Ես իմ թաղարն ունեմ… Թաղարների ստեղծումը «Աշնանային պարտեզ»
նախագծի մի մասն է, որը ամեն տարի իրականացվում է նախակրթարանում և 5 տարեկանների խմբերում: Բոլոր սաները իրենց թաղարն են ունենում:
Մենք ծաղիկների կտրոնները դրեցինք ջրի մեջ, հետևեցինք, թե ինչպես են ծլում դրանց արմատները, հաշվեցինք օրերը, արմատները, հետևեցինք կտրոնների աճին: Վերջապես եկավ մեր սպասած օրը՝ կտրոնների արմատներն արդեն երկա՜ր-երկար են: Ծաղկամաններ սարքեցինք և դրանց մեջ տնկեցինք մեր տնկիները: Հիմա բոլորս մեր թաղարներն ունենք, որ պիտի խնամենք: Անպայման կլսենք մասնագետի խորհուրդները, որ հանկարծ սխալ չխնամենք մեր բույսերը:...
Պարտեզ բաժին
Աշնանային մեդիաօլիմպիադա
«Օլիմպիկ» ամսագիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. այսպիսին է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Ստեղծող ենք բոլորս՝ սովորող, դասավանդող, ծնող, ընկեր, բարեկամ…
Հոկտեմբերի 22-ից կրթահամալիրում սկսվել է Աշնանային մեդիաօլիմպիադան: «Պարտեզ» ամսագիրը նորամուտ է հայտարարում՝ «Օլիմպիկ» ամսագրի վերադարձը. ուսումնական նախագիծ, որի կատարումը ուսումնական պարտադիր աշխատանք է բոլոր սեբաստացիների համար:
Ամեն սովորող ստեղծում է իր «Օ...
Երաժշտությունը նախակրթարանում
Նախակրթարանի երաժշտության խնդիրները քննելիս անպայման պետք է ելակետ ունենալ ազգային դպրոցը, որովհետև չենք կարող արհամարհել այն, ինչը հարազատ է ժողովրդին, և չենք կարող հիմնական տեղը տալ կասկածելի նորամուծություններին: Նորամուծություն կատարվում է, երբ յուրացված է ավանդականը: Սակայն ամենամեծ ու ամենացանկալի նորամուծությունը կրթության ասպարեզում այսօր այն կլինի, որ ինչ-ինչ պատճառներով իր արմատներից հեռացած ժողովրդին վերադարձվի իր իսկ ստեղծածը: Հայ մեծագույն մանկավարժները ամենամեծ դպրոցը համարել են ժողովրդական դպրոցը և իրենց ստեղծած կրթական համակարգը փորձել են մոտեցնել ժողովրդական դպրոցին, որովհետև վերջինս առավելագույն արդյունքներին հասել է բնության թելադրած պարզագույն միջոցներով:...
Կարդալ ավելինԲ-4 դպրոց-պարտեզի 5 տարեկաններ Մարգարիտ Թամազյան և ընկերներ
http://youtu.be/TW9ESlYA530
Կարդալ ավելին
Այսուհետև «Պարտեզ»-ում ներկայացվող բոլոր նյութերը կարճ մեկնաբանվելու են:
Սաների համար խաղացի «Ծիտը» հեքիաթը: Երկրորդ՝ հովվի «տեսարանից» մի քանիսը միացավ ինձ. հեքիաթը գիտեին: Հետո խմբով խաղացինք: Խաղալիս հեքիաթի ոչ մի բառը չենք փոխել: Առաջնայինը Հ. Թումանյանի սռեղծագործությունների «լեզուն» յուրացնելն է:
Մենք հաճախ ենք հեքիաթ նկարում: Այս անգամ որոշեցինք հեքիաթը լավաշի պատվին ալյուրով նկարել: Խմորով շատ ենք աշխատել, ուզեցինք ավազով կամ ալյուրով նկարել: Սաները ուզեցին ալյուրով նկարել: Որ երեխաները ալյուրոտվել սիրում են, բոլորը գ...
Կարդալ ավելին
Հիշո՞ւմ եք արջի խանութի և աևտուրի 4 պատմությունները
1-ին պատմություն
2-րդ պատմություն
3-րդ պատմություն
4-րդ պատմություն
Հինգերորդ պատմություն
Ինչպես Միշան շատ-շատ մորի վաճառեց
Այն մասին, թե ինչպես կարելի է վաճառել և առևտրի որ եղանակը երբ է շահավետ
Այդ ամառ անտառում մորու բերքն շատ-շատ էր: Միշան չէր հասցնում անտառից խանութ հասցնել մորիով լիքը դույլերը: Առավոտյան վաղ արթնանում էր, հենց որ շիկահավերը սկսում էին երգել և արթնացնել անտառի բնակիչներին: Լվացվում էր առավոտյան ցողով և գնում անտառ: Միշան իր սիրելի վայրերն ուներ, որտեղ ամեն գազան չէ, որ կարող էր հասնել...
Կարդալ ավելինԽմորից էլ լավ բաաան…Նոր դպրոցում խմորով ինչ ասես սովորում են: Այս անգամ երկարաչափական պատկերներ են արել, այդպես հետաքրքիր է…
Նելի, Արմինե և սաներ
5 տարեկանների նախապատրաստական խմբի աշխատանքային նախագիծ
հոկտեմբերի 7-11, 2013թ.
- Շաբաթվա խաղ-ոտանավորները՝ «Աշուն օր», «Մոծակ»
Շաբաթվա երգը՝ «Արևներ», «Քուրիկ Զիզի»
Շաբաթվա հեքիաթը՝ «Սակալա-պակալա» Ջ. Ռոդարի - Շաբաթվա նկար-նախագիծը` «Իմ ուսուցիչը նման է…»
- Չափումներ՝ մարմնի մասերով (ոտքերով, թզերով, մատներով…), քայլերով, առարկաներով
- Մեկի գաղափարը, ինչն է մի հատ
- Առարկաների քանակի անկախությունը չափից
- Ներկան նշում են «աշուն» մուտքագրելով...
Չորրորդ պատմություն
Թարգմանություն՝ Դիանա Գևորգյան
Ինչպես էր Միշան գին որոշում
(Այն մասին, թե ինչու նույն ապրանքը կարող է ավելի էժան կամ թանկ լինել, և ինչից է դա կախված)
Ամառվա կեսերից Միշայի խանութում գործերը հիանալի էին ընթանում: Բայց Միշան նկատում էր, որ անտառի բնակիչներն ավելի հազվադեպ էին հետաքրքրվում մեղրով, իսկ հատապտուղների մասին հաճախ են հարցնում: Ի՞նչ անել: Նա խորը մտածեց և կիրակի օրը գնաց թավուտ՝ նոր հասած մորին հավաքելու: Ստիպված եղավ շատ հեռու գնալ, մորին դեռ ամեն տեղ չէր հասել: Միշան շատ երկար աշխատեց, գրեթե ամբողջ օրը: Փոխարենը, սակայն, հավաքեց մոտ 2 զամբյուղ ամենահասած և ամենահամեղ մորու հատապտուղները:...
Կարդալ ավելինՀիմնական դպրոցի 5 տարեկանների խմբում փողն առայժմ սովորական թղթից է, բայց առևտուրն իսկական է: Իսկական տնտեսագիտություն:
http://youtu.be/M5vBpeeCxAk
Կարդալ ավելին