Նելի Արղության, Աննա Հայրոյան, ծնողական ակումբ, սաներ
Արարատի մարզ Մրգանուշ գյուղ
Հոկտեմբերի 30, անձրևտ օր: Հիմա օրը կբացվի, անձրևը կկտրվի, բայց եթե նույնիսկ ամբողջ օրն էլ գա, մեկ է, կա ուրախ տրամադրություն, ջերմություն, անձրև է, էլի’, թող գա …մեզ ինչ պիտի անի:
-Ընկե՛ր Աննա, ես փոքր գրտնակ եմ բերել, որ լոշիկ թխեմ: Այսօր չենք քնելու, չէ՞: Հակոբյան Էվա
-Գիտե՞ք՝ թոնիրը փոսի մեջ է: Մեջն էլ կրակ կա: ԹադոսյանԴավիթ
-Խորե՛ն, գիտե՞ս՝ իմ տատիկի տանը կով, խոզ, հավ կա: Մանուկյան Սամվել
Խորենն էլ սկսեց կովի ձայն հանել՝ մուու, մուու, հետո հարցրեց.-Սամվե՛լ, բա խոզը ի՞նչ ձայն է հանում: Հետո պտտվեց և ասաց.
-Ընկե՛ր Աննա, ես քույրիկ եմ ունենալու, մամաս կուկու է կուլ տվել:
Ժամը 11:00 Նոր դպրոցի նախակրթարանի սաները, ծնողները, տատիկները, պապիկները երկու երթուղային ավտոբուսներով, Սամվելի պապի և Արենի հայրիկի ավտոմեքենաներով ճանապարհ ընկանք Արարատի մարզ, գյուղ Մրգանուշ՝ լավաշ-լոշիկ թխելու: Մեզ հրավիրել են…
Ճանապարհին` երգեր, ծիծաղ, զվարճալի պատումներ…
Հերթական զվարճալի պատումը.
Նախակրթարան 3 տարեկան ռուս տղա էր ընդունվել, անընդհատ խմբից դուրս էր գալիս: Ես էլ ասում էի՝ иди сюда:Մի անգամ նա խմբասենյակից թաքուն դուրս էր եկել: Երեխաներն էլ վազելով եկան, թե`
-Ընկե՛ր Աննա, иди сюда-ն գնաց….
Չնկատեցինք էլ, թե ինչպես տեղ հասանք: Մեզ շատ լավ դիմավորեցին: Երեխաները սկսեցին վազվզել: Սամվելը ոգևորված ցույց էր տալիս ընտանի կենդանիներին:
Սկզբում նախաճաշեցինք, հետո` ծնողական ակումբի պարապմունք: Այնուհետև գնացինք լավաշ թխելու:
-Տե՛ս իմ թխած լավաշը:
Վերջում թոնրի խորոված կերանք և ճանապարհ ընկանք տուն: Տունդարձի ճանապարհին բոլոր երեխաները քնեցին:
Ոչ մի օր հաջորդ օրվա նման չէ: Այսօրն էլ դարձավ լավ հիշողություն:
Շնորհակալություն նախակրթարանի Սամվել Մանուկյանի ընտանիքին:
Կարդալ ավելին