Հ. Թումանյան «Շունն ու կատուն»
Կարդում է Քոլեջի նախադպրոցական կրթություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Ասլանյանը:
Կարդալ ավելին
Հ. Թումանյան «Շունն ու կատուն»
Կարդում է Քոլեջի նախադպրոցական կրթություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Ասլանյանը:
Կարդալ ավելին
Խխունջ
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:
Աղղջիկ…
Աղջի՛կ, աղջի՛կ,
Մթան չղջի՛կ,
Մկան պոչի՛կ
Կատվի տոտի՛կ,
Պըտիկ, մըտի՛կ,
Շան ակընջի՛կ.
Ալյուր մաղեմ,
Խմոր շաղեմ,
Կլոճ թխեմ:
***Խնոցի, հարոցի
Թանը հանի`քամեցի,
Համով չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տվեցի:
***Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,...
Հովհաննես Թումանյան
Հեքիաթներ
Ուլիկը
Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։
Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում.
_Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։
Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արո...
անգլիացի մանկագիր
Մոռացված ծննդյան օրը
Կար-չկար մի մե՜ծ փիղ կար: Նա կին ուներ և մի տղա: Տղայի անունը Յալմար էր: Նրանք ապրում էին գազանանոցում:
Հայր փիղը շատ մեծ էր: Մայր փիղն էլ էր մեծ: Դե, Յալմարն էլ շատ փոքր չէր: Փղերն ընդհանրապես փոքր լինո՞ւմ են:
Մի սիրուն օր փիղ մայրիկն ու Յալմար փղիկր տեսան, որ փիղ հայրիկը կանգնել է գլխի վրա:
_ Ի°նչ ես անում,- հարցրեց փիղ- մայրիկը:
_ Մի բան եմ ուզում հիշել,- պատասխանեց փիղ-հայրիկը:
_ Ի՞նչ ես ուզում հիշ...
Բարբառ՝ լեզվի համն ու հոտը…
Հեքիաթներ, հանելուկներ, խաղիկներ-ասիկներ… բարբառով
Ժողովածու, որ սիրելի կլինի թե՛ մեծին, թե՛ փոքրին…
Սերգեյ Վարդանյան
Հրեղեն ձին
« Ընտանեկան կրթություն» ծրագիրն սկսում է ընտանեկան ընթերցարանի հրապարակումը
Կարդացեք միասին, խաղացեք միասին, նկարահանեք և ուղարկեք՟ [email protected]
Հովհաննես Թումանյան
Մանկական բանաստեղծություններ
ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։
ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դուն...
Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար
Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:...
Կոմիտասի բանաստեղծությունները, որ նույնքան երաժշտական են, որքան երաժշտությունը
Արշիլ Գորկու նկարները, որ նույնքան հանճարեղ են, որքան հանճարը…
Կոմիտաս
Կոմիտաս բանաստեղծ և Արշիլ Գորկի նկարիչ
«Պարտեզ» հանդեսը սկսում է «Կարդում ենք Կոմիտաս» նախագիծը...
Կարդալ ավելինԱթաբեկ Խնկոյան (Խնկո Ապեր)
0-7 տարեկանների համար
Աքաղաղն ու կտուրը
Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով՝ վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ի՛նչ հարց տվեց.
_ Էս ո՞նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս:
Քամին ու մժեղը
Արև անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
_Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
_ Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղ...
Տատիկնե՜ր, ո՞րն է ձեր բան ու գործը:
…եթե գիտեք, խաղացեք ձեր թոռների հետ, եթե չգիտեք, կարդացեք այս գիրն ու խաղացեք:
Մանկական խաղ-խաղիկներ 0-4 տարեկանների համար
Խնոցիկներ (խնոցու խաղեր)
Երեխաները կանգնում են իրար դիմաց, ձեռնաթաթերը բաց հպում են իրար, խնոցու նման տանում-բերում են ու արտասանում.
– Խնոցին հա հարեմ:
Շալակեմ`սար հանեմ:
– Խնոցին հա hարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:
– Խնոցին հա հարեմ:
Շալակեմ` դաշտ տանեմ:
– Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:...