Հիշո՞ւմ եք արջուկի բիզնեսի 6 պատմությունները.
Հիշեք`
1-ին պատմություն
2-րդ պատմություն
3-րդ պատմություն
4-րդ պատմություն
5-րդ պատմություն
6-րդ պատմություն
7-րդ պատմություն
Ինչպես Միշան ձեռք բերեց օգնական փայտփորիկին
(Այն մասին, թե ինչի համար են աշխատողներ ընդունում և
ինչպիսի աշխատավարձ նրանք պետք է ստանան)
Մի անգամ երեկոյան, երբ արևն արդեն անցել էր գյուղի ետևը, Միշան խանութից դուրս եկավ: Նա հոգնել էր օրվա ընթացքում. թաթերը ցավում էին պահեստից խանութ և հակառակը վազքի, ծանր զամբյուղները քարշ տալու պատճառով, մատները ուռել էին՝ դյուրին գործ չէ ամբողջ օրը հաշվիչի ստեղներոով աշխատելը, մտքում աղմուկ է և անընդհատ թվեր են պտտվում՝ առավոտից դրամ էր հաշվում:
Անգամ չհասցրեց գազարի ետևից գնալ, իսկ խանութում շատ քիչ գազար է մնացել. նապաստակներն էլ սիրում են միանգամից շատ գնել: Իսկ եթե վաղը գան ու գազարը չբավականացնի՞:
Առավոտվա համար դեռ հարկավոր է լվանալ և արդուկել: Չէ՞ որ խանութում ամեն բան հարկավոր է մաքուր ու կոկիկ պահել, հակառակ դեպքում գնորդներն էլ ներս չեն գա, և առևտուրը կկանգնի: Իսկ դա ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ: Ապրանքը պետք է անընդհատ անցնի վաճառողի ձեռքից գնորդին, ինչպես ասում են, շրջապտույտի մեջ լինի: Միշան սա արդեն հասկացել էր: Չէ՞ որ իզուր չէ ապրանքների վաճառքը (դրանց շարժումը) կոչվում ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ:
Առանց ապրանքաշրջանառության Միշային չէին վերադառնա դրամները, որոնք նա ծախսել էր մեղրի, ընկույզի և մյուս ապրանքների գնման վրա, նա իր աշխատանքի համար էլ ոչ մի լումա չէր ստանա: Մի խոսքով, դժվար կլիներ Միշայի համար: Այսպես, իր մտորումներով տարված, Միշան նստած էր որջի կողքին և մտածում էր, թե ինչպես հասցնի բոլոր գործերը:
– Բարև, Միշկա, – ասաց փայտփորիկ Փորիկը թռչելիս: – Այօր ինչ-որ վատ տեսք ունես, հա՞:
– Հոգնել եմ ես, Փորիկ, ստիպված եմ ամեն բան մենակ անել:
– Իսկ դու օգնական վերցրու քեզ, Միշկա:
– Ճի՜շտ ես,- բացականչեց Միշան: – Ինչպե՞ս ինքս գլխի չէի ընկել: Իսկ դու կգա՞ս օգնական:
Փայտփորիկը մտածեց մի պահ.
– Իսկ ինչո՞ւ ոչ: Կգամ: Իսկ ի՞նչ է հարկավոր անել, Միշա:
– Արի՛ պայմանավորվենք, թե դու ինչը կանես, իսկ ինչը՝ը ես:
Եվ այսպես որոշեցին. Միշան ղեկավարում է, հայթայթում է ապրանքը խանութի համար, այն դասավորում է տաղավարներին, իսկ Փորիկը կանգնում է կշեռքի մոտ, հաշվիչով է աշխատում, գումարներն է հաշվում և օրվա վերջին դրանք Միշային է տալիս: Միշան փայտփորի համար աշխատանքային օր սահմանեց՝ այն պահից, երբ կերգեն առաջին թռչունները, մինչև արևի մայր մտնելը, ընդմիջումը նշանակեց օրվա ամենաշոգ ժամին և ԱՇԽԱՏԱՎԱՐՁ նշանակեց:
-Մի՛շա, իսկ աշխատավարձն ի՞նչ է:
– Դա այն գումարն է, որը ես քեզ կվճարեմ քո աշխատանքի դիմաց: Ինչպես աշխատես, այնպես էլ կվաստակես: Եթե լավ աշխատող լինես, աշխատավարձդ էլ բարձր կլինի, իսկ եթե ծուլանաս, ոչ միայն աշխատավրձ չես ստանա, այլ ստիպված կլինես հեռանալ աշխատանքից: Ինձ վատ օգնականներ պետք չեն: Իսկ ա՛յ, եթե գերազանց աշխատես, պարգևավճարներ կստանաս, այսինքն` բացի աշխատավարձից էլի գումար կտամ քեզ:
Ուրախացավ փայտփորիկը.- Ես, Մի՛շա, կփորձեմ գերազանց աշխատող լինել:
Այդպես էլ պայմանավորվեցին:
Իմաստուն Բուի խնդրագիրքը
Ի՞ նչ է նշանակում ապրանքաշրջանառություն:
Ի՞ նչ է նշանակում աշխատավարձ:
Ի՞նչ ես կարծում, ո՞վ պետք է ավելի բարձր աշխատավարձ ստանա.
- Նա, ով արկղեր է պատրաստում գործիքների համար, թե՞ նա, ով այդ գործիքներն է պատրաստում:
- Նա, ով ձմռանը տաք սենյակում նոր ճանապարհներ է նկարում քարտեզին, թե՞ նա, ով դրսում կառուցում է այդ ճանապարհները:
- Նա ով ուսուցանում է երեխաներին, թե՞ նա, ով գրքեր է գրում երեխաների համար:
Որպես ի՞ նչ են աշխատում քո ծնողները, որքա՞ ն աշխատավարձ են ստանում:
Քո ծնողները գո՞հ են իրենց աշխատավարձից:
Եթե դու որոշեիր բոլորի աշխատավարձերի չափը, ամենաբարձրը ո՞ւմ կվարձատրերիր, ինչո՞ւ:
Շարունակիր` Ամենաբարձրը կվարձատրեի նրանց, ովքեր…
Թարգմանություն ռուսերենից
Դիանա Գևորգյան Գեղարվեստի կրտսեր դպրոց
Կարծիք գրել