18/10/2015 օրվա արխիվը
Ինչպես հայտարարել էին Նոր դպրոցի նախակրթարանի դաստիարակները, այդպես էլ արեցին… դեռ մի բան էլ՝ ավել…
Երկու հայր և շատ մայրեր…
Նախ ուսումնասիրեցին նախակրթարանի 2015-2016 ուստարվա ուսումնական օրացույցը: Հրճվեցին, ուրախացան «Հաճելի խոսքեր» խաղը խաղալով: Հետաքրքիր էր հանդիպումը հոգեբան Հայկուշի հետ: Ծնողները նրան բաց չէին թողնում… նրանք նաև պատմում էին իրենց՝ հաջողված կամ չհաջողված փորձի մասին… Հայկուշը խոստացավ անպայման մասնակցել հաջորդ պարապմունքին Օհանյան Աննայի հետ;
Տաթև Ստեփանայան… և’ երգացրեց, և’ պարացրեց, և’ շրխկացրեց… Ո՞վ կդիմանա Տաթևին…
Սաները (մի քանիսը), որ ծնողների հետ էին եկել, խառնվել էին նրանց «մեծական» խաղերին:
Ծնողներն այնքան էին ոգևորվել, որ անակնկալներ նախատեսեցին, մեզ էլ պատվիրեցին ոչ մեկին չասել: Բայց ես բացբերան եմ, մի քիչ կասեմ՝ դրանք պապիկներին և հայրիկներին են վերաբերում…
5 տարեկանները, ինչպես իրենց ավագ ընկերները, սիրում են ճամփորդել, անգամ՝ բարձունք հաղթահարել: Առաջին հայացքից կարող է թվալ, որ դեռ փոքր են, կարող են դժվարություններ ունենալ: Սակայն, հարկավոր է ընտրել իրենց համար հաղթահարելի բարձունք ու նախապես պլանավորել ու կազմակերպել ճամփորդությունը:
Ուսումնական օրացույցով նախատեսված «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» նախագծին 5 տարեկանները մասնակցեցին Ծիծեռնակաբերդի բարձունքը հաղթահարելով:
Անահիտ Հարությունյան
5 տարկաններ` Անահիտ Հարությունյան և սաներ
Հիմա նրանք ամփոփում իրեն ճամփորդությունը. Գրիգորյան Զոյա