Պատմություններ տնտեսագիտության մասին: Հիշեք`
1-ին պատմություն
2-րդ պատմություն
3-րդ պատմություն
4-րդ պատմություն
5-րդ պատմություն
6-րդ պատմություն
7-րդ պատմություն
8-րդ պատմություն
9-րդ, 10-րդ պատմություններ

11-րդ, 12-րդ պատմություններ

11-րդ պատմություն 

Ինչպե՞ս Միշայի մորին փչացավ, իսկ
մեղրը չբավականացրեց բոլորին

(Այն մասին, թե ինչ է ապրանքի պակասությունը և ավելցուկը,
և ինչու են վատ թե՛ մեկը, թե՛ մյուսը)
Անցավ ևս մեկ տարի: Վրա հասավ ամառը: Այս տարի այն շատ շոգ էր, ծաղիկները, դեռ նոր ծաղկած, թոռոմում էին, այդ պատճառով մեղուները սովորականից ավելի քիչ մեղր  հավաքեցին:  Պատրաստված մեղրն այնքան քիչ էր, որ սկզբում նրանք բոլորովին չէին մտածում վաճառելու մասին: Միշան ավագ մեղվին հազիվհազ համոզեց մի քիչ վաճառել: Եվ չնայած ոչ բոլոր տակառներն էին լիքը, Միշան անսահման երջանիկ էր, որ  կարողացավ մեղր ճարել՝ գործարքը կայացավ: Ազատ մնացած տակառները նա անմիջապես լցրեց չորացրած մորիով, որոնցից իր փոքրիկ մառանում տեղուդադար չկար:
Այս տարի մորու բերքն ահռելի էր: Ինչքա՜ն էր Միշան վաճառել թարմ մորի, այն էլ գրեթե անվճար: Դեռ ինչքա՜ն էլ հարկ էր լինում չորացնել: Ձմռանը պատրաստվելիս Միշան առանց  դժվարության չորացրած մորիով լցրեց բոլոր արկղերը, պարկերը, բանկաներն ու տոպրակները: Ամառվա վերջում Միշան հասկացավ, որ իր պաշարներում մորին կարծես շատ-շատ է, իսկ մեղրն, ամեն դեպքում, երևի՝ քիչ: Հասկանալը հասկացավ, սակայն ծուլացավ, որ մորին դատարկեր զամբյուղների մեջ և տաներ հարևան անտառը,  վաճառեր ու մեղր գներ:
Ամբողջ աշուն Միշան միայն մորի էր վաճառում, դրա գինն ընկել էր, բայց միևնույն է այլևս ոչ ոք չէր էլ ուզում վերցնել:
Կաչաղակը ծաղրում էր.
_Է՜, Միշա, քեզ մոտ ԱՎԵԼՑՈՒԿ է գոյացել: Խանութումդ միայն մի ապրանք է մնացել՝ մորի: Այն էլ վաճառում ես, վաճառում, սակայն չի վերջանում: Երևում է պաշարներդ շա՜տ-շատ են: Սխալ հաշվարկ ես արել, Միշկա, հաշվի չես առել անտառի բնակիչների պահանջմունքները:
Միշան արդեն սկսում էր խորամանկել: Ով շատ մորի է գնում, նրան անվճար մորու համով մաստակներ էր նվիրում: Գունավոր գեղեցիկ տուփեր էր պատրաստում և դրանք մորիով լցնում: Բայց այդպես էլ մինչև գարուն չվաճառեց ամբողջ մորին: Իսկապես ավելցուկ ունեցավ, չափից շատ պաշարներ էր հավաքել:
Իսկ մեղրի հարցն իսկական դժբախտություն էր: Աշունը խոնավ ու սառն էր: Անտառի բնակիչները հաճախ էին հիվանդանում: Պետք է մեղրով բուժվեին, իսկ Միշայի խանութում նոյեմբերին մեղրն արդեն վերջացել էր: Միայն մի տակառ իր համար էր պահել: Իսկ գնորդներն անդադար մեղր էին հարցնում:
– Միշա,  ոնց որ մեղրի դեֆիցիտ է քեզ մոտ, չի բավականացնում,-  նորից ամենագետ կաչաղակն է պտտվում ու շատախոսում:
Անտառի բնակիչներն ինչ-որ տեղից իմացան, որ Միշան դեռ մի տակառ էլ մեղր ունի, սկսեցին նրան խնդրել-աղաչել, որ դա էլ վաճառքի հանի: Միշան ստիպված էր զիջել: Իսկ անտառի բնակիչները շարունակում էին.
– Տես, գուցե էլի կարողանաս մեղր ճարել, ամենաթանկ գնով էլ կգնենք, դեռ շնորհակալ էլ կլինենք:
Բայց Միշան ոչինչ չէր կարող անել. իհարկե ինքն էլ ուրախ կլիներ օգնել անտառի բնակիչներին, սակայն դա իր ուժերից վեր էր: Միշան շատ ափսոսաց, որ ժամանակին հարևան անտառից մեղր ձեռք չէր բերել. այդ դեպքում ինքն էլ մեծ շահույթ կունենար, գնորդների կյանքն էլ կհեշտացներ: Թե չէ խեղճերը ստիպված էին ամբողջ տարածքում փնտրել, իսկ որտեղ էլ կար, երկար հերթերում սպասել:   «Ոսկե փեթակ» խանութում՝ Վիննի-Թուխի մոտ, երբ գնայիր, լիքը գնորդ կար: Չնայած այդ տարի մեղրի գները շատ բարձր էին: Վինին արդեն առաքումային վաճառք է կազմակերպում, ապրանքը տուն է հասցնում: Մեղրը հասցնում էր անտառային բնակիչների որջերը, բները, տնակները և դրա համար լրացուցիչ գումար էր վերցնում: Եվ այնուամենայնիվ գնում էին անուշաբույր մեղրը, որպեսզի հերթերում չկանգնեն: Հիմա ժամանակն էլ շատ թանկ արժի և անտառի   բնակիչները խնայում են իրենց ժամանակը:
Այս ամառ Միշան իր մասին շատ տհաճ բաներ լսեց: Նրա խանութը անտառի ամենակենտրոնում էր, բոլոր կողմերից գնորդներ էին գալիս:
_ Տեղը շատ լավն է, հարմար, իսկ պետք եկած ապրանքը չկա: Ի՞նչ օգուտ  այդպիսի խանութից,- սկսեցին այսպես խոսել շրջապատում:
Միշան քիչ էր մնացել իր գնորդներին կորցներ:

Իմաստուն Բուի խնդրագիրքը  
1.    Ո՞ր ապրանքները շատ արագ   կպակասեն  (դեֆիցիտ կդառնան)   Միշայի խանութում, իսկ որո՞նք պահանջարկ չեն ունենա: (Նկարի՛ր պատասխանները:

2.    Մտածի՛ր և ծնողներիդ հետ քննարկի՛ր, թե քեզ համար որ դեֆիցիտն է ամենատհաճը. քո պատասխանը կարմիր դարձրո՛ւ:
ա) երբ ձեր թաղամասում պաղպաղակ չեն վաճառում
բ) եթե գրադարանում քիչ են հետաքրքիր գրքերը
գ) երբ ձկնորսության ժամանակ քիչ ձուկ է լինում
դ) եթե դու ընկերներ չունես
ե) երբ խանութում երշիկի միայն մեկ տեսակ է
զ) եթե կիսամյակում քիչ գերազանց գնահատականներ չունես
է)  ինքդ գրիր քո օրիանկը:
3. Ե՞րբ մրգի ավելցուկ կլինի խանութներում:

4. Ե՞րբ է բարության դեֆիցիտ լինում:
5. Երբ երկրի գետերի ջրերի ավելցուկ է լինում, ի՞նչ է պատահում: Պատախանը մոխրագույն դարձրո՛ւ:
Փոթորիկ, երկրաշարժ, ջրհեղեղ, երաշտ
6. Իսկ գետերի լճերի ջրերի դեֆիցիտի դեպքում ի՞նչ է լինում: Պատախանը կարմիր դարձրո՛ւ:
Փոթորիկ, երկրաշարժ, ջրհեղեղ, երաշտ

 

 

 

 

 


 

Կարծիք գրել