… առավոտյան ընդհանուր պարապմունքին ծնվում է խաղը, որ երգախաղ կամ խաղերգ կկոչենք:
Կոը ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Թռչուններ թռան եկան ուտելու համար…
Նոր դպրոցի առավոտյան պարապմունքից
September 2015 ամսվա արխիվը
Կարդում է Արթենի Ջանիկյանը
Նոր դպրոց
Ընտանեկան ամենամսյա ֆլեշմոբ մաթեմատիկայից
Կրթահամալիրը ամեն ամսվա վերջին չորեքշաբթին կազմակերպում է ընտանեկան ֆլեշմոբ մաթեմատիկայից, երբ նույն օրը նույն ժամին ցանկություն հայտնած բոլոր ընտանիքներում զբաղված են խնդիր լուծելով: Ցանկացողները կարող են հավաքվել ընտանիքներով:
1. Առաջադրանքները կազմվում են հետևյալ տարիքային խմբերի համար...
Կարդալ ավելինԿոմիտասի բանաստեղծությունները, որ նույնքան երաժշտական են, որքան երաժշտությունը
Արշիլ Գորկու նկարները, որ նույնքան հանճարեղ են, որքան հանճարը…
Կոմիտաս
Կոմիտաս բանաստեղծ և Արշիլ Գորկի նկարիչ
«Պարտեզ» հանդեսը սկսում է «Կարդում ենք Կոմիտաս» նախագիծը...
Կարդալ ավելինԱթաբեկ Խնկոյան (Խնկո Ապեր)
0-7 տարեկանների համար
Աքաղաղն ու կտուրը
Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով՝ վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ի՛նչ հարց տվեց.
_ Էս ո՞նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս:
Քամին ու մժեղը
Արև անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
_Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
_ Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղ...
…առաջին ճամփորդության մասին
Լուսինե Պետրոսյանի Մարտիրոսյան Մարիաննան մանկական հիացմունքով պատմում է իր առաջին ճամփորդության մասին:
Կարդալ ավելինՄեր դասարանում մեկնարկել է նոր նախագիծ: Այս տարի մեր ուսումնական գործունեությանը ակտիվ կմասնակցեն նաև ծնողները: Այսօր Ռուբենի մայրիկը՝ Մարիամը, սովորողներին ծանոթացրեց օրիգամի արվեստի հետ:
Աշխեն Գրիգորյան, տիկին Մարիամ և ընկերներ
Ես իրենց հետ էի: Չկարծեք, թե հեշտ աշխատանք էր: Բոլորովին էլ՟ ոչ: Ես չդիմացա:
տիկին Աիդա
Տատիկնե՜ր, ո՞րն է ձեր բան ու գործը:
…եթե գիտեք, խաղացեք ձեր թոռների հետ, եթե չգիտեք, կարդացեք այս գիրն ու խաղացեք:
Մանկական խաղ-խաղիկներ 0-4 տարեկանների համար
Խնոցիկներ (խնոցու խաղեր)
Երեխաները կանգնում են իրար դիմաց, ձեռնաթաթերը բաց հպում են իրար, խնոցու նման տանում-բերում են ու արտասանում.
– Խնոցին հա հարեմ:
Շալակեմ`սար հանեմ:
– Խնոցին հա hարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:
– Խնոցին հա հարեմ:
Շալակեմ` դաշտ տանեմ:
– Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:...
Ծնողները՝ իրենց երեխաների կրթիչ: Գեղարվեստի 5 տարեկանների խմբում ընկեր Դիանա, սաներ և ծնողներ. աշխարհի մի փո՜քր հրաշք են հայտնագործում… միասին:
Բարի ընթացք…
Կարդալ ավելին