Կարդացեք, նկարեք, երգ հորինեք, նկարահանեք…:
Մոծակ
Կար ու չկար մի մոծակ կար,
Բզզաց, դզզաց, եկավ նստավ
Ճակտին վրա:
Բացավ բերան, հանեց իր փուշ,
Ու եկավ կուչ, ձայնը կտրեց,
Ինձի խաբեց, կծեց, ծակեց,
Թույնը թափեց, նշան դրավ:
-Մոծա՛կ անկոչ, երկարապոչ,
Դու բան չունե՞ս, դու քուն չունե՞ս,
Իմ ճակատիս դու ի՞նչ ունես:
-Այդ պարտքս է, բայց ինձ լսե,
Սազով, նազով ձայն եմ տալիս, այնպես գալիս:
Զգուշացիր դու մլակից, որ կծում է կաշու տակից:
Կարծիք գրել