Խաղադարան 2
Հիշողության, ուշադրության և այլ զարգացնող խաղեր
Հողաթափեր
Երեխաները կիսաշրջանաձև նստում են, յուրաքանչյուրն հանում է իր հողաթափերից մեկը և դնում կիսաշրջանի կենտրոնում: Ընտրում են իրենցից մեկին: Նա մոտենում է հողաթափերի բուրգին, բարձրացնում է մի հողաթափ, ուշադիր նայում ընկերների ոտքերին և որոշում` ումն է իր ձեռքի հողաթափը: Հողաթափի տերը ձեռքը բարձրացնում է, վերցնում է իր հողաթափը և հագնում:
- Խաղացողները բաժանվումեն զույգերի: Զույգերից յուրաքանչյուրը հանում է իր մի հողաթափը, դնում կենտրոնում: Բոլորի մի հողաթափը կենտրոնում է, մեկը` հագին: Խաղավարի հրահանգով զույգի մեկը գտնում է իր ընկերոջ հողաթափը, հագցնում, հետո մյուս ընկերն է իր զույգի հողաթափը գտնում, հագցնում:
- Հետագայում խաղն ավելի է բարդացվում: Խաղացողները զույգերի են բաժանվում և կիսաշրջանաձև նստում: Միմյանց հողաթափերը «ուսումնասիրելուց» հետո հանում են դրանք և հավաքում կենտրոնում, այնպես, որ հողաթափերի կույտ ստացվի: Խաղավարի հրահանգով ամեն զույգից մեկը կույտից հանում է իր ընկերոջ հողաթափերը և հագցնում նրան: Նույն բանն անում է զույգի մյուս անդամը: Հաղթում է այն զույգը, որն առաջինն է հագնում հողաթափերը:
Գունախաղ
Անհրաժեշտ նյութեր` նախորդ աշխատանքներից մնացած գունավոր թղթերի կտորներ, սպիտակ թղթեր, գուաշներ, վրձիններ
Դաստիարակը յուրաքանչյուր խաղացողի առաջարկում է վերցնել 2 տարբեր գույնի և մի սպիտակ թուղթ: Սպիտակ թղթի երեսը ամբողջովին ներկում են իրենց ընտրած թղթերի գույներով:
Ներկելիս գույները կարող են խառնվել:
Հետո երեխան փորձում է պատմել, թե ինչ է ստացվել իր աշխատանքից, ինչի է նման, ինչ տրամադրություն կա նկարի մեջ…: Դաստիարակը ձայնագրում է երեխաների մեկնաբանությունները:
Այնուհետև գույները աստիճանաբար շատացնում են:
Բառ-մնջախաղ
Խաղացողները բաժանվում են երկու խմբի: Մի խումբի անդամներից մեկը բառ է պահում մտքում և դաստիարակի ականջին ասում է իր պահած բառը: Հետո մնջախաղով ցուցադրում է այդ բառի իմաստը՝ նմանակում է, ցույց է տալիս գործառույթ(ներ)ը… Եթե իր թիմի անդամները գուշակում են բառը, խաղը շարունակում է նույն թիմի մի ուրիշ անդամ: Եթե սխալվում են, խաղը շարունակում է մյուս թիմը:
- Եթե խաղացողները փոքր են կամ դեռ անփորձ, կարելի է բառերի քանակը սահմանափակել որևէ հատկանիշով, ասենք՝ մտապահում են միայն կենդանիների անուններ կամ երաժշտական գործիքներ…
Հականիշներ
/մնջախաղ/
Խաղացողները նստում են շրջանաձև: Դաստիարակը ներկայացնում է խաղը` ամեն երեխա մի բառ է պահում մտքում: Ով որ կենտրոն է գալիս, դաստիարակի ականջին ասում է իր պահած բառը: Այնուհետև մնջախաղով ցույց է տալիս իր պահած բառը: Ով գուշակում է բառը, նա ասում է նաև այդ բառի հականիշը: Հետո նա է կենտրոն գալիս, դաստիարակի ականջին ասում է իր պահած բառը և հականիշը, մնջախաղով ցուցադրում իր բառը: Խաղը նույն կերպ շարունակվում է:
Մեկը լսում է, մյուսը` տեսնում
Երեխաները խաղում են զույգեր կազմած: Զույգերից մեկը լինում է ՙ« լսող » է, մյուսը` տեսնող: Խաղավարը լսողի ականջին թաքուն ինչ – որ զգացմունք արտահայտող ձայն է հանում, օրինակ` լացի ձայն կամ անհրաժեշտ բառն է ասում, այնպես, որ զույգը չլսի: Յուրաքանչյուր զույգում լսողները՚ մնջախաղի միջոցով փորձում են ՙ«տեսնողներին՚» հասկացնել դրան համապատասխան բառը` լացը:
Գուշակելու դեպքում զույգերը փոխատեղվում են` «լսողները՚» դառնում են «տեսնողներ» և հակառակը:
Նվերներ
Երեխաները շրջան են կազմում, խաղավարը առաջարկում է յուրաքանչյուրին մտածել որևէ նվեր` աջ կողքի ընկերոջը նվիրելու համար: Հաշվերգով որոշում են առաջին նվիրատուին: Նա մնջախաղով ցույց է տալիս, թե ինչ է ուզում նվիրել իր աջ կողմում կանգնած ընկերոջը: Նվեր ստացողը չի գուշակում, թե ընկերն ինչ նվիրեց, նա էլ մնջախաղով ուրիշ նվեր է փոխանցում ի՛ր աջ կողմում կանգնածին:
Նվերները միանման չպիտի լինեն, եթե խաղացողը կրկնում որևէ մեկի նվերը, նա խաղից դուրս է մնում կամ փոխում է նվերը:
- Խաղի զարգացում՝ նվեր ստացողը գուշակում է, թե ընկերն ինչ է իրեն նվիրում:
Ամենա–ամենա
Խաղացողները շրջանաձև նստում են: Շրջանի կենտրոնում` աթոռին թղթեր են դրված, որոնցից յուրաքանչյուրի վրա մի հանձնարարություն է գրվածգ
-Ո՞վ արագ կհանի և կհագնի իր կոշիկները:
-Ո±վ կարող է ավելի երկար կանգնած մնալ մեկ ոտքի վրա:
-Ո՞վ կարող է երկար նայել ընկերոջ աչքերի մեջ ու չծիծաղել:
– 5 լեգոները ո՞
վ ավելի շուտ կշարի օղակի մեջ:
Խաղում են զույգերով: Խաղավարը կենտրոն է հրավիրում առաջին զույգին: Նրանք մի թուղթ են ընտրում, դաստիարակը կարդում է առաջադրանքը, զույգը կատարում է այն: Երեխաներն են որոշում, թե ով է հաղթել: Հաղթողին որևէ մրցանակ են տալիս:
Հետո խաղը զարգացնում են: Խաղացողները բաժանվում են 2 խմբի: Խաղավարը ամեն խմբից մի խաղացող է կանչում: Նույն կերպ մրցում են: Հաղթողը իր խմբի համար միավոր է շահում: Ամեն միավորի համար խումբը մի փայտիկ կամ խաղալիք է ստանում: Վերջում հաշվում են, որ խմբի փայտիկները ավելի շատ լինեն, այն խումբն էլ հաղթում է:
Ճիշտ հավաքել նկարը
Խաղում են կա՛12, կա՛մ 18, կա՛մ 24 հոգով. (թիվը պիտի բաժանվի 6-ի): Անհրաժեշտ նյութերª նկարներ, որոնք բաժանված են 6 մասի, դրանք սաների նկարած նկարներն են: :
Խմբեր են կազմում` խմբում` 6 հոգի: Վերցնում են խմբերի թվով նկարներ, որոնք բաժանված են 6 մասի: Խմբի ուրաքանչյուր երեխայի տրվում է նկարի 1/6 մասը: Խմբերը հավաքում են նկարը: Հաղթում է այն խումբը, որն արագ կհավաքի իր նկարը:
Նկարների մասերը ավելացվում են` նկարը բաժանում են 6-ից ավելի մասերի:
- Կտրտված նկարները խառն են բաժանվում: Խումբը հավաքվում է ըստ նկարի` նույն նկարի մասն ստացած երեխաները ընտրում են իրար, մի խումբ են դառնում և հավաքում նկարը:
Առեղծվածների արկղ
Անհրաժեշտ նյութեր` միջին չափի արկղ, քարերի, կաղինի, խխունջների, փետուրների կամ երկրաչափական մարմինների` խորանարդի, բուրգի, գնդի, կոնի կամ այլ զույգեր:
Առարկայի զույգից մեկը դնում են արկղի մեջ, իսկ մյուսը՝ սեղանի վրա: Խաղացողը ձեռքը մտցնում է արկղի մեջ և շոշափելով գուշակում, թե սեղանի առարկաներից որի զույգն է ինքն արկղում բռնել: Ապա նայելով սեղանի վրայի նույն առարկային` նկարագրում է արկղի միջի առարկայի կառուցվածքը: Այդ ընթացքում պետք է երեխային հարցնել՝ առարկան փափուկ է, թե կոշտ, խորդուբորդ է, թե հարթ, սառը, թե տաք, գնդաձև է, թե ոչ… Վերջում պարկի առարկան հանում է և դնում զույգի կողքին:
Ով ում շորն է հագել
Երեխաները նստում են շրջանաձև և ուշադիր նայում են միմյանց հագուստներին: Փորձում են հիշել, թե ով ինչ է հագել: Երեխաներից մեկը դուրս է գալիս սենյակից: Երկու մասնակից իրար հետ փոխում են հագուստները: Հետո կանչում են դրսում գտնվողին: Նա պետք է որոշի, թե ով ում հագուստն է հագել:
- Հետագայում խաղը զարգացնում են. հագուստները կփոխեն երեք, չորս մասնակից:
Ինչ եմ ասում
Անհրաժեշտ պարագաներ ` աթոռներ:
Խմբում պետք է լինի ամենաքիչը 6 խաղացող: Բացի մեկիցª բոլորը նստում են աթոռներին: Աթոռները դասավորված են կիսաշրջանաձև:
Կենտրոնում կա 3 աթոռ , որոնցից մեկի վրա նստած է երեխաներից մեկը : Նա ասում է օրինակ՝
_Ես այգի եմ :
Առաջին աթոռին նստած խաղացողը նստում է նրա կողքի ազատ աթոռին և ընկերոջ ասած մտքի հետ տրամաբանական կապ ունեցող ուրիշ միտք է ասում.
_Ես նստարան եմ:
Մյուս խաղացողը նստում է երրորդ աթոռին և ասում, օրինակ՝
_ Ես այգի մաքրող եմ: (Ես թուփ եմ: Ես ծառ եմ: Ես տերև եմ: )
Այգի – խաղացողը պետք է ընտրի երկուսից մեկին, օրինակ.
_ Ես ընտրում եմ նստարանին:
Այս երկուսը նստում են մյուս խաղացողների մոտ: Մեջտեղի աթոռին մնացած խաղացողը ` «նստարանը», նոր բան պետք է մտածի: Օրինակ՝ «Ես կարի մեքենա եմ»:
Այս անգամ երկրորդ աթոռին նստած երեխան է նստում նրա կողքին և ասում, օրինակ՝
_ Ես ասեղ եմ:
Խաղն այսպես շարունակվում է:
- Հնարավոր այլ տարբերակ` Խաղում են շրջան կազմած: Մեկն ասում է, ասենք, «Ես կայծակն եմ»:
Կողքինը պետք է շարունակի, ասենք՝ «Իսկ ես անձրևն եմ»:
Երրորդը շարունակում է թեման, օրինակ՝ «Ես մեծ ամպն եմ»: Հաջորդը պետք է ասի.
_Իսկ ես աշունն եմ:
Եվ այսպես՝ մինչև վերջ: Խաղից դուրս է գալիս նա, ով կ շփոթվի և արագ չի գտնի որևէ տրամաբանական շարունակություն: Երբ խաղն հասնում առաջին խաղացողին, թեման փոխվում է, օրինակ` ես փողոց եմ:
«Այո» և «ոչ» չասել, սևը սպիտակի հետ չշփոթել
Խաղավարը առաջարկում է երեխաներին խաղալ հարց և պատասխան: Երեխաները հարցերին կարող են տարբեր պատասխաններ տալ, բայց պետք է մի կանոն իմանան` չի կարելի արտասանել արգելված բառերը. օրինակ՝ «այո», «ոչ», «սև», «սպիտակ» կամ ըստ պայմանավորվածությանª այլ բառեր:
Խաղավարը այնպիսի հարց պետք է տա, որը կենթադրի արգելված բառի օգտագործումը, օրինակ.
_Ի՞նչ գույնի է բժշկի խալաթը:
Երեխան պետք է այնպիսի պատասխան տա, որ չխախտի կանոնը. կարող է պատասխանել`
_Ձյանգույնի: Սխալվելու դեպքում խաղացողները փոխվում են: Խաղը պետք է սկսվի մեկ արգելված բառից, հետո արգելաված բառերը կարող են 2-3-ը լինել:
Մատ ճանաչել
Խաղացողները լայն բացում են ձեռքերի մատները, ձեռքերը պահում են դեմքին հավասար և արտասանում.
_Ուլուլիկ, ուլկե-մերիկ,
Էրկեն տաճիկ:
Ապա ձախ ձեռքով հերթով բռնելով աջ ձեռքի մատները ` ասում.
Բութմատն ասաց.
_ Գայլը եկավ:
Ցուցամատն ասաց.
_Որտեղի՞ց եկավ:
Միջամատն ասաց.
_Սարից եկավ:
Մատնեմատն ասաց.
_Վեր կացեք` փախչենք:
Ճկույթն ասաց.
_ Պստլիկ եմ, ճստլիկ եմ, ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՚՞ս փախչեմ:
Գտի’ր կորած խաղալիքը
Սեղանի վրա՝ երեխայի դիմաց, դասավորում են 3-4 խաղալիք: Երեխային առաջարկում են ուշադիր նայել, որից հետո նա շրջվում է, իսկ խաղավարը թաքցնում է խաղալիքներից մեկը: Երեխային առաջարկվում է շրջվելուց հետո գուշակել, թե որ խաղալիքը չկա: Եթե պատասխանը ճիշտ է, ապա խաղացողը փոխվում է: Խաղալիքները աստիճանաբար ավելացնում են:
- Եթե երեխան հեշտությամբ հաղթահարում է առաջադրանքըª մինչև 10-12 և ավելի խաղալիքներով, կարելի է խաղը բարդացնել` փոխելով խաղալիքներն այլ առարկաներով, պատկերված նկարներով:
- Հնարավոր այլ տարբերակ: Առաջարկեք երեխային հիշել խաղալիքների դասավորության հերթականությունը (որը որից հետո է դրված), որից հետո երկու (կամ ավելի) խաղալիքներ տեղափոխեք և առաջարկեք գուշակել, թե որ խաղալիքն է տեղափոխած:
Ո՞վ կհավաքի
Խաղավարը 5 տարբեր առարկաներ է դասավորում սեղանին: Այնուհետև խառնում է: Խաղացողը, աչքերը փակ, արագ սկսում է հավաքել բոլոր առարկաները նախկին հերթականությամբ: Խաղավարը փոխում է առարկաների հերթականությունը և նոր առաջադրանք տալիս մյուս խաղացողներին:
Զիգզագ
Անհրաժեշտ պարագաներ` գրատախտակ , կավիճ, թուղթ, մատիտ կամ գրիչ:
Խաղավարը իր նոթատետրում նկարում է 5 – 6 տարբեր ուղղություններ ունեցող գծեր: Նա գրատախտակին նկարում է առաջին գիծը: Եբ հաջորդ գիծը նկարում է, ջնջում է նախորդը: Երբ ջնջում է վերջին գիծը, խաղացողները թղթի վրա փորձում են հիշել, թե ինչ դիրքերով գծեր են եղել` վերականգնել զիգզագը (սկզբում կարելի է նշումներ կատարել, հաջորդ անգամ խաղում են առանց նշումների): Խաղավարը հանեմատում է այդ գծերի դիրքերը իր մոտ նշված գծերի դիրքերի հետ:
Հաղթում է այն երեխան, որը ճիշտ է նկարել գծերի ուղղությունները:
Բղավոցներ–փսփսոցներ–լռոցներ
Անհրաժեշտ պարագաներ՝ գունավոր թղթեր:
Կարմիր, դեղին, կապույտ թղթերի վրա նկարում են խաղացողի ձեռքեր և նկարը կտրում, փակցնում են որևէ ձողի վրա՝ բռնելու համար: Դրանք ազդանշաններն են: Պայմանավորվում են, որ կարմիր ձեռքը «բղավոցի» համար է, կարելի է բղավել, ուժեղ աղմկել, թռվռալ, դեղին ձեռքը` «շշուկի», նշան է, պետք է փսփսոցով խոսել, հանդարտ տեղաշարժվել, կապույտ ձեռքը` «լռության» ազդանշան է,
Երբ խաղավարը բարձրացնում է համապատասխան ազդանշանը, մասնակիցները համապատասխան վարք են դրսևորում:
Ջրային ֆուտբոլ
Անհրաժեշտ պարագաներ` լոգարան կամ փչովի լողավազան, ջուր, սեղանի թենիսի գնդակ, կպչող ժապավեն
Լոգարանը կամ լողավազանը լցնում են ջրով: Լոգարանի կամ լողավազանի հանդիպակաց պատերին կպչող ժապավենով առանձնացնում են դարպասները: Բաժանվելով երկու խմբերի, երեխաները նստում են լոգարանի մոտ կամ խաղում են լողավազանում: Նրանք փչում են գնդակների վրա, որպեսզի, ուղղելով նրանց հակառակորդի դաշտը, գոլ խփեն: Փչելու փոխարեն երեխաները կարող են մատերով կտացնելով տեղաշարժել գնդակները:
Երաժշտական օղակներ
Անհրաժեշտ պարագաներ` մասնակիցնների թվից մեկով պակաս մարզական օղակներ, երաժշտական ձայնագրություն:
Խաղավարը դասավորում է օղակները սենյակի հատակին: Ամեն օղակի մեջ մի երեխա է կանգնում: Մեկը դառնում է օղակ չունեցող: Հենց երաժշտությունը միացնում են, մասնակիցները սկսում են պարել, թռչկոտել մի օղակից մյուսը` փոխելով տեղերը: Երբ անջատում են երաժշտությունը, յուրաքանչյուրն արագ գտնում է իր նախկին օղակը: Օղակ չունեցողը կանգնում է ուշացողի օղակում`գրավում է այնգ եթե չի կարողանում դա անել, նա օղակ չունեցող է մնում: Դուրս մնացած խաղացողը դառնում է օղակ չունեցող: Խաղը շարունակվում է նույն պայմանով:
Ծիածան
Անհրաժեշտ պարագաներ` տարբեր գույների մոտավորապես թաշկինակի չափսով ոչ մեծ կտորներ ` դեղին, կարմիր, կապույտ, կանաչ, այնպես, որ ծածկի երեխայի գլխամասը, երաժշտական ձայնագրություն:
Յուրաքանչյուր մասնակից ընտրում է իր համար որևէ գույն, որին համապատասխան կտորը դրվում է երեխայի գլխին: Խաղավարը սենյակում իրարից հեռու տարբեր •ույների կտորներ է դասավորում, երբ հնչում է երաժշտությունը, բոլորը սկսում են պարել` հետևելով, որ այդ կտորները չընկնեն գլխներից: Երաժշտության դադարի ժամանակ բոլորը վազում են իրենց համապատասխան գույնի կտորի մոտ: Եթե կտորը գլխից ընկնում է, խաղացողն այն վերցնում է դնում գլխին:
- Խաղը խաղում են նաև խմբով` կարմիրներն իրենց անկյունը կամ տարածք են ունենում, կ կանաչները` իրենց…
Հաղթում է այն խումբը, որն ավելի արագ է հավաքվում իր տարածքում: Խաղն ավելի արդյունավետ է դառնում հեծանիվներով խաղալիս: Այս դեպքում երեխաները կտորի փոխարեն համապատասխան գույնի գլխարկ են դնում:
Տարածքները կարելի նշել համապատասխան գույնի դրոշակով:
- Այս խաղը խաղում են նաև «գունավոր» օրերին:
Մոխրոտիկը
Անհրաժեշտ պարագաներ` սեղան, նեղ բերաններով երկու շիշ, շատ ոլոռ
Խաղի ընթացքը` Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբի:
Յուրաքանչյուր խումբ կանգնում է իր շշի մոտ: Խաղավարի ազդանշանով յուրաքանչյուր խմբի առաջին երկու երեխաները սկսում են ոլոռը լցնել իրենց շշերի մեջ: Մի քանի վայրկյան անց երեխաները խաղավարի ծափով իրենց տեղը զիջում են հաջորդ երկու խաղացողներին: Խաղի վերջում համեմատում են շշերում լցված ոլոռների քանակը: Որ խմբի ոլոռները շատ լինեն, այդ խումբն էլ կհաղթի:
Կարծիք գրել