Մաթեմատիկական ֆլեշմոբ

 

IMG_3437Ընտանեկան ամենամսյա ֆլեշմոբ մաթեմատիկայից

Կրթահամալիրը ամեն ամսվա վերջին չորեքշաբթին կազմակերպում է ընտանեկան ֆլեշմոբ մաթեմատիկայից, երբ նույն օրը նույն ժամին ցանկություն հայտնած բոլոր ընտանիքներում զբաղված են խնդիր լուծելով: Ցանկացողները կարող են հավաքվել ընտանիքներով:

1.      Առաջադրանքները կազմվում են հետևյալ տարիքային խմբերի համար. մինչև երրորդ դասարան, 4-6-րդ դասարաններ, 7-9-րդ դասարաններ, 10-12-րդ դասարաններ:  Ծնողները կարող են իրենց երեխաների հետ աշխատել կամ կարող են և լուծել առաջադրված տարբերակներից ցանկացածը:
2.      Ֆլեշմոբին կարող է մասնկցել ցանկացած մարդ:
3.      Ֆլեշմոբի մասին տեղեկատվությունը էլեկտրոնային փոստով ուղարկվում է կրթահամալիրի սովորողներին, նրանց ծնողներին, տեղադրվում է կրթահամալիր www.mskh.am կայքում և դպրոցների ենթակայքերում` b4.mskh.am, nor.mskh.am, artschool.mskh.am, himnakan.mskh.am, mijin.mskh.am, avag.mskh.am, qolej.mskh.am,  այլ սոցիալական ցանցերում:
4.      Առաջադրանքները կրթահամալիրի կայքում, և դպրոցների ենթակայքերում տեղադրվում են սեպտեմբերի 30-ին ժամը 19:00 :5.      Ընտանիքները պատասխանները ուղարկում են [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 21:00, նշելով առաջադրանքը կատարողի անունը, ազգանունը, դպրոցը, դասարանը (ոչ դպրոցահասակների համար վերջին երկու տվյալը չի լրացվում):
6.      Հաջորդ շաբաթվա ընթացքում խնդիրները քննարկվում են դասարաններում՝ մաթեմատիկայի ժամերին, որպես ուսումնական աշխատանք:
7.      Մինչև հոկտեմբերի 10-ը լուծումները տեղադրվում են emath.mskh.am ենթակայքում:
Մաթեմատիկական ընտանեկան ֆլեշմոբ 1

 

Կարծիք գրել