Աթաբեկ Խնկոյան

images-210x126Աթաբեկ Խնկոյան  (Խնկո Ապեր)
0-7 տարեկանների համար 

 


Աքաղաղն
 ու կտուրը
 Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով՝ վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ի՛նչ հարց տվեց.
_ Էս ո՞նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս:

Քամին ու մժեղը
 Արև անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
 _Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
_ Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձած խոտը զուր կորչի:

 էծ ունեմ
 Մի էծ ունեմ                          Քաղաք տանեմ
Հինգ վեց ուլով,                    Յոթ լուծ մկով,
Կաթը կկթեմ                        Հո, հո անեմ
Կուժով, կուլով,                   Ուղտի պոչով,
Մածուն մերեմ                    Ճամփեն երթա,
Կճուճներով,                        Կատվի քուչով:
Եղը հանեմ                           Թե չհասնի
Լվի տկով,                            Էդտեղ վնաս,
Բառնամ սելին                    Քեռի Մինաս,
Մեծ – մեծ ակով                  Ինձ հյուր կգաս:

 Գորտը
Լքուն, փքուն                       Աչք ածելով՝
Գորտը կռռան,                    Ասավ._ ո՞ւր է
Ջրհորի մեջ                          Մեծ է ծովը,
Ջրի վրան,                            Չորս թիզ չկա
Իր չորս կողմը                     Իմ թզովը:

Մուկն ու կատուն
Կատուն մկին                      _Չեմ արժանի
Ասավ. – Անգին,                   Էդ մեծ պատվին,
Թե էդ ծակից                        Ճամփեն կարճ,
Էս ծակը գաս,                      Էդքան խա՞րջ:
Հազար թուման                   Շատ լավ գիտեմ
Փող կստանաս:                  Փորիդ ցավը,
Պատասխանեց                   Պա՞պս է տեսել
Մուկը կատվին.                  Կատվի լավը:

 Մաստան
Կըտի-կըտի Մաստանը,               Տվեց, տվեց, տուր տվեց
Կտիկը մտավ բոստանը,               Ջանը վրեն քրքրեց.
Ոտքով մարգը տրորեց,                 Քամուն տվեց մազերը,
Գլխով հողը փորփրեց,                 Տեղից հանեց պոզերը,
Ծուլի-ծուլի վեր ելավ,                   Հանած պոզերի տեղը
Իր պոչի հետ խաղ արավ:           Լցրեց աղ ու տաքդեղը:
Բոստանչին էլ դուրս թռավ          Քոլիկ դարձավ Մաստանը
Չար այծիկին ձեռքն առավ.         Էլ չէր մտնում բոստանը:

Բկլիկ ձկնիկ
Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա,
Դրսի որսը թող արա.
Իջի՛ր ջրի հատակը,
Մինչև անցնի վտանգը:
Տե՜ս, փորձանք կա քո գլխին,
Մի լավ մտիկ երեխին.
Որդ է խփել իր կարթին
Չմոտենաս էդ որդին:
Ինձ չլսեց շեկլիկը,
Ինձ չլսեց բկլիկը,
Հո՛պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը:

Գիշեր
Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:
Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

Գորտերի խաղը
  Լուսնյակ գիշեր… լիճը խաղաղ…
Ուռած թշեր գորտերի խաղ,
Գորտի բանակ, գորտի նվագ…
Սրախոսում… զրախոսում…
Քեռու մասին  երգ են ասում.
_ Քեռին մեռել ա՜.
Քեռին մեռել ա՜…
Ուռել ա, մեռել ա, լռել ա,
Կը -կը -կա, մը – կը -կա, մեռել ա,
Կանչեք տատը գլխին լա…
_ Ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ:
_ Մե – կե – կել օր, մե – կե – կել օր:
Գորտ տատիկը բարկացավ,
Չուստերն հագավ, վեր կացավ
Ճմբան ծերին թըփ, թըփ, թըփ,
Գիժ թոռները չըփ, չըփ, չըփ,
Ոտ ու տոտիկ չռեցին,
Գետը չընկած` լռեցին:

Ճպուռն ու մրջյունը
Թըռի – վըռի մի ճպուռ,
Ողջ ամառը շուռումուռ
Երգեց, ճռռաց, ճռճռաց:                ,

Մին էլ ըհը, ձմեռը
Փռեց իրեն թևերը,
Բացեց գորգը սպիտակ,
Դաշտերն առավ ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը,
Երբ ամեն մի թփի տակ,
Թե սեղան կար, թե օթյակ:
Եկան օրեր ցրտաշունչ,
ճպուռն ընկավ լուռումունջ.
Քաղցած փորին էլ ի՞նչ երգ,
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք:
Զընգըր – զընգըր դողալով,
Ծանր – ծանր սողալով,
Նա մրջյունին ասում էր.
_ Գլխիդ մատաղ, սանամեր,
Մի ճար արա, շունչ առնեմ,
Ցրտից, սովից չմեռնեմ.
Կերակրի՛ր, տաքացրո՛ւ
Մինչև գարուն ապրեցրո՛ւ:
_ Ի~նչ խաբար է, սանիկս,
Զարմանում եմ, ջանիկս.
Չաշխատեցի՞ր ամառը,
Ասա, ի՞նչ էր պատճառը:
_ Էդպես բանի, սանամեր,
Էլ ժամանակ ո՞վ ուներ.
Էն խոտերում բուրավետ
Երգում էինք մերոնց հետ:
_ Ուրեմն՝դո՞ւ:
_ Այո, ես…
Ողջ ամառը դեն ու դես
Երգում էի մշտապես:
_ Երգո՞ւմ էիր, շատ բարի,
Այժմ էլ բռնի վեր – վերի,
Քամին ծափ տա՝ դու պարի:

Պապն ու շաղգամը
Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ:
Շաղգամն աճեց, մեծացավ.
Պապը տեսավ, զարմացավ:
Պապը քաշեց, քաշքշեց,
Շաղգամն հողից չհանեց:
Պապը կանչեց տատիկին.
Տատը՝ պապից, պապը՝շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Տատը կանչեց թոռնիկին,
Թոռը՝ տատից, տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից, հա քաշեցին,
Քաշքշեցին, շաղգամն հողից
Չհանեցին:
Թոռը կանչեց շնիկին.
Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,
Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Շունը կանչեց փիսոյին.
Փիսոն՝ շնից, շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից, տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Փիսոն կանչեց մկնիկին.
Մուկը՝ փիսոյից, փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,
Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից.
Որ քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից հանեցին:

Մկների ժողովը
Սով էր, սով էր Մկստան,                         Ա՜յ, բերել եմ ես մի զանգ,
Կատվի ձեռքից լկստան,                          Ծափ, ծլնգոց, մեջը զնգոց.
Գզիրն ընկավ դռնեդուռ,                          Կատվի վզից մենք կախ տանք,
Էլ չթողեց տուն – կտուր,                          Որ ինչքան էլ օրորա,
Ջահել, ահել գեղովի,                                 Որ ինչքան էլ շորորա,
Ջոջերին ջոկ տեղովի                                Ստից սատկի, տազ անի,
Կանչեց, բերեց ժողովի՝                             Գալն իմանանք գազանի:
Թե ինչ անեն, որ կատվեն                        Է, զանգը ո՞վ կախ անի.
Մի հնարքով ազատվեն:                           _ Ալո, դու:
Եկան գյուղի ջոջերը,                                 _ Ալո՞ն տանի:
Երկար բարակ պոչերը,                            _ Բալո,  դու:
Մասնակցեցին խորհրդին,                      _ Բալո՞ն կախե:
Մի մուկ խոսեց իր հերթին.                      _ Չալո, դու:
_Լսեք, մկներ ցեղակից,                            _Չալոն կաղ է:
Չունեմ որդի, կողակից,                            _ Մստո, դու:
Ես մի անտեր ծերուկ եմ,                          _ Մստոն կարճ է:
Բայց պատվավոր մի մուկ եմ.                 _ Փոստո, դու:
Պակսեց ուժը իմ ոտի,                               _ Էդ էլ խի՞ղճ է:
Պետք է մեռնեմ անոթի…                          _ Համբո, դու:
Սովն է չոքել դռանը,                                 _ Ես տկար եմ:
Ա~խ, մռռանը, մռռանը,                            _ Չամբո, դու:
Վեր է ընկել մառանը,                               _ Ասենք տարա,
Ինչքան ասես նազ անի,                           Բա որ կատուն գա ինձ վրա:
Ստից սատկի, տազ անի,                          _ Բտոն, Խտոն թող մեկից
Մուկ տեսնելիս վազ անի,                        Բռնեն կատվի քամակից:
Գլխից բռնի, կախ անի,                             _ Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Թաթովը տա, խաղ անի,                           Լավ է դու տար էդ զանգը,
Ուտի, քեֆը չաղ անի,                                Էլ ի՜նչ Բտո, ի՜նչ ֆստան, –
Էսպես զուլում ու կրակ,                           Ճստաց Բտոն ճստճստան:
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:                   _ Լռի՛ր, հանդուգն, կոտորվեք դուք,
Բայց թե ազնիվ մեր ցեղը                         Վախկոտներիդ ես թաղեմ,
Կորչելու չէ զուր տեղը,                             Ճա՞ռ ասեմ, թե՞զանգ կախեմ,-
Ցավն էլ ունի իր դեղը…                            Գոչեց ջոջը, քաշեց պոչը:

Պոչատ աղվեսը
Փախավ աղվեսը, փախավ թակարդից
Բայց պոչի կեսը թողեց նա ներսը:
Ադպես պոչատ, պոչից անջատ,
Գնաց ասավ ընկերներին.
_Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին,
Դեն ցեցեք ձեր պոչերը.
Ինչի՞ են պետք այդ փրչերը:
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք,
Գետնի ավել, վազքի խափան,
Մեզ անվայել ավելորդ բան:
Այդտեղ մի ծեր վարպետ աղվես
Ասավ նրան. -Ապրես, ապրես,
Ա՛յ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը,
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչո՞ւ չարիր դու այդ կոչդ:

Կապիկն ու հայելին
Իրեն տեսնելով
Հայելու միջին՝
Կապիկը ոտով
Մի բոթեց արջին.
_Քեռի, սրան տես,
Սա ո՞վ է, գիտե՞ս.
Հրեշ, ցուցանք,
Պատիժ, փորձանք:
Ինձ տեղնուտեղ կսպանեի,
Թե քիչ սրան նմանեի:
Բայց թե ես էլ ինչի՞ հետ եմ,
Էդպես ցուցանք քչի՞ն գիտեմ,
Թվե՞մ զատ – զատ,
Մերոնց մեջ շատ:
_Քան թե թվես
Ձերոնց զատ – զատ,
Լավ չէ՞ նայես,
Խելոք, վրադ, –
Էն գարշելուն
Արջը ասավ,
Բայց թե խոսքը
Տեղ չհասավ:

Նապաստակի վախը
_Ա՛յ նապաստակ,
Ի՞նչ ես փախչում
Դու սրտաճաք, –
Հարցրին ճամփին
Նապաստակին:
_Բա լուր չունե՞ք
Դուք աշխարհքից,
Ինչքան ուղտ կա
Պիտի պայտեն, –
Պատասխանեց
Նապաստակը:
_Հոգիդ սիրես`
Թող կատակը,
Ո՞ւղտ ես, ի՞նչ է,
Որ քեզ պայտեն:
_Հարցնողն ո՞վ է,
Հլա առաջ
Մի կպայտեն,
Գնա ու դու
Նրանից դեն
Նոր հաստատի,
Որ դու ուղտ չես:

Գայլն ու կատուն
Գայլն անտառից
Փախավ գեղը.
Նեղն եմ, նեղը, –
Ասավ կատվին, –
Ասլան բալա,
Քո հոր պատվին
Մի ճար արա:
Մի տես հլա,
Որսորդ ու շուն,
Թազի, թուլա
Միսս են կրծում,
Ինձ հալածում:
Այ կտրվի
Դրանց հոտը,
Մի մարդ ցույց տուր
Պահվեմ մոտը:
Այ ցեղակից, – գոչեց կատուն, –
Գնա մտիր Մարոյենց տուն.
Նա չափազանց բարի կին է:
Ես էլ գիտեմ, որ անգին է,
Բայց որ նրա հորթն եմ կերել…
Բկիդ կանգներ, լավ չես արել:
Այ Դավթի մոտ կո՞ւզես կանչեմ:
Նրանից էլ ես կամաչեմ,
Հենց ամառը
Կերա Դավթի փոքրիկ գառը…
Ո՞ւմ ասեմ էլ…
Հա, մեր Զաքին:
Էս գարնանն էլ
Նրա մաքին…
Ո՞վ մնաց էլ,
Հա, երեցը:
Էս աշնանն էլ
Նրա էծը…
Այ դու ուտես
Չոռի մեծը:
Քանի՞սն եղավ
Հինգը… վեցը…
Այ անամոթ,
Ի՞նչ երեսով
Դու գյուղ մտար,
Ի՞նչ է ուրիշ
Տեղ չգտա՞ր:
Գյուղն հիմա՞ր է,
Որ թշնամուն
Պատսպարե:
Ով ինչ բրթե,
Էն կխրթե:

Չալ կաչաղակը
Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր, շարժում ու երգեր ասում.
-Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում. նստում էր, նստում, պոչիկն էր շարժում ու երգեր ասում.
-Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.
– Չկա, չէ, չէ…

 

 

Կարծիք գրել