Ջանի Ռոդարի Սակալա, պակալա…
Էլ ո՞վ գիտի այս լեզուն կամ ընկերոջ հետ նոր լեզուէ հորինել…
Ջանի Ռոդարի
Սակա՛լա-պակա՛լա
Մի օր երկու փոքրիկ նստած էին իրենց բակում և խոսելու նոր լեզու էին հնարում: Իրենցից բացի ոչ մեկը այդ լեզուն պետք է չհասկանար, ոչ մեկը աշխարհիս երեսին:
_Սակալա-պակալա,_ասաց մի տղան:
_Պակալա, պակալա, բրաֆ,_ասաց մյուս տղան: Եվ երկուսն էլ ծիծաղից թուլացան: Նրանցից ոչ հեռու, երկրորդ հարկի պատշգամբում նստած էր մի ծեր, բարի սենյոր և լրագիր էր կարդում: Իսկ դիմացի տան լուսամուտից նայում էր մի սովորական սենյորա, ո՛չ բարի, ո՛չ էլ չար:
_Ինչ հիմար են այս երեխաները -ասաց նա: Բայց բարի սենյորը չհամաձայնեց.
_Ի՜նչ եք ասում, ես այդ կարծիքին չեմ,- ասաց նա:
_Բայց հո չեք կարող պնդել, թե հասկանում եք նրանց բլբլոցը:
_Բա ո՜նց, – պատասխանեց բարի սենյորը,- իհարկե ամեն ինչ հասկանում եմ: Մեկն ասաց՝ «Լավ օր է այսօր», իսկ մյուսը նրան պատասխանեց. «Վաղն ավելի լավ օր կլինի» : Սենյորան քիթը կնճռոտեց, բայց ձայն չհանեց, որովհետև երեխաները նորից սկսեցին խոսել իրենց լեզվով.
_Մարասկի, բարաբասկի, պիմպարամոսկի,- ասացմեկը:
_Բամբարամբամ, բասկի, կումպարասկի, բրու,-պատասխանեց
մյուսը: Եվ նրանք կրկին ծիծաղեցին:
_Իհարկե, հասկացա,- ժպտալով ասաց ծեր սենյորը,-նրանցից մեկն ասաց. «Ինչ լավ է, որ մենք ապրում ենք աշխարհում»: Մյուսն էլ պատասխանեց. «Այո, աշխարհը հրաշալի է»:
_Բայց մի՞թե իսկապես այդպես հրաշալի է մեր աշխարհը,- ասում է սենյորան:
_Բամբար ամբամբասկի, բրաֆ, բրիֆ, բրուֆ,-պատասխանեց ծեր սենյորը:
Մի պատմություն էլ, որ թարգմանել ՝ Կարինե Խառատյանը
Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով
Այո՜, Ջովանինո Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփրդեց և հայտնվեց մի զարմանալի երկրում: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
– Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:
Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց Ջիովանինոյին.
_Տեսնո՞ւմ ես:
– Տեսնում եմ: Դանակ է:
– Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում
Չ-ն է: Սա նրա համար է, որ մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ: Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:
– Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն – ուրիշ ի՞նչ կա:
– Ուրի՞շ, մենք Չկախիչ էլ ունենք:
– Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՞չ:
– Ո՛չ, հենց այնպես , ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա~յ, մեր Չկախիչը լրիվ այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ: Եթե ինչ- որ մեկին պիջակ է պետք, ամենևին էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար: Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին չկախիչներ՝ կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց է:
– Հրաշալի է, էլ ի՞նչ կա:
– Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև չհրացան:
– Վա~յ, ինչ զարհուրելի է:
– Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը այնքան էլ հրացան չէ: Այն ծառայում է նրա համար, որպեսզի վերջ դնի պատերազմին:
– Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
– Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք փչում և կրակում Չհրացանից, և պատերազմը հենց այդ պահին դադարում է:
Ինչ հրաշալի է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով: տառով:
Կարծիք գրել