Կրտսեր դպրոցների կազմում գործող նախակրթարանների գործունեության կազմակերպման կարգ

ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կրտսեր դպրոցների կազմում գործող նախակրթարանների  գործունեության կազմակերպման
կարգ

Նախակրթարանի գործունեության առարկան
Նախակրթարանի  գործունեության առարկան նախադպրոցականի (այսուհետ՝ սան) խնամքի, զարգացման կազմակերպումն է, նախադպրոցական կրթության հեղինակային կրթական ծրագրի իրականացումը:
Նախակրթարանն  իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, զարգացման ծրագրով և սույն կարգով:
Նախակրթարանն ապահովում է սաների կրթության բնականոն ընթացքը,  շարունակականությունը,   համապատասխանությունը սանի  անհատական զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին: Նախակրթարանը ապահովում է կրթական բաց համայնքի ձևավորումը և զարգացումը:
Նախակրթարանն իրականացնում է հետազոտող ուսուցիչների հեղինակած Կրթական և այլ ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների կիրառում, փորձարկում, ուսուցողական նոր միջավայրի ստեղծում:
Նախակրթարանն  mskh.am-ում ունի իր «Պարտեզ» ենթակայք – ամսագիրը:
Նախակրթարանային խմբերի գործունեությունը իրականացվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցի հիման վրա կազմված նախակրթանի ուսումնական օրացույցով և  նախագծերով:

Սաների գործունեության  կազմակերպմանը ներկայացվող պահանջներ

  • սաների ինքնուրույնության, ինքնակազմակերպման, ինքնասպասարկաման, ինքնաբավության ապահովում
  • գործունեության ընտրության ազատության ապահովում ազատ ինքնաբուխ ինքնակազմակերպվող խաղ-աշխատանքի միջոցով
  • գործունեության տարբեր ձևերի ինտեգրում
  • ստեղծագործում
  • համագործակցային աշխատանքի կազմակերպում
  • սանի անհատական գործունեության հնարավորության ապահովում
  • բացօթյա գործունեության կազմակերպում
  • ՏՀՏ միջոցների ամենօրյա  նպատակային կիրառում:

Նախադպրոցական կրթության արժեքային համակարգը
Ոչ թե պասիվ լսող,   թելադրանքներ  կատարող, այլ՝ հետաքրքրասեր,   իր հետաքրքրությունները բավարարող,   խաղացող, կառուցող,   զննող,     անհատականություն, որի կողքին դաստիարակը  վստահելի ընկեր է,  խորհրդատու, լավ բարեկամ:

Ոչ թե միադեմ սաների խումբ, այլ իր բնազդների բավարարման ընթացքում իր ակտիվության դրսևորման արդյունքում զարգացող, կազմակերպվող, սոցիալական    հետաքրքիր կյանքով ապրող  հավաքանի:

Ոչ թե պատրաստի ինֆորմացիա յուրացնող,  այլ ազատ գործունեությամբ զարգացող,  գործունեության և փորձի միջոցով գիտելիք ձեռք բերելու ունակ անհատականություն:

Սանը  նախակրթարանում պատրաստվում է ոչ թե դպրոցին, այլ՝ կյանքին և պիտի վարժվի իր առջև կյանքի դրած խնդիրներն ինքնուրույն լուծելուն:  

Սաների հաճախումների հաշվառում
Սաների հաճախումների հաշվառումը կատարում է դաստիարակը կամ օգնականը.     ամեն օր  էլեկտրոնային մատյանում մինչև ժամը 10.00 գրանցում է սաների հաճախումը,
նշում բացակայությունների պատճառները:
Գրասենյակի ղեկավարը, բուժքույրը (բժիշկը), խոհարարը ուսումնասիրում են օրագրի տվյալները և իրականացնում համապատասխան գործողություններ ըստ կարգի:
Խմբում  արտակարգ դեպքի՝ կապի ընդհատման, համակարգչի խափանման դեպքում դասավանդողն ըստ կարգի անմիջապես այդ մասին տեղեկացնում է գրասենյակի (ծրագրի) ղեկավարին, հաճախումների հաշվառման  տեղեկությունը հաղորդում  բանավոր կամ   հեռախոսով:
Արտակարգ պայմաններում՝ դպրոցում էլեկտրական հոսանքի կամ ինտերնետ կապի բացակայության դեպքում, գրասենյակի ղեկավարը նախակրթարանի սաների հաճախման հաշվառումը անձամբ է կատարում և տվյալներն հաղորդում բուժքրոջն ու խոհարարին:
Դաստիարակը   էլեկտրոնային մատյանում գրանցումն անում է, հենց որ դա հնարավոր է դառնում։
Սաների տեղեկատուն վարում է (կազմում և փոփոխությունները օպերատիվ գրանցում է) ուսուցողական ծրագրի գրասենյակի ղեկավարը: Տեղեկատուն   լինում է ուսուցողական ծրագրի գրասենյակում, մանկավարժության կենտրոնում, կրթահամալիրի տեղեկատուում, տնօրենի գրասենյակում:
Ուսուցողական ծրագրի ղեկավարը ամեն շաբաթ ստուգում է խմբերի մատյանները:

 

Ամառային պարտեզ-լողափ

Նախակրթարանի սանը
ինքնուրույն է, ինքնակազմակերպվող, ինքնաբավ, իր պահանջմունքներն ու հետաքրքրությունները բավարարող.
սոցիալապես ակտիվ, ապրումակցող, խմբում  պատասխանտու, իր շրջապատն ու շրջակա միջավայրը խնամող.

երգող է, պարող, խաղացող, ազատ, անկաշկանդ.
թվային տեխնիկային սովոր, դրնացից օգտվող (ինքնուրույն կամ մեծի օգնությամբ)
զննելու, դիտելու, իր զարգացմանն համապատասխան եզրակացություններ անելու  ունակ.
առողջ, շարժուն, ճարպիկ, լողացող, հեծանիվ վարող, գլուխկոնծի տվող.
հիգիենայի պայմաններին ծանոթ, դրանք պահպանող անհատականություն  է:

Սաների ամենօրյա պարտադիր գործունեություն.

  • միջավայրի առավոտյան խնամք՝ հիգիենա-օդափոխություն-մաքրություն, բույսերի խնամք, կենդանիների կերակրում
  • անհատական հիգիենայի պահպանում
  • առավոտյան վարժանք՝ ուրախ մարմնամարզություն, երգ-պար-խաղ
  • լող՝ տաք եղանակին կամ հնարավոր բոլոր դեպքերում ամեն օր, ցուրտ եղանակին՝ շաբաթվա որոշակի օրերի
  •  տեխնոլոգիա՝ ներառյալ նկարչությունը

կազմակերպվող գործունեություն. սաները դաստիարակի հետ զբաղված են  ընդհանուր գործունեությամբ, որի ընթացքում լուծվում են օրվա նախագծում դրված ուսումնական, սաների զարգացման խնդիրը կամ խնդիրները:

Սաների զարգացման գրանցում
Սաների ֆիզիկական աճի, առողջական վիճակի տվյալները և անձնական-ընտանեկան այլ տվայլներ, դրանց փոփոխությունները  գրանցվում են  էլեկտրոնային համապատասխան փաստաթղթում՝ սանի թերթիկում:
Տարվա ընթացքում 2 անգամ լրացնում է սանի զարգացման սանդղակը՝ Ուսումը 1-ին դասարանում շարունակելու պատրաստության ցուցանիշներ , որտեղ նշվում է սանի արժեքային համակարգը, սանի հմտությունների ու կարողությունների զարգացումը, կազմվում է սանի անհատական զարգացման պլան:
Դպրոցի ենթակայքում դասարանն իր էջն ունի, որտեղ լուսաբանվում է խմբի և սաների անհատական գործունեությունը:

Դպրոցի ղեկավարը
Ծրագրի իրականացումը ղեկավարում է Դպրոցի ղեկավարը:

 

սաներին ընդունում է Նախակրթարան.
վերահսկողություն է իրականացնում խմբերի գործունեության բովանդակության, սաների զարգացման  նկատմամբ.
ապահովում է սաների առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը.
ապահովում է սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի  վարումը և պահպանումը:

Խմբի դաստիարակը և դաստիարակի օգնականը (այսուհետ՝ դաստիարակ):

 

Դաստիարակն ու օգնականն աշխատում են համատեղ. նրանք  սաների գործունեության կազմակերպումն ու խնամքն իրականացնում են միասին:

Դաստիարակը

ընդունվում է համապատասխան վերապատրաստումն ու մրցույթն անցնելուց հետո:
Խմբի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման պատասխանատուն  է:

Ունի անհատական թվային ուսումնական գործիքներ՝ նոթբուք-նեթբուք, լուսանկարչական ապարատ, ձայնագրիչ, բջջային հեռախոս.

  • ազատ տիրապետում է հայերեն գրավոր և բանավոր խոսքին
  • տանը և դպրոցում ունի համացանցին միացված համակարգիչ (նոթբուք-նոթբուք )
  • տեխնիկապես գրագետ է՝  ազատորեն օգտվում է ՏՀՏ միջոցներից, դրանք կիրառում է  աշխատանքում

տիրապետում է կրթահամալիրում կիրառվող համակարգչային ծրագրերին,   օգտվում է  ինտերնետից, սպասարկում է կրթահամալիրի կայքը

  • ունի բլոգ և ամեն օր օգտվում է դրանից
  • համացանցի, բլոգի, skydrive-ի,  hօtmail –ի   միջոցով  կազմակերպում է ծնողական կրթություն, տեղեկատվություն, ծնողների, սաների հետ միասնական աշխատանքներ է ստեղծում

Դաստիարակը տիրապետում է բոլոր այն հմտություններին և կարողություններին, որոնք ձևավորվում և զարգացվում են նախակրթարանում՝

  • Տիրապետում է ՏՏ անհրաժեշտ հմտությունների, բլոգավարությանը, մոնտաժային պարզ ծրագրերի…
  • ունի անձնական բլոգ, որտեղ ներկայացվում է խումբը, խմբի գործունեությունը, իրականացվում է մեծահասակների կրթություն.
  • տիրապետում է գոնե մի օտար լեզվի.
  •  ապահովում է   հիգիենիկ զարգացնող միջավայր.
  • երգում է.
  • պարում է.
  • լողում է.
  • ստեղծագործում է.
  • հետազոտական աշխատանքներ է կատարում (հոդված, դիտարկում, թարգմանություն, ուսումնական նյութի ստեղծում).
  • համապատասխան կարգով մասնակցում է կրթահամալիրի Ուսումնական օրացույցով նախատեսված համապատասխան ստուգատեսներին,  փառատոներին, ճամփորդությունների
  •   ամենաուշը մի օր առաջ իր էջում տեղադրում է օրվա աշխատանքային  նախագիծը
  •   Գործունեության  արդյունքում ստեղծված նյութերը տեղադրվում   խմբի էջերում կամ բլոգում, հրապարակվում են «Պարտեզ» ամսագրում, mskh.am-ում։
  • Կայքում էլեկտրոնային նյութ է տեղադրում օրվա գործունեության, հետաքրքիր միջադեպերի, խմբին և իր աշխատանքին առնչվող այլ թեմաներով:
    Դաստիարակի կարևոր անելիքները  ոգևորելն  ու խրախուսելն են:
    Սանը միշտ համոզված է, որ իրեն հասկանում են և գնահատում, որ ինքը հարմարավետ միջավայրում է:

    • ուղղորդում է երեխայի գործունեությունը` նպաստելով նրա ֆիզիկական, մտավոր, հոգևոր, սոցիալական զարգացմանը, հետաքրքրում է, շահագրգռում,  ոգևորում,  խրախուսում է երեխային, մղում ավելին անելու. օգնում է երեխային` բացահայտելու իր ողջ ներուժը : Խրախուսում է գնալ այնքան հեռու, որքան թույլ են տալիս նրա  անհատական հնարավորություններն ու ճանաչողական զարգացումը` դրանով նպաստելով նրա առաջընթացին, ինքնավստահության զարգացմանը, նրա կայացմանը
    • երեխայի ազատ, ինքնաբուխ գործունեության ակտիվ մասնակիցն ու դիտարկողն  է
    • հարգում է երեխայի ազատությունը և արժանապատվությունը. երեխայի հետ վարվում է մեծի նման, նրան վերաբերող հարցերը քննարկում է նրա հետ:

     Առողջագետը  

    • մասնակցում է կրթահամալիրյան  ուսումնահետազոտական –ծրագրային միջոցառումներին՝ ստուգատես, փառատոն, մրցույթներ, օլիմպիադաներ

պատասխանատու է հիգիենիկ միջավայրի ապահովման, պահպանման համար.
սաների առողջական վիճակի հսկողության, կարգավորման համար.
շաբաթը 2-3 անգամ ստուգում է   սաների մարմնի հիգիենան, մաշկի վիճակը.
սաների առողջական վիճակի հետ կապված արտակարգ պատահարների դեպքում ըստ կարգի իրականացնում է անհրաժեշտ գործողություններ, ձեռնարկում է համապատասխան միջոցներ.
վարակիչ հիվանդությունների, ինֆեկցիայի այլ վտանգավոր հիվանհությունների հայտնաբերման, վնասվածքների և այլ առողջական խնդիրներ առաջանալու դեպքում բուժքույրը  (բժիշկը)   այդ մասին տեղյակ է պահում ուսումնական ծրագրի ղեկավարին, որն էլ գործում է ըստ կարգի.
վերահսկում է բաց և փակ լողավազանների,  լողափերի հիգիենիկ շահագործումը.
դպրոցի ենթակայքի համապատասխան բաժնում տեղադրում է  խոհարարի կողմից ներկայացրած և Դպրոցի ղեկավարի  հաստատած մեկշաբաթյա  (կամ ամենաուշը մի օր առաջ)  կերակրացանկը.
հետևում է առողջ, որակյալ սննդի կազմակերպմանը.
դաստիարակի հետ հետևում է սաների  ֆիզիկական աճին, առողջական վիճակին,  տարեկան 2 անգամ չափումներ և դիտարկումներ է կատարում և տվյալները  գրանցում Սանի թերթիկում.
մասնակցում է մեծահասակների կրթության իրականացմանը:

 Ծնող. (օրինական ներկայացուցիչ). ծնողական խորհուրդ

Ծնողի իրավունքներն ու պարտականությունները շարադրված են Ծրագրում, Դպրոցի տնօրենի հետ կնքվող պայմանագրում:
Նախակրթարանային գործունեության արդյունավետ կազմակերպման,  զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում է     ծնողական  խորհուրդներ:
Նախակրթարանի ծնողական խորհուրդը կազմավորվում է սաների ծնողներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը դպրոցի ծնողական խորհրդի անդամ է:

 

 

 

 

 

 

 

 

 

 


Կարծիք գրել