« Ծուղրուղու» ժողովածու 0-8 տարեկանների համար

Մանկան խաղադարան-ընթերցարան 0-8 տարեկանների համար

Խաղ-ասիկներ

 Հավիկը               

-Ծուղրուղքո՜, սանամե՛ր,
Ո՞ւր գնաց հավիկը մեր:
-Գնաց աղբյուրը ջրի:
-Ի՞նչ կար կտցին:
-Չիր ու չամիչ:
-Ո՞ւմ էր տանում:
-Հարս ու փեսին:
-Հարսիկն ո՞ւր է:
-Ոսկե թախտին:
-Ի՞նչ է եփել:
-Համով կորկոտ:
– -Ո՞վ է կերել:
-Սև փիսիկը:
-Վա՜յ, սև փիսիկ, վա՜յ, սև փիսիկ,
Քո մերն ուտի քո չաղ թշիկ:

 Խխունջ

Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:

Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:

Աղղջիկ… Տղա…

Աղջի՛կ, աղջի՛կ,
Մթան չղջի՛կ,
Մկան պոչի՛կ
Կատվի տոտի՛կ,
Պըտիկ, մըտի՛կ,
Շան ակընջի՛կ.

Ալյուր մաղեմ,
Խմոր շաղեմ,
Կլոճ թխեմ:

Տղա՛, տղա՛,
Ոսկե ջղա՛,
Ա՛ռ քո ճաներ,
Գնա՛ խաղա՛,
Քանց արեգակ
Գլխուս շողա՛.
Ալյուր մաղեմ,
Խմոր շաղեմ,
Գաթա թխեմ:

Ձին ծակեցին, պատը տարան

Ձին ծակեցին, պատը տարան,
Տարան մի զույգ ամպե պարան,
Մի լծկան բադ,
Ածան մկով՝
Մկկացող իր ձագուկով:

Տարան թուխս դրած մի մաքի:
Մուկը տարան՝կատուն հագին:
Տարան մի պարկ սարի զեփյուռ,
Կարկուտի չիր,
Օձի փետուր:

Տարան տարվա գոմշաձուն,
Խճաքարի սերմացուն,
Չմոռացան նույնիսկ շանը,
Տարան պոչի սև նշանը…

Նշանն էլ է՞ր պետք գողերին
Գոնե նշանը թողնեին:

Երեք լոբի

Հյուր գնացինք երեք հոգով,
Երեք հոգով,
Երեք հոգով:

Սեղան բացին երեք լոբով,
Երեք լոբով,
Երեք լոբով:

Երեք ուտող մեծ-մեծ բերան,
Մեծ-մեծ բերան,
Մեծ-մեծ բերան,
Վրա պրծանք՝ հո չկերանք,
Հո չկերանք,
Հո չկերանք…

Ինչ համով էր և ինչ մսեղ,
Եվ ինչ մսեղ,
Եվ ինչ մսեղ,
Նման լոբի ո՞վ էր տեսել,
Ո՞վ էր տեսել
Ո՞վ էր տեսել…

Երեք ուտող մեծ-մեծ բերան,
Մեծ-մեծ բերան,
Մեծ-մեծ բերան,
Վրա պրծանք՝ հո չկերանք,
Հո չկերանք,
Հո չկերանք…

Երբ վերկացանք մենք երեքով,
Մենք երեքով,
Մենք երեքով,
Անց էր կացել ճիշտ երեք օր,
Ճիշտ երեք օր,
Ճիշտ երեք օր…

Երեք օրում երեք հոգի,
Երեք հոգի,
Երեք հոգի,
Հազիվ կերանք երեք լոբին,
Երեք լոբին,
Երեք լոբին:

Կճուճն ու ճուտը   
Ճուտն ընկավ կճուճի մեջ
Դողաց սիրտը ճուտի,
_Կամ կերե լ է կճուճը ինձ,
Կամ հենց հիմա կուտի:

Ճչաց ճուտը լեղապատառ.
– Ինձ մի ուտի, կճո՜ւճ:
Ես ի՞նչ եմ մե՜ծ փորիդ համար,
Ես դեռ շա՜տ եմ պուճուր…

Քրքջում է կճուճը ծեր,
Խրատելով ճուտին.
-Ա՜խ, դուանգե՜տ, լսվա՞ծ բան է
Կճուճը ճուտ ուտի…

Երկու փիսիկ
Երկու փիսիկ փափկապոչ
ճամփին տեսան մի բլոճ:
Բլոճ էր, մե՜ծ ու փայլուն,
ճռճռալով էր քայլում:
Երկու փիսիկ փափկապոչ
Ասին.  – Բարև, ա՛յ բլոճ:
Ո՞ւր ես գնում քեզ ու քեզ,
Արի ընկեր դարձիր մեզ :
Բլոճն ասաց՝  չեմ ուզզզու՜մ…
Սրանք էլ թե՝ պիտի գաս:
Բլոճն ասաց՝ չեմ ուզզզո՜ւմ…
Սրանք էլ թե՝պիտի գաս:
Մենք՝ երկուսո՜վ, դու՝մենա՜կ,
Չենթարկվե՞ս, դա էր պակաս…
Բլոճն այստեղ ճռռաց, ճոճվեց,
Ձայնը կարծես կնճռոտվեց.
– Զզզու՜ր եք դուք ձեր ուզզզա՜ծն ուզզզո՜ւմ…
Ա՛յ, կխայթեմ ես ձեր լեզզզուն…
Փիսիկները սարսափից
Թռան բարձրիկ քարափից,
ճանկռոտեցին դունչ,պոչիկ,
Էլ բլոճին չեկան մոտիկ:

իկին-տիկին, տիկնակոթ,
Տիկինը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար:
Ծտի տակին ձու կար,
Քեռիս փայտը կտրատեց,
Քեռակինս ձուն խաշեց,
Մոտեցա մինը վերցնեմ,
Շերեփը գլխիս քաշեց:

Հոռոմ-Հոռոմ կանչեցին,
Հոռոմի ձին թամբեցին,
Հոռոմը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար,
Ծիտը թռավ դուս,
Ասաց՝ Հոռոմ, աչքդ լուս:

Ճկութիկն ասաց՝ անոթի եմ,
Աման լիզող ցուցամատն ասաց՝ եկեք ուտենք,
Երկար, լոլոզ միջնամատն ասաց՝ ի՞նչ ուտենք,
Մատնեմատն ասաց՝ Աստված կտա,
Ճկութիկն ասաց՝ բա որ չտա,
Բութմատն ասաց՝ գողանանք, ուտենք:
-Ի՜նչ ասեցիր, ի՜նչ ասեցիր:
Վրա տվին, տուր տվեցին,
Բութմատիկին դնգստեցին,
Կարճ ու փոքրիկ թողեցին:

 

Ալեքսան

Ալեքսան
Ու իր տասնինը փեսան,
Քսան գերանդի,
Քառսուն հեսան.
Նստեն,
Սրեն,
Ուտեն,
Պառկեն,
Քնեն,
Քաղեն,
Փոցխեն,
Կապեն,
Խորմեն,
Բարդեն,
Դիզեն,
Հետին անգամ,
Հաշվին տեսան.
Դեզից պակաս էր քսան:

Վո՜ւյ, Վո՜ւյ                                           

Ծառի ճյուղը ծաղկեց գարնան,
Պո՜ւյ-պո՜ւյ, պո՜ւյ-պո՜ւյ, ծաղկեց գարնան:
Գևոն ճյուղը կոտրեց ամա՜ն:
Վո՜ւյ-վո՜ւյ, վո՜ւյ-վո՜ւյ, կոտրեց ամա՜ն:

Գևով փախավ, մտավ մառան,
Պո՜ւյ-պո՜ւյ, պո՜ւյ-պո՜ւյ,մտավ մառան:
Պապը բռնեց, ծեծեց, ամա՜ն,
Վո՜ւյ-վո՜ւյ, վո՜ւյ-վո՜ւյ, ծեծեց ամա՜ն:

 Խնոցիներ

– Խնոցին  հա  հարեմ:
Շալակեմ`սար  հանեմ:
– Խնոցին  հա hարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:
– Խնոցին հա  հարեմ:
Շալակեմ` դաշտ  տանեմ:
– Խնոցին հա  հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:

Խնոցի, հարոցի
Թանը  հանի`քամեցի,
Համով չորթան շինեցի,
Եղով  ապուր  եփեցի,
Պետոն  ուզեց` տվեցի:

Խնոցի, խնոցի,
Գցեցի  ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ  հանեցի:

 

Խնոցի, հարոցի.
Լըփը-լըփը, լըփը-լըփը,
Դե տար, դե բեր, տրնգա.
Թևտու, թև առ,
Զրնգա:

  Խնոցի, հարոցի,

Կարագը` քեզ,

Թանը` մեզ:

Հարի-հարի խնոցի,

Մեջդ` բարի, խնոցի,

Ունկդ` բարակ, խնոցի,

Մեջդ` կարագ, խնոցի

Ճվիկներ

Ճիվու, ճիվու, ճնճղիկ,

Թռավ, գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ …-ի ծոցիկ:
Ճվիկ-ճվիկ, Ակնա ճվիկ,
Առվի եզրին նախշուն ճվիկ,
Կուտ կերավ, կուտման կերավ,
Կուտման առավ ու թռավ,
Թռավ գնաց, գնաց մտավ …-ի ծոցը~…

Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,

Ճվիկ գնաց հեռու քաղաք,
Բուրդ բերեց, բամբակ բերեց,
Թել մանենք, գլխարկ գործենք,
Մեր …-ի գլխին կործենք:
Թը~ռռ ճվիկ:

 

_Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,

Երկեն տաճիկ, բարակ լաճիկ,

Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,

Ճվիկը թռավ մտավ …-ի ծոցը/

 Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

 Ծի՜վ ու  ծի՜վ

Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,
Ձագ թռնի հետ ծիծեռնակին,
Ճյուղ բերի հետ աղունակին,
Վարդին նստի հետ սոխակին.

Ասե տաղի՛կ,
Կանչե խաղի՛կ,
Առնե ափի՛կ,
Զարկե ծափի՛կ:

Ատատե, բատատե,       

Շամամ շուլ,

Շամշե լակե

Ձի տամբուլ:

Հատիկ, հատիկ հալվավատիկ /հավատիկ/

Չալ խնձորիկ, փշատիկ,

Չալիկ-մալիկ, ծուռ աքլորիկ,

Կուտ ուտի, կուտման ուտի,

Դռան տակին տիտիկ անի:

Էկե դուկե, տըմըզա,

Թալան չուկե պուպուզա,

Մախտե կոճակ, դան պլոճակ,

Ճան ճուկ:

Հաշվերգեր

 

Ըստում, ընդում,

Դեղին դդում,

Գցեմ, բռնեմ,

Գտնեմ ուտեմ,

Պապոնց տանը

Տիտիկ անեմ:

 Կոպալ, կոպալ

Կոպալ, կոպալ,

Իփլի կոպալ,

Հերասա,

Մերասա,

Մերսա թալեց,

Դուս թալեց:

 Տիտոխիկ

Տիտոխիկ, տիտմարոխիկ,

Զուռնափչիկ, թուխմանուկիկ,

Եփե գաթա ու կուլուճա,

Եղը վրեն կպճպճա:

Ուտա իդա, խմա իդա,

Վի՞ր (ո՞ւմ) տուն իջնա:

-Նուբարի տո՜ւն…

Էս Նուբար, էս կատու,

Էս մուկիկ, էս լորիկ,

Թռավ, գնաց,

Թը՜ռռ, թը՜ռռ, թը՜ռռ:

Բանաստեղծություններ և առակներ

 Աղունակ

 

Ղու-ղու-ղու,

Ա – ղու- ղու,

նակ –նակ  –նակ

Ա – ղու- նակ,

Թըռռ…

Կաչաղակ

 

Չա – չա- չա,

Կա -չա-չա,

Ղակ – ղակ,

Կա – չա -ղակ,

Թըռռ…

 

Բզեզ

Բը~զ, բը~զ, բըզբըզան,

Բզեզն եկավ տըզտզան,

Եկավ – ընկավ թակարդը,

Նրան բռնեց չար սարդը£

 

Լուսին

Լուսին, լուսին, լուսին,

Լուսերես,

Ինչքան, ինչքան կլոր ես,

Լույս ես տալիս գիշերով,

Քո վառվռուն  թշերով£

Ծիտիկ

 

Ծիտ եմ, ծիտ եմ,

Ծլվլում եմ,

Ճիկ-ճիկ-ճիկ,

Ոստոստում եմ,

Թռչկոտում եմ,

Տիկ-տիկ, տիկ,

Արի, թևիկ,

Արի փետրիկ,

Որ ես դառնամ

Փոքրիկ ծիտիկ,

Փոքրիկ ծիտիկ,

Պիծիկ միծիկ,

Թըռռ…

Սագիկ

 

Ղա~ արիր, տվի,

Ղու~ արիր, տվի

Ա~յ սիրուն սագիկ£

Գետումը լող տուր,

Գետումը սող տուր,

Գոնե իրիկուն

Կրկին արի տուն

Ա~յ կարմիր տոտիկ£

Շարմաղ ու կոկիկ£

Ճուտիկը

 

Կը~տ, կը~տ կըտկըտան,

Եկավ ճուտս ճըտճըտան,

Հալածվել է ուրուրից,

Բաժանվել է իր մորից,

Ճըտճըտում է ու լալիս,

Կորած մորն է ման գալիս£

 Գիշեր

 

Իջնում է գիշեր

Սարերի ուսին,

Փայլում է վերից

Կաթնագույն լուսին£ £

Վերից նայում է

Սարերի ուսին,

Երկինքը ուրախ:

Քնած է գյուղը

Անհոգ ու խաղաղ£

Կատու

 

Կատուն եկավ,

Փիսի¯կ, փիսի¯կ,

Հազար նազով,

Ինչպես հարսիկ,

Դունչը սրբեց

Թաթիկներով, .

Մազը սանդրեց

Թանչիկներով£  £

– Կատու, կատու,

Է±ր ես տրտում.

Թե± մկներն են

Հիմա արթուն£

Կատուն ասեց.

_ Միաո~ւ, միաո~ւ.

Այսինքն թեª

_ Այո, այո£

Փիսիկ

 

Փիսիկ, փիսիկ,

Չալ պոչիկ,

Վանա ճուտիկ,

Խուճուճիկ.

Փիսիկ, փիսիկ ,

Շուտ արի,

Մեր Լուսիկին օրորի£

Կտամ ես քեզ կովի կաթ,

Կարմիր գինի, նռան հատ,

Կապեմ վզիդ թաշկինակ,

ՈՒ հագցնեմ տաք մուշտակ,

Փիսիկ, փիսիկ,

Շուտ արի,

Մեր Լուսիկին օրորի£

որտն ու ագռավը

 

Մի գորտ ընկած ցամաք առուն

Կռկռում էր, հա° կռկռում£

-Քիչ կռկռա ,այ գորտ քեռի,

Աշուն կգա ,ջուր կբերի,-

Հույս էր տալիս մի սև ագռավ£

-Է¯, ինչ անեմ ,սիրտս պառավ,

Մինչև ցամաք առուն ջուր կգա,

Գորտի աչքն էլ հո° դուրս կգա£

 Արտուտիկ

 

Մշակումը` Հ. Թումանյանի

Արտուտիկ,

Նախշուն տոտիկ,

Իջնեն կալեր

Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,

Ուտեն կուտիկ,

Կըծըլվըլան

Կըթիկ- կըլթիկ:

Փիսոն

 

Հ. Թումանյան

Փիսոն, փիսոն մլավան,

Թավրիզ թողեց, փախան Վան,

Լեզուն թաթխան, երկար պոչ,

Ինչ որ ուզեց, ասին` ոչ:

Փիսոն գնաց գողեգող,

Փորը` դատարկ, սիրտը` դող:

Դունչը մեկնեց կովկիթին,

Շերեփն իջավ ճակատին:

Ծիտը և բազեն

 

Ղազարոս Աղայան

Ծիտը ծառին ծլվլում է.

Ծի’վ, ծի’վ, ծի’վ:

Բազեն գլխին պտտվում է.

Վո~ւյ, վո~ւյ վո~ւյ:

Ծիտը լռեց, ծիտը վախեց.

Վա~յ, վա~յ, վա~յ:

Բազե, թը’ռռ. բազե, թը’ռռ.

Հա’յ, հա’յ հա’յ:

Բազեն թռավ, բազեն փախավ,

Ինչ լավ եղավ,

Հե~յ, հե~յ, հե~յ:

Ծիտիկ –միտիկ, պիծիկ –միծիկ,

Պտպտուրիկ –չալպտուրիկ,

Դու լավ պրծար չար բազեի

Սուր ճանկերից, հա,’ հա’, հա’:

Քամին ու մժեղը

 

Աթաբեկ Խնկոյան

Արև անցավ,

Քամին վեր կացավ£

Մժեղը տեսավ,

Որ քամին իրեն պտտեց,

Ինքն էլ մի կերպ

Խոտը բռնեց, խտտեց£

_Մժեղ, խոտն ինչո±ւ ես խտտել£

_ Քամի, էն քեզանից եմ ազատել,

Որ չհանես սարեսար,

Որ չգցես քարեքար.

Բա գյուղացին մեղքը չի±,

Հնձած խոտը զուր կորչի£

 Մարտը

 

Հովհաննես Թումանյան

Ա˜խ, էսպե˜ս էլ գիժ ամիս,

Մարդու հանգիստ չի տալիս:

Էսօր ուրախ օր կանի ,

Վաղը` անձրև ու քամի.

Առավոտը` պայծառ օդ,

Կեսօրը` մութ ու ամպոտ:

Մե°կ հագնում է սպիտակ,

Մե°կ կանաչին է տալիս,

Մի° օր ցուրտ է, մի օր տաք,

Մե°կ խնդում է, մե°կ լալիս…

Ա˜խ , Էսպե˜ս էլ գիժ ամիս…

 

էծ ունեմ

Աթաբեկ Խնկոյան 

Մի էծ ունեմ                         Քաղաք տանեմ

Հինգ վեց ուլով,                    Յոթ լուծ մկով,

Կաթը կկթեմ                        Հո, հո անեմ

Կուժով, կուլով,                   Ուղտի պոչով,

Մածուն մերեմ                    Ճամփեն երթա,

Կճուճներով,                        Կատվի քուչով£

Եղը հանեմ                           Թե չհասնի

Լվի տկով,                            Էդտեղ վնաս,

Բառնամ սելին                    Քեռի Մինաս,

Մեծ – մեծ ակով                  Ինձ հյուր կգաս£

 Գորտը

 

Աթաբեկ Խնկոյան

Լքուն, փքուն                       Աչք ածելովª

Գորտը կռռան,                    Ասավ._ ո±ւր է

Ջրհորի մեջ                          Մեծ է ծովը,

Ջրի վրան,                            Չորս թիզ չկա

Իր չորս կողմը                     Իմ թզովը£

Մուկն ու կատուն

 

Աթաբեկ Խնկոյան

Կատուն մկին                      _Չեմ արժանի

Ասավ, – Անգին,                   Էդ մեծ պատվին,

Թե էդ ծակից                        Ճամփեն կարճ,

Էս ծակը գա                         Էդքան խա՞րջ£

Հազար թուման                   Շատ լավ գիտեմ

Փող կստանաս£                   Փորիդ ցավը,

Պատասխանեց                   Պա±պս է տեսել

Մուկը կատվին.                  Կատվի լավը£

 Մաստան

 

Կըտի-կըտի Մաստանը,               Տվեց, տվեց, տուր տվեց

Կտիկը մտավ բոստանը,               Ջանը վրեն քրքրեց.

Ոտքով մարգը տրորեց,                 Քամուն տվեց մազերը,

Գլխով հողը փորփրեց,                 Տեղից հանեց պոզերը,

Ծուլի-ծուլի վեր ելավ,                   Հանած պոզերի տեղը

Իր պոչի հետ խաղ արավ£            Լցրեց աղ ու տաքդեղը£

Բոստանչին էլ դուրս թռավ          Քոլիկ դարձավ Մաստանը

Չար այծիկին ձեռքն առավ.         Էլ չէր մտնում բոստանը£

 Առավոտը գյուղում

 

Աթաբեկ Խնկոյան

Արեգակը դուրս է եկել                  Ձորումն առուն քչքչում է

Պսպղալով.                                      Վշվշալով.

Շողքը երթից ներս է ընկել           Ծույլ տղայի քունն է տարել

Շողշողալով.                                    Խռմփալով.

Ծիտը ծառին կչկչում է                  Տրեխները շունն է տարել

Ծլվլալով.                                         Մռմռալով£

Լուսաբաց

 

_Ծուղրուղո~ւ,

Աքլորը զիլ կանչեց թառին:

_Ճիկ-ճիկ, Ճիկ-ճիկ,

Զարթնեց մթնում ծիտը ծառին:

_Ծուղրուղո~ւ,

Կանչեց ծեգին երկրորդ բերան:

_Հո-հո~, հո-հո~,

Նախիրն արդեն հանդը տարան:

_Ծուղրուղո~ւ,

Լույսը բացվեց երրորդ կանչին:

_Վույ, վույ, վույ, վո~ւյ,

Նստեց նանը տեղի միջին:

 Մեղու  

 

Պզզան, պզզան,                               Բարձր սարեր կթռչես

Պզպզան,                                          Սուսան սմբուլ կծծես

Պստիկ մեղու տզտըզան,              Ու ոտքերով թավամազ

Դաշտ ու հովիտ կշրջես                Փոշի առածª տուն կգաս£

Պզզան մեղու 

 Պզզա՜ն մեղո՛ւ, պզզա՜ն մեղո՛ւ,
Քո մանտրտիկ թևեր վերու,
Բանձրիկ սարերն ես գնալու,
Սուսան-սմբուլ ես քաղելու,
Շուշան ծաղիկ հոտոտելու,
Քաղցրիկ մեղրիկ ես կրելու,
Տղիս ակռատ ես բերելու:

 Աքաղաղն ու կտուրը

 

Աթաբեկ Խնկոյան

Մի աքաղաղ կարմրապեծիկ,

Իր ոտքերը երկար ու ձիգ,

Կտրին տալովª վեր – վեր ձգվեց,

Ու զարմանքով ինչ հարց տվեց.

_ Էս ո±նց է, որ ես զոռ տալիս,

Էս կտուրը փուլ չի գալիս£

Գորտերի խաղը

 

  Աթաբեկ Խնկոյան

Լուսնյակ գիշեր… լիճը խաղաղ…

Ուռած թշեր գորտերի խաղ,

Գորտի բանակ գորտի նվագ…

Սրախոսում… զրախոսում…

Քեռու մասին  երգ են ասում/

_ Քեռին մեռել ա~.

Քեռին մեռել ա~…

Ուռել ա, մեռել ա, լռել ա,

Կը -կը -կա, մը – կը -կա, մեռել ա,

Կանչեք տատը գլխին լա…

_ Ե±րբ, ե±րբ, ե±րբ, ե±րբ,

_ Մե – կե – կել օր, մե – կե – կել օր£

Գորտ տատիկը բարկացավ,

Չուստերն հագավ, վեր կացավ

Ճմբան ծերին թըփ, թըփ, թըփ,

Գիժ թոռները չըփ, չըփ, չըփ,

Ոտ ու տոտիկ չռեցին,

Գետը չընկածª լռեցին:

Ճպուռն ու մրջյունը

 

Աթաբեկ Խնկոյան

Թըռի – վըռի մի ճպուռ,

Ողջ ամառը շուռումուռ

Երգեց, ճռռաց, ճռճռաց£                            ,

Մին էլ ըհը, ձմեռը

Փռեց իրեն թևերը,

Բացեց գորգը սպիտակ,

Դաշտերն առավ ձյունի տակ£

Անցան պայծառ օրերը,

էլ ո±րն ասեմ, էլ ո±րը,

Երբ ամեն մի թփի տակ,

Թե սեղան կար, թե օթյակ£

Եկան օրեր ցրտաշունչ,

ճպուռն ընկավ լուռումունջ.

Քաղցած փորին էլ ի±նչ երգ,

Ցուրտը տարավ ոտ ու ձեռք£

Զընգըր – զընգըր դողալով,

Ծանր – ծանր սողալով,

Նա մրջյունին ասում էր.

_ Գլխիդ մատաղ, սանամեր,

Մի ճար արա, շունչ առնեմ,

Ցրտից, սովից չմեռնեմ.

Կերակրիր, տաքացրու

Մինչև գարուն ապրեցրու£

_ Ի~նչ խաբար է, սանիկս,

Զարմանում եմ, ջանիկս.

Չաշխատեցի±ր ամառը,

Ասա, ի±նչ էր պատճառը£

_ Էդպես բանի, սանամեր,

Էլ ժամանակ ո±վ ուներ.

Էն խոտերում բուրավետ

Երգում էինք մերոնց հետ

_ Ուրեմնª դո±ւ£

_ Այո, ես…

Ողջ ամառը դեն ու դես

Երգում էի մշտապես£

_ Երգո±ւմ էիր, շատ բարի,

Այժմ էլ բռնի վեր – վերի,

Քամին ծափ տաª դու պարի:

Պապն ու շաղգամը

Աթաբեկ Խնկոյան

Դռան առաջ մի անգամ

Պապը ցանեց մի շաղգամ£

Շաղգամն աճեց, մեծացավ.

Պապը տեսավ, զարմացավ

Պապը քաշեց, քաշքշեց                 ,

Շաղգամն հողից չհանեց£

Պապը կանչեց տատիկին.

Տատըª պապից, պապըª շաղգամից,

Հա քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամն հողից չհանեցին£

Տատը կանչեց թոռնիկին,

Թոռըª տատից, տատըª պապից,

Պապըª շաղգամից, հա քաշեցին,

Քաշքշեցին, շաղգամն հողից

Չհանեցին£

Թոռը կանչեց շնիկին.        ,

Շունըª թոռից, թոռըª տատից,

Տատըª պապից, պապըª շաղգամից,

Հա քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամն հողից չհանեցին£

Շունը կանչեց փիսոյին.

Փիսոնª շնից, շունըª թոռից,

Թոռըª տատից, տատըª պապից,

Պապըª շաղգամից,

Հա քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամն հողից չհանեցին£

Փիսոն կանչեց մկնիկին.

Մուկըª փիսոյից, փիսոնª շնից,

Շունըª թոռից, թոռըª տատից,

Տատըª պապից, պապըª շաղգամից.

Որ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից հանեցին£

Մկների ժողովը

 

Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր Մկստան,                         Ա~յ, բերել եմ ես մի զանգ,

Կատվի ձեռքից լկստան,                          Ծափ, ծլնգոց, մեջը զնգոց.

Գզիրն ընկավ դռնեդուռ,                          Կատվի վզից մենք կախ տանք,

Էլ չթողեց տուն – կտուր,                          Որ ինչքան էլ օրորա,

Ջահել, ահել գեղովի,                                 Որ ինչքան էլ շորորա,

Ջոջերին ջոկ տեղովի                                Ստից սատկի, տազ անի,

Կանչեց, բերեց ժողովիª                             Գալն իմանանք գազանի£

Թե ինչ անեն, որ կատվեն                        Է, զանգը ո±վ կախ անի.

Մի հնարքով ազատվեն£                           _ Ալո դու£

Եկան գյուղի ջոջերը,                                 _ Ալո±ն տանի£

Երկար բարակ պոչերը,                            _ Բալո դու£

Մասնակցեցին խորհրդին,                      _ Բալո±ն կախե£

Մի մուկ խոսեց իր հերթին.                      _ Չալո, դու£

_Լսեք, մկներ ցեղակից,                            _Չալոն կաղ է£

Չունեմ որդի, կողակից,                            _ Մստո, դու£

Ես մի անտեր ծերուկ եմ,                          _ Մստոն կարճ է£

Բայց պատվավոր մի մուկ եմ.                 _ Փոստո, դու£

Պակսեց ուժը իմ ոտի,                               _ Էդ էլ խի±ղճ է£

Պետք է մեռնեմ անոթի…                                     _ Համբո, դու£

Սովն է չոքել դռանը,                                 _ Ես տկար եմ£

Ա~խ, մռռանը, մռռանը,                            _ Չամբո, դու£

Վեր է ընկել մառանը,                               _ Ասենք տարա,

Ինչքան ասես նազ անի,                           Բա որ կատուն գա ինձ վրա±£

Ստից սատկի, տազ անի,                          _ Բտոն, Խտոն թող մեկից

Մուկ տեսնելիս վազ անի,                        Բռնեն կատվի քամակից£

Գլխից բռնի, կախ անի,                             _ Ի±նչ է խոսում չոր գանգը,

Թաթովը տա, խաղ անի,                           Լավ է դու տար էդ զանգը,

Ուտի, քեֆը չաղ անի,                                Էլ ի~նչ Բտո, ի~նչ ֆստան, –

Էսպես զուլում ու կրակ,                            Ճստաց Բտոն ճստճստան£

Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ£                   _ Լռիր, հանդուգն, կոտորվեք դուք,

Բայց թե ազնիվ մեր ցեղը                         Վախկոտներիդ ես թաղեմ,

Կորչելու չէ զուր տեղը,                             Ճա±ռ ասեմ, թե± զանգ կախեմ,-

Ցավն էլ ունի իր դեղը…                            Գոչեց ջոջը, քաշեց պոչը£

Պոչատ աղվեսը

 

Աթաբեկ Խնկոյան

Փախավ աղվեսը, փախավ թակարդից              Գետնի ավել, վազքի խափան,

Բայց պոչի կեսը թողեց նա ներսը£                     Մեզ անվայել ավելորդ բան£

Այդպես պոչատ, պոչից անջատ,                        Այդտեղ մի ծեր վարպետ աղվես

Գնաց ասավ ընկերներին.                                   Ասավ նրան. ՙ Ապրես, ապրես,

_Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին,                         Այ ծակամուտ թոռիս թոռը,

Դեն գցեցեք ձեր պոչերը.                                      Էդքան չեն տա խելքի զոռը,

Ինչո±ւ են պետք այդ փրչերը£                              Բա քանի որ տեղն էր պոչդ,

Իրանք զարդ չեն ու զարդարանք,                      Ինչո±ւ չարիր դու այդ կոչդ ՚£

Այլ մեր գլխին պատիժ, փորձանք,

Փիսիկի գանգատը

Հ. Թումանյան

Փիսիկը նստել

Մի մութ անկյունում

Ունքերը կիտել

Ու լաց է լինում:

Մոտիկ է գալիս

Մի ուրիշ կատու.

-Ինչո±ւ ես լալիս,

Ա°յ փիսո ջան, դու…

-Հապա ի±նչ անեմ,

Որ լաց չլինեմ.

Գանգատ է անում

Փիսոն տխրադեմ:

Էն Համոն թաքուն

Մածունը կերավ,

Գնաց տատի մոտ

Ինձ վրա դրավ:

Հիմա տատիկի

Ետևից ընկած

Ինձ են ման գալիս

Մի-մի փետ առած

Էն քոթոթ Սուրենն,

Անոն ու Մոսոն:

_Ո±ւր է, _ասում են,_

Ո±ւր է գող Փիսոն,

Ա¯խ , թե մի գտա¯նք,

Մածուն ցույց կտանք…

Էսպես բան սարքեց

Էն Համոն իմ դեմ.

Ի±նչ անեմ հապա,

Որ լաց չլինեմ…

Ու փիսոն նստել

Մի մութ անկյունում ,

Ունքերը կիտել

Ու լաց է լինում

 

ՀԵՔԻԱԹ_ՀԵՔԻԱԹ ՊԱՊՍ

 Ուլիկը

 

Հովհաննես Թումանյան

Խոր անտառում մի այծ է լինում: Ունենում է մի գեղեցիկ ուլ:

Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու: Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս: Տուն է գալիս, դուռը զարկում է ու մկկում, կանչում.

Սևո’ւկ ուլիկ,

Սիրո’ւն բալիկ,

Ման եմ եկել սարեսար,

Կաթն եմ արել քեզ համար,

Դռնակը բաց ներս գամ ես,

Անուշ-անուշ կաթ տամ քեզ:

Սևո’ւկ ուլիկ,

Սիրո’ւն բալիկ:

Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում: Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ:

Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը: Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.

Սևո’ւկ ուլիկ,

Սիրո’ւն բալիկ,

Ման եմ եկել սարեսար,

Կաթն եմ արել քեզ համար,

Դռնակը բաց ներս գամ ես,

Անուշ-անուշ կաթ տամ քեզ:

Սևո’ւկ ուլիկ,

Սիրո’ւն բալիկ

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում. ՙԷդ ո±վ ես դու, չեմ ճանաչում: Իմ մայրը էդպես չի կանչում: Նա քաղցր ու բարակ ձայն ունի: Քո ձայնը կոշտ է ու կոպիտ: Դուռը բաց չե°մ անի… Գնա°… Չե’մ ուզում քեզ…՚:

Ու գայլը հեռանում է, գնում:

 

Գալիս է մայրը, դուռը ծեծում.

Սևո’ւկ ուլիկ,

Սիրո’ւն բալիկ,

Ման եմ եկել սարեսար,

Կաթն եմ արել քեզ համար,

Դռնակը բաց ներս գամ ես,

Անուշ-անուշ կաթ տամ քեզ:

Սևո’ւկ ուլիկ,

Սիրո’ւն բալիկ:

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում.

– Գիտե±ս, մայրի°կ, ինչ եղավ: Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր.

Սևո’ւկ ուլիկ,

Սիրո’ւն բալիկ:

Ասում էր` դուռը բաց արա: Էնպես հաստ ձայն ուներ: Էնպես վախեցա, էնպես վախեցա… Դուռը բաց չարի, ասի` չեմ ուզում, գնա °…

– Պա’, պա’, պա’, պա’, Սևո’ւկ ջան, ի ¯նչ լավ է եղել, որ բաց չես արել,- ասավ վախեցած մայրը:- Էդ գայլն է եղել. եկել է, որ քեզ ուտի: Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես. ասա` գնա °, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով:

Ծիտը

 

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի ծիտ: Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է` մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է.

– Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում: Ծիտը գնում է, ետ գալի, թե` փուշը ետ տուր ինձ: Պառավն ասում է.

– Փուշը թոնիրն եմ գցել:

Ծիտը կանգնում է, թե`

– Իմ փուշը տուր, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ:

Պառավը մի լոշ է տալի: Ծիտը լոշը առնում է թռչում: Գնում է տեսնում` մի հովիվ անհաց կաթն է ուտում: Ասում է.

– Հովիվ ախպեր, կաթն ինչու± ես անհաց ուտում: Ա °յ, լոշը ա °ռ, կաթնի մեջ բրդի °, կե °ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի, թե` լոշս տուր: Հովիվն ասում է.

– Կերա:

– Չէ °,- ասում է,- իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ:

Հովիվը ճարահատած մի գառն է տալի: Առնում է, թռչում: Գնում է տեսնում է` մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն: Ասում է.

– Ի±նչ եք մոլորել: Ա °յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք… Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի, թե` իմ գառը տվեք: Ասում են.

– Մորթել ենք, կերել, ո±րտեղից տանք:

Սա կանգնում է, թե` չէ, իմ գառը տալիս եք` տվեք, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ:

Ու հարսին առնում է թռչում: Գնում է, գնում. գնում է, տեսնում` մի աշուղ մի ճամփով գնում է: Ասում է .

– Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի ° քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ: Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում, թե` իմ հարսը ինձ տուր: Աշուղն ասում է.

– Հարսը գնաց իրենց տուն:

Սա թե` չէ °, իմ հարսը տուր , թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ: Աշուղը սազը տալիս է իրեն: Սազն առնում է, ուսին գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել.

Ծընգլը, մընգլը,

Փուշիկ տվի, լոշիկ առա,

Լոշիկ տվի, գառնիկ առա,

Գառնիկ տվի, հարսիկ առա,

Հարսիկ տվի, սազիկ առա,

Սազիկ առա, աշուղ դառա,

Ծընգլը, մընգլը,

Ծի ¯վ, ծի ¯վ:

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա ¯ց, հեքիաթն էլ վերջացա ¯վ:

 Ճամփորդներ

 

Հովհաննես Թումանյան

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի: Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր:

– Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, թե սարի ետևը ի±նչ կա,- հարցրեց վերևում պառկած շանը:

– Ես էլ չգիտեմ,- պատասխանեց քուչին:

– Հապա մինչև ե±րբ պիտի այսպես մնանք, արի գնանք տեսնենք աշխարհումս ինչ կա, ինչ չկա:

Շունն էլ համաձայնեց: Խոսքը մին արին ու փախան: Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ: Գիշերը մնացին էնտեղ: Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին: Լուսադեմին աքլորը կանչեց` ծուղրուղո~ւ:

Մի աղվես լսեց աքլորի ձայնը:

– Վա’հ, սա որտեղի±ց դուրս եկավ, այ լավ նախաճաշիկ,- մտածեց աղվեսն ու վազեց:

– Բարի լույս, սանահեր աքլոր: Ի±նչ ես շինում էս կողմերը:

– Գնում ենք աշխարհ տեսնելու,- խոսեց աղվեսը: Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկեր եմ ման գալի: Ինչ լավ էր` պատահեցինք: Դե, ցած արի, որ չուշանանք:

– Ես համաձայն եմ,- ասավ աքլորը,- տես թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ` գնանք:

– Որտե±ղ է ընկերդ:

– Էն թփի տակին:

ՙՍրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը՚,- մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը: Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո’ւկ, փախավ, ոնց փախավ:

– Կա~ց, աղվե’ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,- ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը:

Անհաղթ աքլորը

 

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում ` մի աքլոր է լինում:

Էս աքլորը քուջուջ անելիս ոսկի է գտնում:

Կտուրն է բարձրանում, ձեն է տալիս.

– Ծուղրուղո~ւ, փող եմ գտել…

Թագավորը լսում է, իր նազիր- վեզիրներին հրամայում է` գնան խլեն բերեն:

Նազիր- վեզիրը գնում են ` խլում, բերում:

Աքլորը կանչում է.

– Ծուղրուղո~ւ, թագավորն ինձանով ապրեց…

Թագավորը ոսկին ետ է տալիս իր նազիր- վեզիրին, ասում է .

– Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը…

Նազիր- վեզիրը ոսկին տանում են, ետ տալիս աքլորին:

Աքլորն էլ կտուրն է բարձրանում.

– Ծուղրուղո~ւ, թագավորն ինձանից վախեց…

Թագավորը բարկանում է, իր նազիր- վեզիրին հրամայում է.

– Գնացեք, – ասում է ,- բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից:

Նազիր- վեզիրը գնում են, աքլորին բռնում, որ տանեն: Տանելիս կանչում է.

– Ծուղրուղո~ւ, թագավորն ինձ հյուր է կանչել…

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալիս.

– Ծուղրուղո~ւ, թագավորն ինձ տաք- տաք, բաղնիք է ղրկել…

Եփում են, բերում, թագավորի առաջն են դնում, կանչում է

– Թագավորի հետ սեղան եմ նստել, ծուղրուղո~ւ…

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալիս : Կոկորդով գնալիս կանչում է.

– Նեղ- նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո~ւ…

Թագավորը որ տեսնում է `կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր- վեզիրին հրամայում է թուրները հանած, պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի` զարկեն:

Նազիր վեզիրը թրերը հանած` պատրաստ կանգնում են `մինը էս կողմը, մյուսը` էն: Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալիս.

– Լույս աշխարհքում էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո~ւ…

– Զարկեցե’ք,- հրամայում է թագավորը: Նազիր- վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում: Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.

– Ծուղրուղո~ւ…

Պոչատ աղվեսը

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի պառավ: Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի:

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում:

Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում:

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.

– Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Պառավն ասում է.

– Դե գնա իմ կաթը բեր:

Աղվեսը գնում է կովի մոտ:

– Կովիկ, կովիկ, կա °թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Կովն ասում է .

– Դե գնա ինձ համար խոտ բեր:

Աղվեսը գնում է արտի մոտ:

– Արտիկ, արտիկ, խո °տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Արտն ասում է.

– Դե գնա ինձ համար ջուր բեր:

Աղվեսը գնում է աղբյուրի մոտ:

– Աղբյուր, աղբյուր, ջու °ր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Աղբյուրն ասում է .

– Դե գնա կուժ բեր:

Աղվեսը գնում է աղջկա մոտ:

– Աղջիկ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Աղջիկն ասում է.

– Դե գնա ուլունք բեր ինձ համար:

Աղվեսը գնում է չարչու մոտ

– Չարչի, չարչի, ուլու °նք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Չարչին ասում է .

– Դե գնա ինձ համար ձու բեր:

Աղվեսը գնում է հավի մոտ:

– Հավիկ, հավիկ, ձու- ձու տուր, ձու- ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Հավն ասում է.

– Դե գնա ինձ համար կուտ բեր:

Աղվեսը գնում է կալվորի մոտ:

– Կալվոր, կալվոր, կու °տ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո±րտեղ էիր:

Կալվորի մեղքը գալիս է, մի բուռ կուտ է տալիս: Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան , աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին , աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթն է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում:

 

Երկինքը փուլ է գալիս

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ- ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցծ դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ- Մարիկին:

– Վա ¯յ, Հավիկ- Մարիկ,- կանչում է հետվից,- երկինքը փուլ է գալիս:

– Այ Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի±ց իմացար,- հարցնում է Հավիկ- մարիկը:

– Օ ¯, ես իմ աչքովը տեսա, իմ ականջովը լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:

– Դե, արի փախչենք,- ասում է Հավիկ- Մարիկը:

Վազում են, վազում, հասնում են Բադիկ- Տատիկին:

– Վա ¯յ, Բադիկ- Տատիկ,- կանչում է Հավիկ- Մարիկը,- երկինքը փուլ է գալիս:

– Ա’յ Հավիկ- Մարիկ, էդ որտեղի±ց իմացար:

– Ճստիկ- ճուտիկն է ասում:

– Այ Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի±ց իմացար:

– Օ ¯, ես իմ աչքովը տեսա, իմ ականջովը լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:

– Դե, եկեք փախչենք,- ասում է Սագիկ- Խաթունը:

Վազում են, վազում, հասնում են Հնդու- Թնդուին:

– Վա ¯յ, Հնդու- Թնդու,- կանչում է Սագիկ- Խաթունը,- երինքը փուլ է գալիս:

– Ա’յ Սագիկ- Խաթուն, էդ որտեղի±ց իմացար,- հարցնում է Հնդու- Թնդուն:

– Բադիկ- Տատիկն է ասում:

– Ա’յ Բադիկ- Տատիկ, էդ որտեղի±ց իմացար:

– Հավիկ- Մարիկն է ասում:

– Ա’յ Հավիկ- Մարիկ, էդ որտեղի±ց իմացար:

– Ճստիկ- Ճուտիկն է ասում:

– Ա’յ Ճստիկ –Ճուտիկ, էդ որտեղի±ց իմացար:

– Օ~, ես իմ աչքովը տեսա, իմ ականջովը լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:

– Դե, եկեք փախչենք,- ասում է Հնդու- Թնդուն:

Վազում են, վազում, հասնում են Աղա- Աղվեսին:

– Աղա- Աղվես, Աղա- Աղվես,- կանչում է Հնդու- Թնդուն, երկինքը փուլ է գալիս:

– Ա’յ Հնդու- Թնդոեու, էդ որտեղի±ց իմացար,- հարցնում է Աղա- Աղվեսը:

– Սագիկ- Խաթունն է ասում:

– Ա’յ Սագիկ- Խաթուն, էդ որտեղի±ց իմացար:

– Բադիկ –Տատիկն է ասում:

– Ա’յ Բադիկ- Տատիկ, էդ որտեղի±ց իմացար:

– Ճստիկ- Ճուտիկն է ասում:

– Ա’յ Ճստիկ- Ճուտիկ, էդ որտեղի±ց իմացար:

– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջովը լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ:

– Էդ ի±նչ եք ասում,- ասում է Աղա- Աղվեսը, – եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը ձեր գլխին փուլ չգա:

Ճստիկ- Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ- Տատիկը, Սագիկ- Խաթունը, Հնդու- Թնդուն բոլորը միասին ընկնում են Աղա – Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը:

Մտնում են նրա որջը ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ չեն դուրս եկել:

Երեք արջերի հեքիաթը

 

Հովհաննես Թումանյան

Մի աղջիկ է լինում: Մի անգամ էս աղջիկը անտառ է գնում: Անտառում մոլորվում է, ճամփա չի գտնում, գալիս է դեմ առնում մի տնակի: Դուռը բաց է լինում: Նայում է , տեսնում տանը ոչ ոք չկա: Ներս է մտնում: Դու մի ասա` էս տնակում երեք արջ են ապրում` հայրը, մայրը և իրենց քոթոթը: Էդ ժամանակ գնացած են լինում անտառ` ման գալու: Տնակը ունենում է երկու սենյակ` մինը սեղանատուն, մյուսը` ննջարան: Էս աղջիկը սեղանատուն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրված երեք աման ապուր: Առաջինը` հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը` մոր ամանը, միջակ, երրորդը` քոթոթի ամանը, փոքրիկ: Ամեն մի ամանի մոտ էլ մի գդալ է լինում` մեծ, միջակ ու փոքր:

Աղջիկը վերցնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում: Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալիս: Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից: Տեսնում է` փոքր ամանի ապուրը համով է : Ուզում է նստել , տեսնում է երեք աթոռ` մեկը մեծ, մյուսը` միջակ, երրորդը` փոքր: Բարձրանում է մեծ աթոռին ` ընկնում է: Նստում է միջակ աթոռին` անհարմար է: Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում: Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում փոքր գդալով ուտել: Ուտում է կշտանում ու սկսում աթոռով օրորվել: Աթոռը կոտրվում է , աղջիկը վեր է ընկնում:

Վեր է կենում, աթոռը բարձրացնում ու մտնում մյուս սենյակը:

Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում` մեկը` մեծ, մյուսը` միջակ, երրորդը` փոքր:

Պառկում է մեծ մահճակալի վրա, տեսնում է` շատ է լայն: Միջակի վրա է պառկում ` տեսնում է` շատ է բարձր: Փոքրի վրա է պառկում, տեսնում է ` հենց իրենն է որ կա, ու քնում է:

Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն: Հայրը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում.

– Էս ո±վ է կերել իմ ամանից:

Մայրը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում.

– Էս ո±վ է կերել իմ ապուրը:

Հայրը նայում է իր աթոռին ու գոռում.

– Էս ո±վ է նստել իմ աթոռին ու տեղից շարժել:

Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում.

– Էս ո±վ է նստել իմ աթոռին ու տեղից շարժել:

Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու գռմռում.

* Էս ո±վ է նստել իմ աթոռին ու կոտրել:

Մտնում են մյուս սենյակը:

Հայրը նայում է իր մահճակալին ու գոռում.

– Էս ո±վ է պառկել իմ անկողնում ու տրորել:

Մայրը նայում է իր մահճակալին ու փնթփնթում.

– Էս ո±վ է պառկել իմ անկողնու վրա ու տրորել:

Քոթոթն է նայում իր անկողնուն ու գռմռում.

– Էս ո±վ է պառկել իմ անկողնուն:

Հանկարծ աղջկան նկատում է ու էնպես ճղղում, կարծես մորթում էին իրեն:

– Էս ո±վ է … Գտել եմ … հրես բռնեցեք…վա~յ…վա~յ…բռնեցեք:

Եվ ուզում է աղջկան կծել: Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բաց անում, տեսնում` պառկած է իրենց տանը, իր ննջարանում: Ու էս բոլորը երազ է:

 

Հազարան բլբուլ

Հայկական ժողովրդական հեքիաթ

Փոխադրությունը` Գ. Նազինյանի

Լինում է, չի լինում մի թագավոր: Նա ունենում է երեք տղա: Օրերից մի օր թագավորը տղաներին ասում է .

– Մեր տները հնացել են, բերեք նորոգենք:

Տղաները քանդում են տները, նորից շինում:

Թագավորը ժողովրդին հավաքում է, պալատները ցույց տալիս, հարցնում.

– Լավ ե±նք շինել:

Մարդիկ էս ու էն կողմից ասում են.

– Շատ լավ են, դրանց նմանը չկա:

Մի պառավ գալիս է ասում.

–Թագավոր ապրած կենա, լավ եք շինել, համա մի բան պակաս է::

Պառավը որ ասում է.. ՙՄի բան պակաս է՚, թագավորը հրամայում է.

– Քանդեցե’ք, նորը շինեցե’ք:

Էդ տները քանդում են: Նորից են շինում ուրիշ տեսակ, դրանից ավելի լավը:

Ժողովրդին հավաքում է,, հարց ու փորձ անում`հավանունում են:Բայց էլի էն պառավը գալիս է ,ասում.

– Շատ լավ է շինված,համա մի բան պակաս է::

Թագավորը էլի քանդել է տալիս, ասում.

– Դե որ էդպես է ,էն տեսակ շինեցեք,որ պակասություն չունենա:

Թագավորը երրորդ անգամ պալատները շինել է տալիս`մարմար քարերով, ամեն սարք ու կարգ տեղը, մի զարմանալու բան; Իր երկրում ինչքան մարդ կար`հավաքվում են, նայում , հիանում:

Պառավը գալիս է, ասում.

– Թագավորն ապրած կենա, էլի մի բան պակաս է:: Սրա միջին Հազարան բլբուլը պետք է ըլի, որ հազար տեսակ ծլվլա ու երգի, խաղ ասի, խոսի, էն ժամանակ քո քեֆին քեֆ չի հասնի:

Թագավորը առավոտյան իր նազիր- վեզիրին կանչում է, հրամայում.

– Գնացե’ք, Հազարան բլբուլ բերեք:

Նազիր –վեզիրն ասում են .

– Թագավորն ապրած կենա, մենք ոչ Հազարան բլբուլ լսել ենք, ոչ էլ տեսել, որտեղի±ց գնանք բերենք:

Թագավորի երեք տղաներն առաջ են գալիս, ասում .

– Ա ‘յ հեր, մենք կգնանք Հազարա բլբուլը կբերենք:

Տղերքը ճամփա են ընկնում : Շատ են գնում , թե քիչ, շատ ու քիչն իրենք գիտեն, գնում են մի այգեպանի են պատահում:Դրա այգու կողքից երեք ճամփա էր գնում:

Այգեպանին հարցնում են.

– Էս ճամփեքը ո±ւր են տանում:

Ասում է.

– Վերինը գնում է Բաքի, միջինը գնում է Շաքի, էս ներքին ճամփան էլ Գնացող – ետ չդարձողինն է:

Փոքր եղբայրը կարգադրում է, որ մեծ եղբայրը վերին ճամփով գնա, միջնեկը` միջին ճամփով, իսկ ինքը ներքին ճամփան է ընտրում :

Եղբայրներին ասում է.

– Ախպերտինք, գնում ենք, համա որս որ շուտ գա, էստեղ` էս բաղմանչու մոտ կսպասի, որ երեքս էլ միատեղ վեր կենանք, ետ գանք մեր տուն:

Էդտեղ բաժանվում են, ամեն մինը մի ճամփով գնում է: Մեծ եղբայրը գնում

է , դուրս գալիս մի քաղաք, միջնեկ եղբայրն էլ` մի ուրիշ քաղաք, ինքն էլԳնացող – ետ չդարձող ճամփան բռնած գնում է, հա գնում:

Շատ է գնում, թե` քիչ, ինքը գիտի, գնում է տեսնում մի ծերունի մի մեծ պալատի դռանը նստած: Բարև է տալիս, անց կենում: Ծերունին պատասխան չի տալիս: Էդ տղան էլ նրա վրա իսկի ուշք չի դարձնում, անց է կենում, գնում: Ծերունին նոր նրա ետևից ձեն է տալիս.

– Ա’յ տղա,ետ արի:

Գալիս է: Ծերունին հարցնում է.

– Էդ ո±ւր ես գնում:

– Գնում եմ Հազարան բլբուլը բերեմ:

– Հազարան բլբուլի պահապանը ես եմ: Տեսնու±մ ես Գնացող – ետ չդարձողի ճամփան, ինչքան մարդ էս ճամփով եկել է, ետ չի դարձել, բոլորին վնասել եմ: Համա քեզ շատ հավանեցի, պետք է օգնեմ: Լավ ականջ դիր, ինչ- որ կասեմ` չըլնեմ- չիմանամ խոսքիցս դուրս գաս: Առ էս Քեչա- քյուլլահը կդնես գլխիդ` էլ քեզ ոչ ոք չի տեսնի: Տուն կմտնես,Հազարան բլբուլը կվերցնես, կբերես, համա ուրիշ բանի ձեռ չտաս:

Տղան գնում է հասնում թագավորի պալատը, Քեչա-քյուլլահը դնում է գլխին, տուն մտնում ու մի պուճախում կանգնում: Թագավորը գալիս է պալատականներով, իրիկնահաց են բերում, սեղան բացում, ուտում- խմում:

Տղա ու աղջիկ իրար են անցնում, համ տղաներն են սպասարկում, համ աղջիկները: Հետո աղախինները թագավորին իր տեղում պառկեցնում են, իրենք վեր կենում, գնում:

Անցուդարձը որ հանդարտվում է, էն տղան տեսնում է, որ հրեն մի պսպղուն Խանչալ պատից կախ արած, վերցնում է, կապում գոտուց:Հետո թագավորի ոսկի Չիբուխն է վերցնում, դնում ծոցը: Մոտենում է քնած թագավորին, տեսնում է սաթի Տերողորմեն կողքին ընկած, էն էլ է վերցնում, դնում գրպանը: Հետո Հազարան բլբուլը վերցնում ու ճամփա է ընկնում: Գալիս է, հասնում էն Ծերունուն:

Տղան Ծերունուն հարցնում է.

– Պատճառն ի±նչ էր, որ դու էս ճամփով եկողներին բոլորին քո ձեռքով կորցրել ես, իսկ ինձ վնաս չտվիր, դեռ հլա ամեն բան էլ սովորեցրիր;

Ծերունին ասում է.

– Դու որ եկար աներկյուղ ՙբարև՚ տվիր, անց կացար, իմ քեֆը եկավ, տեսա, որ դու սրտով տղա ես, դրա համար էլ քեզ ճամփա ցույց տվի ու ամեն բան սովորեցրի:

Հետո տղային հարցնում է .

– Հո ուրիշ բան չվերցրի±ր:

Տղան ասում է.

– Չէ, մենակ Հազարան բլբուլն եմ բերել, մին էլ քո տված Քեչա- քյուլլահը: Առ, ախպե’ր, քո Քեչա-քյուլլահը, շատ շնորհակալ եմ, որ դու ինձ էս մեծ լավությունն արիր:

Տղան Ծերունու ձեռքը համբուրում է, ՙմնաս բարով՚ ասում, Հազարան բլբուլը վերցնում է ու ճամփա ընկնում:

Գալիս է հասնում այգեպանի մոտ, հարցնում է.

– Ա’յ այգեպան, իմ ախպորտանցից եկող չէլա±վ:

Ասում է`չէ:

Տղան ասում է.

– Քեռի’, էս խաչալը քեզ նվեր, փետ կկտրես: Էս Հազարան բլբուլն էլ քեզ ամանաթ:

Տղան միջի ճամփան բռնում է ու գնում: Գնում հասնում է մի քաղաք տեսնում է`միջնեկ եղբայրը մի փալան շալակին համբալություն է անում: Մի ծանր պարկի տակ տնքալով, չոքին- պռկին անելով` տանում է:

Եղբորն ասում է.

– Ա’յ տղա, էդ ի±նչ բանի ես, թագավորի կարողությունը հատացրել, համբալություն ես անում: Վե’ր գցի էդ ջվալն ու ետևիցս արի’:

Եղբորը տանում է, նոր շորեր առնում, հագցնում` ոտ ու գլուխը նորոգում: Գալիս են քաղաքի ծայրի մի խանութում հաց են ուտում; Դուրս գալու ժամանակ տղան խանութպանին հարցնում է.

– Ի±նչ պիտի տանք:

– Հինգ մանեթ. – ասում է խանութպանը:

Տղան սաթի Տերողորմեն հանում է, տալիս խանութպանին, ասում .

– Ա’ռ, հինգ մանեթի տեղ քեզ ամանաթ, որ փողը բերինք`Տերողորմեն ետ կտաս:

Սա էլ վերցնում է Տերողորմեն , պատից կախ անում :

Եղբոր հետ գալիս է այգեպանի մոտ, ասում է.

– Էս ախպորս Հազարան բլբուլի հետ կպահես, մինչև գնամ մեկել ախպորս գտնեմ, բերեմ:

Ընկնում է վերին ճամփան, մեծ եղբոր ետևից գնում: Գնում է մի քաղաք մտնում , տեսնում է ` մեծ եղբայրը երկու էշ առաջին արած, աղբը բարձած` գալիս է: Սա էլ եկել էր մի այգեպանի մոտ մշակ վարձվել, մենակ մի վերնաշապիկ կար հագին, քամին որ փչում էր, փեշերը ետ տանում, թև ու թինկունքը բացվում էր: Եղբորն ասում է.

– Դու թագավորի մեծ տղեն լինես ու էդ օրո±ւմ: Թող էշերը ու ետևիցս արի:

Ախպորը վերցնում է, նոր շորեր առնում հագցնում, տանում է մի հյուրատուն , լավ ուտեցնում , խմեցնում: Դուրս գալու ժամանակ տանտիրոջը հարցնում է .

– Ին±չ պիտի տամ :

– Հինգ մանեթ,- ասում է տանտերը:

– Առ էս Չիբուխը, երբ որ քո փողը ղրկեմ, չիբուխը ետ կտաս:

Էդ մարդն էլ ասում է ` լավ: Վերցնում է չիբուխը, պատից կախ անում :

Տղան մեծ ախպորն էլ առնում, գալիս է այգեպանի մոտ: Երեք եղբայրներն էլ միանում են, հազարան բլբուլը վերցնում ու ճամփա է ընկնում:

Գալիս են, գալիս, շատն ու քիչը իրենք գիտեն, ճամփին փոքր եղբայրը ետ է մնում: Էս մեծն ու միջնեկ եղբայրները գալիս են հասնում մի ջրհորի, խալիչեն գցում են հորի բերանին ու ամեն մեկը մի ծայրին նստում:

Փոքր եղբայրը բեզարած, հոգնած գալիս է հասնում նրանց:

Ասում են.

– Ա’յ ախպեր ջան, արի, արի, նստի `դինջացի:

Նա գալիս է, մեջտեղը նստում: Եղբայրները վեր են կենում թե չէ, նա խալիչեն տակին ընկնում է ջրհորը: Ասում են.

– Խալիչեն մեզ տուր, քեզ էդտեղից հանենք:

Ասում է.

* Որ դուք հանող լինեիք, ինձ էս հորը չէիք գցի, առե’ք ձեր խալիչեն,

գնացե’ք, կորե’ք:

Եղբայրները գալիս են, տուն հասնում: Հազարան բլբուլը տալիս են իրենց հորը: Հայրն էլ վերցնում է Հազարան բլբուլը կախ անում պատից: Ինչ անում, չեն անում`Հազարան բլբուլը չի երգում, ձեն չի հանում:

Սրանց թողնենք էստեղ, լուր տանք փոքր եղբորից:Մի վաճառական է գալիս էդ ջրհորի գլխին կանգնում. քարավանը տանելիս միշտ էդտեղից ջուր է վերցնում: Ուզում է, որ ջուր հանի, տեսնում է ջրհորում մի մարդ կա: Պարանը կախում է, դուրս հանում, տեսնում է` մի սիրուն, շնորհքով տղա, ասում է.

– Ա’յ տղա, էստեղ ի±նչ ես շինում:

– Գիշերը ճամփա էի գալիս, մթնագիշեր էր, եկա ու հանկարծ ընկա էս հորի մեջ:

Վաճառականն ասում է.

– Ա °յ որդի, ես զավակ չունեմ, դու կլինես իմ տղան:

Վաճառականը նրան որդեգրում է ու տանում գործի դնում իր խանութում :

Էս տղան սկսում է իրեն համար կարգին առևտուր անել:

Հիմա էլ լուր տանենք Հազարան բլբուլի տեր թագավորից: Թագավորն առավոտը վեր է կենում`տեսնում Խանչալը չկա, Չիբուխը չկա, Տերողորմեն չկա, Հազարան բլբուլը չկա,

Կանչում է նազիր- վեզիրին, հրամայում, որ կռվի պատրաստություն տեսնեն:

Զորքը հավաքում են ու ճամփա ընկնում: Գալիս են հասնում Ծերունու մոտ:

Թագավորն ասում է.

– Էսքան ժամանակ ինձ պահպանել ես, էս ո±նց է պատահել, որ հիմա իմ ունեցվածքը թալանել ես տվել:

Հալիվորն ասում է.

– Թագավորն ապրած կենա, քո աշխարհի չորս կողմերովը ճամփա կա, բալքի ուրիշ ճամփով են տարել, ես ի±նչ իմանամ:

Թագավորն իրեն զորքով հասնում է այգեպանին: Տեսնում են այգեպանը թագավորի խանչալը ձեռին փայտ է կտրում , ծայրերն էլ սրում:

Նազիր –վեզիրը այգեպանին ծեծում է , ասում.

– Էս խանչալը քեզ որտեղի±ց, ո±վ է տվել քեզ:

– Ախպե’ր,- ասում է ,- ինձ ինչի± եք սպանում, թողեք ասեմ, մի տղա բերեց, ինձ տվեց ու ինքը գնաց, Ես էլ աղքատ մարդ եմ, ցաքատս կոտրել է, կացին էլ չունեմ, էս խանչալով փեդ եմ կտրում:

Թագավորն հարցնում է .

– Խանչալի գինն ի±նչ է:

– Հինգ մանեթ.- պատասխանում է այգեպանը:

Թագավորը հանում է հինգ մանեթը տալիս այգեպանին, խանչալը վերցնում, հետո հարցնում է , թե, էն տղեն ո±ւր գնաց :

Այգեպանը ասում է .

– Էս միջի ճամփովը գնաց:

Թագավորը զորքը քշում է, էն միջին ճամփան բռնում` գնում հասնում մի քաղաք, մտնում է էն խանութը, որտեղ որ թագավորի տղաները հաց էին կերել: Տեսնում է իր Տերողորմեն էնտեղ կախ արած, հարցնում է.

– Դրա գինն ի±ն չ է::

Խանութպանն ասում է.

– Հինգ մանեթ:

Հանում է հինգ մանեթ տալիս, Տերողորմեն վերցնում, ետ գալիս այգեպանի մոտ, հարցնում.

– Էն տղեն հետո ո±ւ ր գնաց:

– Էս վերի ճամփով գնաց:

Վերին ճամփով գնում են, հասնում էն քաղաքը, էն հյուրատունը, որտեղ թագավորի տղաները հաց էին կերել , հանգստացել: Մտնում են հյուրատուն` հաց ուտելու, տեսնում են թագավորի Չիբուխը էնտեղ կախ արած: Թագավորը հարցնում է,

– Էս Չիբուխի գինն ի±նչ է :

– Հինգ մանեթ,- ասում է տանտերը:

Հինգ մանեթը տալիս է, Չիբուխը վերցնում ու ետ դառնում: Գալիս են նորից այգեպանի մոտ, հարցնում, թե էն տղեն հետո ուր գնաց: Այգեպանը ճամփան ցույց է տալիս: Հազարան բլբուլի տեր թագավորը զորքով գալիս հասնում է էն քաղաքը , որտեղ Հազարան բլբուլն էր:

Լուր է տալիս էդ երկրի թագավորին.

– Հազարան բլբուլը ղրկի, թե չէ քաղաքդ տակն ու վրա եմ անում:

Թագավորը տղաներին կանչում է , ասում.

* Որդի °ք, Հազարան բլբուլի տերը եկել է` Հազարան բլբուլն ուզում է,

գնացե °ք , պատասխան տվեք:

Տղաները վեր են կենում, գալիս Հազարան բլբուլի տիրոջ մոտ, ասում են.

– Հազարան բլբուլը մենք ենք բերել:

– Ո±նց եք բերել,- հարցնում է թագավորը:

Ասում են.

– Տուն մտանք, վերցրինք , բերինք:

Հազարան բլբուլի տերն ասում է.

– Սուտ եք ասում, Հազարան բլբուլը դուք չեք բերել, գնացեք, աչքիցս հեռացեք:

Ասում է ու ծեծելով վռնդում: Թագավորի տղաները ամոթով ետ են

գնում : Հազարան բլբուլի տերը նորից է լուր տալիս թագավորին.

– Իմ Հազարան բլբուլը ղրկի, թե չէ քաղաքդ տակն ու վրա եմ անում:

Լուրը գնում հասնում է վաճառականի տղային: Նա հորն ասում է.

– Ապի °, արի գնանք տեսնենք էդ ինչ բան է :

– Ա °յ որդի ,- ասում է,- ինչի±դ է պետք, քո բանին կաց:

– Չէ ° ,- ասում է,- արի գնանք , բալքի ձեռներիցս մի բան է գալիս:

Հայր ու տղա գնում են թագավորի մոտ: Տղան ասում է.

– Թագավորն ապրած կենա, ինձ ի±նչ կտաս, որ Հազարան բլբուլի տիրոջը էստեղից հեռացնեմ:

– Ինչ կուզես`կտամ,- պատասխանում է թագավորը:

էդ տղան գալիս է Հազարան բլբուլի տիրոջ մոտ ու ասում.

-Թագավորն ապրած կենա, ինչի± ես եկել ժողովրդին լեղաճաք անում: Հազարան բլբուլ բերողը մի մարդ կլինի : Հիմա էս սաղ քաղաքը ի±նչ մեղավոր է, որ ուզում ես տակն ու վրա անես: Քո Հազարան բլբուլը ես եմ բերել, ինչ ուզում ես` արա ինձ:

– Ո±նց բերեցիր ,- հարցնում է բլբուլի տերը:

_ Ես Գնացող- ետ չդարձող ճամփով եկա, տեսա` ճամփի կողքին մի պալատ, մոտը մի Ծերունի նստած: ՙ Բարև՚ տվի, անց կացա, նա ինձ ետ կանչեց. ՙՈ±ւր ես գնում՚: Ասի.ՙԳնում եմ Հազարան բլբուլը բերեմ՚: Ծերունին ինձ մի Քեչա- քյուլլահ տվեց: Գլխիս դրի, մտա քո պալատը: Իրիկնահացը կերա, քնեցի: Վեր կացա, Խանչալդ, Տերողորմեն,Չիբուխդ ու Հազարան բլբուլդ վեր կալա ու եկա Ծերունու մոտ: Քեչա- քյուլլահը ետ տվի, հարցրեց. ՙՀո ուրիշ բան չվերցրեցի±ր՚: Ասի. .ՙՉէ °,մենակ Հազարան բլբուլն եմ բերել՚:

Հազարան բլբուլի տերը տեսնում է , որ ամեն բան էդ տղան տեղը- տեղին պատմեց, ասում է.

– Էդ բոլորը ճիշտ ես ասում, իմ Հազարան բլբուլը բերողը դու ես: Հիմա ես ու դու պիտի կռիվ անենք, թե դու հաղթեցիր` Հազարան բլբուլը քոնն է, թե ես հաղթեցի` գլուխդ կտրելու եմ ու Հազարան բլբուլը տանեմ:

Սրանք կոխ են բռնում: Էդ տղան Հազարան բլբուլի տիրոջը վեր է գցում ու բկին չոքում: Հազարան բլբուլի տերն ասուն է .

– Ա °յ տղա, ինձ ձեռ մի տալ, ես աղջիկ եմ. ես ուխտ էի արել, որ ով ինձ հաղթի` նրան ուզեմ: Էս ալամ աշխարհքում մենակ դու էիր , որ ինձ հաղթեցիր, սրանից հետո դու իմն ես , ես` քոնը:

Սրանք վեր են կենում, իրար ձեռք բռնած գնում են թագավորի պալատը: Հենց պալատ են մտնում, Հազարան բլբուլը խոսում է, ծլվլում, երգում:

Թագավորն ասում է.

– Էս ի±նչ բան է , Հազարան բլբուլը խոսեց:

Տղան ասում է .

– Հալբաթ կխոսա, հա °մ տերն է էստեղ, հա °մ բերողը: Բերողը ես եմ` քո պուճուր տղեն :

Ու պատմում է ամբողջ եղելությունը: Թագավորն էդ րոպեին հրամայում է մեծ ու միջնեկ տղային հեռացնել իր երկրից: Բերում է փոքր տղային ու էդ աղջկան փառքով- պատվով պսակում, հարսանիք անում: Նրանք հասնում են իրենց փափագին, դուք էլ հասեք ձեր փափագին:

 Հանելուկներ

 

Մի բան կա, բան չի նմանի,

Ձու կածի, հավ չի նմանի,

Չորս ոտք ունի, կով չի նմանի,

Շատ կաշխատի, մարդ չի նմանի: / մրջյուն/

Ման եմ գալիս, հավ չեմ,

Լույս եմ տալիս, ճրագ չեմ: / լուսատիտիկ/

Թռչի` ոտքերը կախ են,

Իջնի` ծնկները շալակն են: / մորեխ/

Մի գոմ կա` մի խուրձ խոտ մեջը չի մտնի,

Բայց հազարավոր զորք կա մեջը: / մրջնանոց/

Կատուն կանգնել է դեզին,

Պոչն օլորել է վզին: /աղվես/

Ինքը հողից, կյանքն արևից,

Մահը ջրից: /աղ/

Մի աման ներկ

Աշխարհ կներկի: /արև/

Եկավ օրով, գնաց տարով: /Նոր տարի/

Մինչև իրիկուն կպտտի, բան չկա,

Իրիկունը տուն հասնի թե չէ,

Բերանը բաց կմնա: /կոշիկ/

Ուր գնամ, հետս է: / ստվերը/

Աչքեր ունի, ոտքեր չունի,

Մարդ կսպանի, ձեռքեր չունի,

Հավկիթ ունի, փետուր չունի,

Շորեր ունի, որ կար չունի: /օձ/

Էստեղ պուպուզ, էնտեղ պուպուզ,

Մեկ էլ տեսար` կտուրով դուրս: /արևի շողը/

 

Քույր ու եղբայր են, մեկն առավոտն է ծնվում, երեկոյան մեռնում,

Մյուսը երեկոյան ծնվում, առավոտը մեռնում: / առև, լուսին/

Գլխին տուր,

Մեջը կուլ տուր: / ընկույզ/

Ի±նչ պարան է,

Ինքն է վրադ փաթաթվում: / օձ/

Պոզեր ունի, այծ չէ,

Թևեր ունի, թռչուն չէ: /բզեզ/

 

Մի խուրձ խոտ չի մտնում,

Բայց հազար կենդանի շունչ է ապրում: / մրջնանոց/

Կլորիկ է, քար չէ,

Ձու է ածում, հավ չէ: /կրիա/

Թռչում է, թռչուն չէ,

Փոքրիկ է, մրջյուն չէ: / մեղու/

Մեկ հոր,

Երեսուներկու զինվոր: / բերան, ատամներ/

Մի ծառ կա, վրան հինգ ճյուղ,

Ամեն չյուղին` մի տերև: /ձեռք, մատներ, եղունգներ/

Չորս կողմը փուշ,

Մեջտեղը նուշ: / թարթիչներ, աչք/

Սև է սաթի նման,

Սպիտակ է կաթի նման,

Կարմիր է վարդի նման,

Ման կգա մարդի նման: /աքաղաղ/

Չորս ախպեր մի գդակի տակ,

Ոնց որ թե էլի չգտաք: /սեղան/

 

Շարժվում է ոտք չունի,

Մտրակ է, ոտք չունի: /օձ/

Մի թագավոր ակ,

Քառասուն կին ունի,

Կարմիր թագիկ ունի,

Դեղին ոտիկ ունի: /աքաղաղ/

Չորս ոտքը հողին,

Երկուսը կողին: /ձի և ձիավոր/

 

Գընդըլ, մընդըլ տատիկը,

Հանեց վրայի շապիկը,

Փախավ մտավ բաղնիքը: /կարտոֆիլ/

Չի լալիս մորթվողը,

Լալիս է մորթողը: /սոխ/

Ուլուլիկ, պուլուլիկ,

Ոչ դուռ ունի, ոչ կտուր: /ձու/

Մի պուտուկի մեջ

Երկու տեսակ ջուր: /ձու/

Արի,’ ասում եմ, չի գալիս,

Մի’ արի, ասում եմ, գալիս է: /շրթունք/

Շնչավորից անշունչ ելավ,

Անշունչից` շնչավոր: /հավ, ձու/

Ման է գալիս կամաց-կամաց,

Մի շալակ փուշ վրան առած: /ոզնի/

Փոքրիկ գազան,

Արագ վազան,

Քուրքը դեղին,

Շատ է սիրում հավի ցեղին: /աղվես/

Մի պապիկ կա

Հազար թոռ է շալալկել: / խաղող/

Նայում ես` կանաչ է,

Կտրում ես` կարմիր է,

Մեջը լիքը սև զինվոր է: /ձմերուկ/

 

Ափը կանաչ,

Ջուրը կարմիր,

Ձկները սև: /ձմերուկ/

Չորս կողմը փակ,

Մեջը հազար ձագ: / ձմերուկ/

Մի փոքրիկ պապիկ,

Հագին հազար շապիկ: /կաղամբ/

Գլխիդ վերև,

Հազար տերև: /ծառ/

Ձմռանը տաքացնում է,

Գարնանը ուրախացնում,

Ամռանը հովացնում է,

Աշնանը կշտացնում: /ծառ/

Մանրիկ-մանրիկ եկեղեցի,

Դանակով զարկի, դուռը բացի,

Մեջը սիրով համբուրեցի: /նուռ/

Ուլուլիկ-պուլուլիկ,

Մեջը լիքը շողուն ուլինք: /նուռ/

Սև արաբը գյուղը մտավ,

Գյուղը վախից քուն մտավ: /գիշեր/

Սև սատանեն բեղն ոլորեց,

Հազար-հազար մարդ գլորեց: /գիշեր/

Թռչում է, թռչուն չէ,

Թրջում է, ջուր չէ: /ամպ/

Մի երկար սփռոց ունեմ,

Ինչքան ուզես հավաքել, չես կարող: /ամպ/

Մի հովիվ կա,

Ոչխարներին գիշերն է արածեցնում: /լուսին, աստղեր/

Ոտք չունի, ման է գալիս,

Բերան չունի, կուլ է տալիս: /մառախուղ/

Պստիկ, պստիկ մանչեր

Արտի վրա տռճիկ տվեցին: /կարկուտ/

Գորգ ունեմ,

Թափ տալ չի լինի,

Ոսկի ունեմ,

Հաշվել չի լինի: /երկինք, աստղեր/

 

Այ լարի, լարի,

Երկու կաքավ գնում են գալիս:, /արև, լուսին/

Մեկը փչում է պաղած-պաղած,

Մեկի աչքերը կրակ վառած: /արև, լուսին/

Կարմիր բաղարջ

Հազարի առաջ: /արև/

Ինչ թուր է`

Գլխիդ ընկնի, չի կտրի: / արևի ճառագայթ/

Պտուհանից ընկավ ներս,

Թե որ կարաս, կբռնես: / արևի ճառագայթ/

Մեծ տուն, հազար ճրագ, ոչ տուն ունի, ոչ գերան: /երկինք, աստղեր/

Ինձ նայես, աչքերդ կծակեմ: /արև/

Մի խնձոր,

Կեսը սպիտակ, կեսը սև: /օր/

Երեսուն օր ապրում է ու մեռնում,

Մյուս օրը նորից ծնվում: /լուսին/

Ցերեկը քուն են մտնում,

Գիշերը զարթնում: /աստղեր/

Շուտասելուկներ

 

Ծտի ճուտը ծլվլում է,

Ծլվլում է ճիտը ծուռ:

Ուլը մի բուռ ուռ ոլորեց,

Ուռ առ ոլոր, ուռ առ ոլոր:

Գնամ գամ,

Մեր հին սև սան տակը պաչեմ:

Ես սեխ ուտեմ, դու ցեխ,

Դու ցեխ ուտես, ես` սեխ:

Մեր դռան տասը մանր տանձի ծառը ձեր դուռը:

Ձեր դռան տասը ծանր տանձի ծառը մեր դուռը:

Մի ջուխտ չարուխ դրի ջուր,

Թրջավ, թող թրջի,

Չթրջավ, թող չթրջի:

Ձուկ եմ, ձուկ եմ, ջրի մուկ եմ,

Մուկ եմ, մուկ եմ, ջրի ձուկ եմ:

Չոր ցցին սառ տանձաջուր,

Չալ ծտին չար ծտաճուտ:

Ձուկը մուկը մեկ տապակ,

Մուկը ձուկը մեկ տապակ,

Ձուկը ուտեմ, մուկը գցեմ,

Մուկը գցեմ, ձուկը ուտեմ:

Քեռի, էն անուշ ալրեն էլի առ,

Էն անուշ ալրեն էլի առ, քեռի:

Փոկակապ Ակոփ պապի,

Ինձ համար մի փոկ կապի,

Ես քեզ ասեմ փոկակապ Ակոփ պապի:

 

 

 

Տանձ գլորեմ, տանձ ուտեմ,

Բողկ գլորեմ, տանձ ուտեմ:

Առածասացվածքներ

 

Ամառվա փուշ` ձմեռվա նուշ:

Ամառվա օրը տարի է կերակրում:

Առատ տարի, բերքը` բարի:

Հա’ց, հա’ց, դուռդ բաց

Ով ինչ ցանի, այն կհնձի:

Ով աշխատի, նա կուտի:

Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո±վ աղա:

Որտեղ հաց, էնտեղ կաց:

Ժլատ մարդու հացը չի ուտվի:

Հացը երեսից էլ պիտի ուտվի

Զատիկն առանց ձվի չի լինի:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Զատիկը թըռի, մեր կովը ծնի:

 

 

16 կարծիքներ « Ծուղրուղու» ժողովածու 0-8 տարեկանների համար հրապարակմանը

Կարծիք գրել