Գիրք-ընթերցարան բաժին

Դոնալդ Բիսեթ. անգլիացի մանկագիր

Նախակրթարանի և կրտսեր դպրոցի համար. անսահման երևակայություն, խաղ, միտք փոքրիկ հեքիաթներում:

ԴՈՆԱԼԴ ԲԻՍԵԹ
Անձրևը
 Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և  երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները խաղում:
– Վտվտի՛կ, – ասում էԿտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
– Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին ...

Կարդալ ավելին

Զատկե զատիկ է…

IMG_0660Զատկական ասիկներ-ասույթներ 

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:...

Կարդալ ավելին

Անգլիական մանկական գրականություն

Անգլիական մանկական գրականությունից

Ըստ Հենրիկ Սևանի փոխադրության

Էլեկտրոնային հասցե` http://www.akumb.am/archive/index.php/t-14510.html

Քամի
Քամի՛, քամի՛, այ՛ քամի,
Քեզ անձրևը ի՞նչ կանի:
Կանաչ դաշտում դու խաղա,
Աղացն ալյուր թող աղա,
Որ ալյուրից սպիտակ
Տատը թխի կարկանդակ:

 Կատուն
Շունը տունն է  հավաքում,
Այծը՝ սրինգ նվագում,
Փոքրիկ մեղուն ծառի տակ
Նորոգում է  հին փեթակ,
Կատուն՝ թողած բան ու գործ,
Շտապում էր խոհանոց:

Գառնուկը
Ա՛յ իմ գառնուկ,
Խելոք ու հեզ,

Խելոք ու հ...

Կարդալ ավելին

« Ծուղրուղու» ժողովածու 0-8 տարեկանների համար

Կարդալ ավելին

Դ. Սոկոլով «Դոլի Ճայը» «Հեքիաթների բժիշկը»

Դոլի ճայը

Իմ կարծիքով ճայերը հրաշալի թռչուններ են: Ես ճայեր շատ եմ սիրում: Երբ նրանք թռչում են ծովի վրայով, ես չեմ կարողանում աչքս կտրել, շունչս ուղղակի կտրվում է, ձեռքերս իրենք իրենց բարձրանում են:  Եկավ ժամանակը, ու Դոլին ամուսնացավ,  մի հարմար բույն սարքեց և թուխս նստեց չորս սպիտակ ձվիկների վրա: Նա շատ ուշադիր և հոգատար մայր էր: Որ ձվիկներին մենակ չթողնի, շատ ուշ-ուշ էր ծով գնում: Մի կում ջուր էր խմում, մի երկու ձուկ բռնում ու շուտ տուն գալիս` իր աննմանների մոտ: Օրերից մի օր… Դոլին շատ սոված էր: Նա ձվերը խոտով ու բմբուլներով ծածկեց և ցած թռավ: Դոլին շատ լավ էր զգում` ծովը` տա~ք, ձկները` լի~քը, թռիր` ինչքան ուզում ես: Դոլին մի քիչ ուշացավ: Բայց հո չէ՞ր կարող երկար մնալ, հիշեց իր փոքրիկներին, բացեց թևերը և թռավ ուղիղ իր բույնը:  Ա~յ քեզ սարսափելի բան...

Կարդալ ավելին

Ղազարոս Աղայան

Պարտեզը մեդիաընթերցարան բաժնում ներկայացնում է՝ Աղայանի ստեղծագործություններից:

Ամենաուժեղը
Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա,  փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ
/կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.
-Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես:...

Կարդալ ավելին

Խաղացեք խաղիկներով: Մի՛ զլացեք…

Խաղացեք ձեր փոքրիկի հետ խաղիկներով: Մի՛ զլացեք… Կարող եք այս ասիկներով մարզանք անել:

Պզզա՜ն մեղո՛ւ, պզզա՜ն մեղո՛ւ,
Քո մանտրտիկ թևեր վերու,
Բարձրիկ սարերն ես երթալու,
Սուսան-սմբուլ ես քաղելու,
Շուշան ծաղիկ հոտոտելու,
Քաղցրիկ մեղրիկ ես կրելու,
Տղիս ակռատ ես բերելու:

Կամ էլ՝ սա…  Մատիկների վարժանքի ասիկ է:

Հատիկ, հատիկ հալվավատիկ /հավատիկ/
Չալ խնձորիկ, փշատիկ,
Չալիկ-մալիկ, ծուռ աքլորիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Դռան տակին տիտիկ անի:

Սա էլ Մոցարտի կո...

Կարդալ ավելին