Կրթության բովանդակությունը 5 տարեկանների նախապատրաստական խմբում

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Կրտսեր   դպրոց-պարտեզում 5  տարեկանների նախապատրաստական խումբ

Ուսումնական գործունեության  բովանդակությանը ներկայացվող պահանջներ

  •   Ոչ թե  դասացուցակային առարկայական  ուսուցում և  ինֆորմացիայի հաղորդում, այլ` զարգացում ամենօրյա ազատ ստեղծական տարաբնույթ գործունեության արդյունքում

  • կենդանի շփման,   սեփական փորձի  միջոցով հմտությունների, կարողությունների, գիտելիքի ձևավորում

  • ՏՀՏ միջոցների (ֆոտոխցիկ, ձայնագրիչ,...

Կարդալ ավելին

«Հոկտեմբերիկ» նախագիծ

Սա այն դեպքն է, որ մեկնաբանություններն իրոք ավելորդ են: 5 տարեկանների նախապատրաստական խմբի ծրագրի  «Հոկտեմբերիկ» բաժնի մեծ մասը չափումներին է վերաբերում:
Մենք սովորում ենք   ճիշտ չափելու ձևերը: Պարզվում է, որ եթե ինչ-որ բան սխալ անես, չափածդ էլ սխալ կլինի: Երկարություն, լայնություն, բարձրություն չափեցինք: Ինչով ասես չափեցինք՝ ոտքով, թզով… նույնիսկ քթով: Հետքրքիր աշխատանք էր:
Հիմա ուզում ենք չափելով համեմատել  տարբեր իրեր, առարկաներ, ուտելիքներ:...

Կարդալ ավելին

«Հոկտեմբերիկ» նախագիծ. ամփոփում 1

Ես իմ թաղարն ունեմ… Թաղարների ստեղծումը «Աշնանային պարտեզ»
նախագծի   մի մասն է, որը ամեն տարի իրականացվում է նախակրթարանում և 5 տարեկանների խմբերում: Բոլոր սաները իրենց թաղարն են ունենում:
Մենք ծաղիկների կտրոնները դրեցինք ջրի մեջ, հետևեցինք, թե ինչպես են ծլում դրանց արմատները, հաշվեցինք օրերը, արմատները, հետևեցինք կտրոնների աճին: Վերջապես եկավ մեր սպասած օրը՝ կտրոնների արմատներն արդեն երկա՜ր-երկար են: Ծաղկամաններ սարքեցինք և դրանց մեջ տնկեցինք մեր տնկիները: Հիմա բոլորս մեր թաղարներն ունենք, որ պիտի խնամենք: Անպայման կլսենք մասնագետի խորհուրդները, որ հանկարծ սխալ չխնամենք մեր բույսերը:...

Կարդալ ավելին

Աշնանային պարտեզ. լավաշթխիկ

Լավաշթխիկի ծեսը կրթահամալիրի նախակրթարանի սիրելի ծեսերից է՝ գործնական, ուսումնական, հետաքրքիր, ստեղծագործական… հյուրական: «Ծիտը» հեքիաթը մեզ համար պատմում-խաղում ենք,  խնդիրներ ենք լուծում: Լավաշթխիկը հյուրական է, որովհետև անպայման հյուր ենք գնում, անպայման լավաշ են թխում, մեզ հյուրասիրում: Տեսնում ենք իրականում իսկական թոնրի լավաշն ինչպես են թխում, ինչ գործիքներով: Թարմ լավաշի համն ու հոտը բոլորովին ուրիշ է:  Մենք էլ խմբում լավաշ  թխեցինք:...

Կարդալ ավելին

«Օլիմպիկ». վերադարձ կամ նորամուտ

Աշնանային մեդիաօլիմպիադա

«Օլիմպիկ» ամսագիր 

Ստեղծողի  մոբիլ դպրոց. այսպիսին է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Ստեղծող ենք բոլորս՝ սովորող, դասավանդող, ծնող, ընկեր, բարեկամ…
Հոկտեմբերի 22-ից կրթահամալիրում  սկսվել է Աշնանային մեդիաօլիմպիադան:   «Պարտեզ» ամսագիրը նորամուտ է հայտարարում՝ «Օլիմպիկ» ամսագրի վերադարձը.     ուսումնական նախագիծ, որի կատարումը ուսումնական պարտադիր աշխատանք է բոլոր սեբաստացիների համար:
Ամեն սովորող ստեղծում է իր  «Օ...

Կարդալ ավելին

«Հոկտեմբերիկ» նախագիծ.չափումներ

Առաջին անգամը չէ, որ չափում ենք: Սկզբում թվում էր, թե չափելը հեշտ բան է: Պարզվեց, որ այդպես չէ: Չափելն էլ է հմտություն պահանջում: Առաջին անգամ երբ չափեցինք, վարվում էինք ինչպես հարմար է: Սաները թիզը թզի ետևից չէին դնում, ոտքը ոտքից հեռու էին դնում կամ ոտքերն իրար վրա էին դնում: Նախ
պետք է բացատրել, որ չափելիս չշտապեն: Հետո՝ միասին պարզեցինք, թե ինչն են չափում, պարզվեցինք՝ ամեն ինչ էլ կարելի է չափել: Դրանից հասկացանք, որ ինչ-որ բան չափում ենք ինչ-որ բանով և դրա անունը գործիք դրեցինք: Հետո փորձում էինք չափելու տեխնիկան կատարելագործել: Հասկացանք, որ երբ տարածք ենք չափում, ոչ...

Կարդալ ավելին

Փորձի ու հայտնագործության հրճվանք 5 տարեկաններ

Կարդալ ավելին

Ծրագրային. երաժշտությունը նախակրթարանում

 

Երաժշտությունը նախակրթարանում

Նախակրթարանի երաժշտության խնդիրները քննելիս անպայման պետք է  ելակետ   ունենալ ազգային դպրոցը, որովհետև չենք կարող արհամարհել այն, ինչը հարազատ է ժողովրդին, և չենք կարող հիմնական տեղը տալ կասկածելի նորամուծություններին: Նորամուծություն կատարվում է, երբ յուրացված է ավանդականը: Սակայն ամենամեծ ու ամենացանկալի նորամուծությունը կրթության ասպարեզում այսօր այն կլինի, որ ինչ-ինչ պատճառներով իր արմատներից հեռացած ժողովրդին վերադարձվի իր իսկ ստեղծածը: Հայ մեծագույն մանկավարժները ամենամեծ դպրոցը համարել են ժողովրդական դպրոցը և իրենց ստեղծած կրթական համակարգը փորձել են մոտեցնել ժողովրդական դպրոցին, որովհետև վերջինս առավելագույն արդյունքներին հասել է բնության թելադրած պարզագույն միջոցներով:...

Կարդալ ավելին

Փիսոն


Հանճարեղ Կոմիտասն ասում էր՝ երգն սկսվում է մանկական խոսքից, որն աստիճանաբար վերածվում է մեղեդու, երգի: Մենք էլ սկսել ենք Հ. Թումանյանի «Փիսոն» ոտանավորը կոմիտասյան սկզբունքով երգի վերածել: Ներկայացնում ենք առաջին փուլը՝ ոտանավորն ենք խաղում: Հետո աստիճանաբար կփոխենք ռիթմը: Թե ինչպես՝ կերևա նյութի երկրորդ մասում: Ստացված երգը կնվիրենք սեբաստացիներին:

Կարդալ ավելին

Դպրոց-պարտեզի «Սեպտեմբրիկներն» ամփոփում են…

Բ-4 դպրոց-պարտեզի 5 տարեկաններ Մարգարիտ Թամազյան և ընկերներ

http://youtu.be/TW9ESlYA530


Կարդալ ավելին