Խաղադարան 5

Մարզական խաղեր

Գնդակը տանելբերել

Խաղացողները  բաժանվում  են 2  հավա
սար  թիմերի, շարվում  են  մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից  հետո թիմերի  առաջին  մասնակիցները  գնդակը  վազքով  տանում  են, դնում 5-6 մետր հեռու գտնվող  օղակի  մեջ, վերադառնում  և  ձեռքի  հպումով մեկնարկ  են  տալիս  երկրորդ  մասնակիցներին, որոնք   վազքով  գնում  և  բերում են  գնդակը: Այսպեսգ մեկը  տանելով, մյուսը  բերելով, խաղում  են, մինչև  բոլոր մասնակիցները  մասնակցեն  խաղին:

 Օղակների միջով

Խաղացողները  բաժանվում  են 2  հավասար  թիմերի, շարվում  են  մեկնարկային գծից  միասյուն: Հրահանգից  հետո  թիմերի առաջին  մասնակիցները,  անցնելով  օղակների  միջով, վազում  են, շրջանցում  5-6 մետր հեռու դրված  դրոշակը  և  ուղիղ  գծով վերադառնում,  ձեռքի  հպումով  մեկնարկ  են  տալիս  մյուս  մասնակցիներին: Հաղթում  է  այն  թիմը, որի  վերջին  մասնակիցն  ավելի  շուտ է  հասնում  իր  շարքին:

Բուլավաների արանքով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում  են  մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից  հետո թիմերի առաջին մասնակիցները,  անցնելով  բուլավաների  արանքով , վազում  են  շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը  և  ուղրղ  գծով  վերադառնում  ետ`  մեկնարկ  տալով  հաջորդին:

Նստարանների վրայով

Խաղացողները  բաժանվում  են 2  հավասար  թիմերի, շարվում  են  մեկնարկային գծից  միասյուն: Հրահանգրց  հետո  առաջին  մասնակիցներ  բարձրանում են  նստարանի  վրա, ձեռքերը կողմ  տարածած` անցնում  են  նստարանի  վրայով, ցատկով իջնում`  անցնելով  որոշակի  տարածություն, շրջանցում  են  դրոշակը  և  ուղիղ գծով վերադառնում:

Գնդակը` պարկում

Խաղացողները  բաժանվում  են 2  հավասար  թիմերի, շարվում  են  մեկնարկային գծից  միասյուն: Որոշակի  հեռավորության  վրա  պարկեր  են  դրվում: Յուրաքանչյուր մասնակցի  ռեզինե  գնդակ է տրվում: Մասնակիցները, անցնելով  որոշակի տարածություն, նշված գծից գնդակը  նետում  են  պարկի  մեջ,  վերադառնում  ետ` մեկնարկ տալովհաջորդին:

Ծափով` վազել

Խաղացողները  միասյուն  շարվում  են` իրարից  կես  մետր  հեռավորության  վրա: Մեկ  ծափ`  քայլում  են,  երկու  ծափ` ցատկոտում  են,  երեք  ծափ`  վազում  են: Ով սխալվում  է ,  դուրս  է  գալիս  շարքից: Հաղթում  է նա, ով  ավելի  ճիշտ  և  արագ  է  կողմնորոշվում:

Վերցրու գնդակը

Խաղի մասնակիցները  բաժանվում  են  երկու  խմբի, կանգնում  իրար  դիմաց որոշակի  տարածության  վրա: Մասնակիցները  համարակալվում  են, կենտրոնում  դրվում  է  գնդակ: Իրենց  թիվը  լսելով` վազում  են  դեպի  գնդակըգ ով ավելի  արագ կվերցնի  գնդակը: Հաղթում  է  այն  թիմը , որն  ավելի  շատ  միավոր  կհավաքի:

Բասկետբոլ 5-6 տարեկաններ

Խաղի նպատակը գնդակը զամբյուղի մեջ գցելն է:

Խումբը բաժանվում 2 թիմի: Յուրաքանչյուր խաղացող մի գնդակ է վերցնում: Թիմերը ուղղահայաց շարքով կանգնում են իրար կողք` 1,5-2մգ իրարաից հեռու: Շարքերից հավասարաչափ հեռավորության վրա  /3-4 մետր/  2 զամբյուղ է դրվում: Խաղավարի հրահանգով խաղն սկսվում է: Շարքի առաջին երեխան գնդակը նետում է զամբյուղի մեջ և գնում կանգնում շարքի վերջում, նույն կերպ վարվում է հաջորդ երեխան, այսպես մինչև վերջ: Հաղթում է այն թիմը, որի զամբյուղում ավելի շատ գնդակ է հավաքվում:

Կարելի է խաղը զարգացնել` մի գնդակով խաղալ:

Խաղավարը գնդակը նետում է թիմերից մեկի առաջին խաղացողին: Սա բռնում է գնդակը, նետումիր թիմի  զամբյուղի մեջ և  գնում կանգնում շարքի վերջում:  Խաղավարը վերցնում է գնդակը,  նետում է մյուս թիմի առաջին խաղացողին: Սա էլ է նույն բանն անում: Այսպես հաջորդաբար: Ընթացքում հաշվում են հաջող նետումները: Հաղթում է այն թիմը, որի հաջող նետումները շատ են լինում:

Խաղի պայմանները  կարելի է փոփոխելգ

Խաղը կարելի է խաղալ աթոռներին նստած: Խաղացողների թիվը 10 և ավելի:

Գնդակը կարող է մնալ նույն թիմի մոտ մինչև վրիպելըգ ինչպես սովորական բասկետբոլում,  երբ գնդակը դուրս է գալիս սահմաններից, խաղավարը այն խաղի մեջ մտցնելու հնարավորությունը տալիս է հակառակորդ թիմին:

Խաղը կարելի է խաղալ կա’մ ժամանակով, կա’մ մինչև որոշակի միավորներ հավաքելը:

Արգելքներով խաղ

Խաղին մասնակցում է 12 երեխա: Իրարից 1մ հեռավորության վրա  դրվում են տարբեր բարձրության ուղղանկյուն արգելքներ,  որոնց  միջով կամ վրայով հնարավոր լինի անցնել,  մասնակիցներն իրենք են որոշում` արգելքի տակով անցնել, թե վրայով թռչել: Վերջինից 1մգ հեռու բուլավա է դրվում:

Առաջին մասնակիցը հաղթահարում է բոլոր արգելքները, բուլավան շրջանցելով արագ ետ է վերադառնում`  մեկնարկ տալով հաջորդին : Այսպես շարունակվում է մինչև   բոլորի մասնակցությունը:

Ծնողների մասնակցությամբ էստաֆետա

Խաղին մասնակցում են 6 երեխա և 6 ծնող: Խաղացողներից 2 մգ հեռու իրար կողք դրված են թունել և մարզական նստարան: Առաջին մասնակիցը ծնողի ուղեկցությամբ հեծանիվով հասնում է թունելին, երեխան անցնում է   թունելի միջով, ծնողը` մարզական նստարանի վրայով, միասին շրջանցում են   բուլավան, վերադառնալով` մեկնարկ  են տալիս հաջորդ զույգին: Այդպես շարունակվում է մինչև բոլորի մասնակցությունը:

Խորանարդներով խաղ

Խաղին մասնակցում են 12 երեխա:

Բոլոր մասնակիցները տարբեր չափի, տարբեր գույնի խորանարդիկներ են ունենում: Առաջին մասնակիցը վազելով տանում է խորանարդը , դնում  շրջանի մեջ, վազելով ետ է գալիս` մեկնարկ տալով հաջորդին, որն էլ իր խորանարդը տանում է դնում համապատասխանաբար կամ  խորանարդի վրա կամ տակը: Մյուսներն էլ իրենց խորանարդները պետք է դնեն համապատասխան տեղումգ խոորանարդները շարում են մեծից փոքր:

Այդպես շարունակվում է մինչև բոլորի մասնակցությունը և բուրգի պատրաստ լինելը:

 

 

Կարծիք գրել