները  մասնակցեն  խաղին:...

Կարդալ ավելին

Խաղադարան 4

Խաղերգեր հաշվերգեր

Հաշվերգերը, խաղերգերը սովորաբար ասում են հաշվելու նպատակով, ռիթմիկ ձեռնախաղերի, մատնախաղերի, մանկական նստած որոշ խաղերի ժամանակ:

 Հավիկը  (խաղերգ )                

-Ծուղրուղքո՜, սանամե՛ր,
Ո՞ւր գնաց հավիկը մեր:
-Գնաց աղբյուրը ջրի:
-Ի՞նչ կար կտցին:
-Չիր ու չամիչ:
-Ո՞ւմ էր տանում:
-Հարս ու փեսին:
-Հարսիկն ո՞ւր է:
-Ոսկե թախտին:
-Ի՞նչ է եփել:
-Համով կորկոտ:
-Մեջինն ի՞նչ է:
-Հավդ ծըռտոտ:
-Ո՞վ է բռնել:
-Ծուռ Հակոբը:
-Ո՞վ է օգնել:...

Կարդալ ավելին

Խաղադարան 3

Խաղ-ներկայացումներ գրական ստեղծագործություններով

 Մեղուն

Խաղացողները բաժանվում են 2 խմբի` մեղուներ և ծաղիկներ:

Խմբերի բաժանվելու համար առաջարկում ենք այս ձևը:

Երկու երեխա իրարից 3-4մ...

Կարդալ ավելին

Խաղադարան 2

Խաղադարան 2

Հիշողության, ուշադրության և այլ զարգացնող խաղեր

 Հողաթափեր

 Երեխաները կիսաշրջանաձև նստում են, յուրաքանչյուրն հանում է իր հողաթափերից մեկը և  դնում կիսաշրջանի կենտրոնում:  Ընտրում են իրենցից մեկին: Նա մոտենում է հողաթափերի բուրգին, բարձրացնում է մի հողաթափ, ուշադիր նայում  ընկերների ոտքերին և որոշում` ումն է իր ձեռքի հողաթափը: Հողաթափի տերը ձեռքը  բարձրացնում է, վերցնում է իր հողաթափը և հագնում:

  • Խաղացողները բաժանվումեն զույգերի: Զույգերից յու...
Կարդալ ավելին

Խաղադարան. առավոտյան, ողջույնի խաղեր

 Մանկական խաղադարան 1

Խաղացեք նախակրթարանում, կրտսեր դպրոցում… Իրար հաճելի խոսքեր փոխանցեք խաղալով…

 Խաղեր 0-12 տարեկանների համար

և նրանց համար, ովքեր սիրում են խաղալ

Խաղադարանում նշված չեն խաղերը խաղացողների տարիքային խմբերը, որովհետև դրանք կարող են խաղալ տարբեր տարիքի երեխաներ, խաղացող խումբը կարող է տարատարիք լինել: Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին է խումբը:

 Առավոտյան կամ բարի լույսի խաղեր

Առավոտյան խաղերը միմյանց հետ ծանոթանալո (եթե խումբը նոր է կազմավորվել)...

Կարդալ ավելին