Երեկ թելն էր խաղալիք-գործիք, այսօր՝ շիշը, սովորական դատարկ շիշը: Երբ ազատ ես, քեզ չեն ստիպում, գործը գնում է ինքնակազմակերպումի:
Քոլեջիկներ Լիլիթ Մեղրյան, Օլյա Կիրակոսյան և սաներ
19/10/2015 օրվա արխիվը
Երեք շաբաթ առաջ ջերմոց-լաբորատորիայում ընկեր Շողիկի հետ թաղարների հիմնարկեք արեցինք՝ բույսերի կտրոնները դրեցինք ջրի մեջ:
Դրանք արմատակալել են: Մենք ուսումնասիրում ենք արմատները ու տնկում բույսերը:
Գոշան գոշավանքում…
Գեղարվեստի 5 տարեկան
Հանգստյան օրերին 5 տարեկան Գոշն իր ընտանիքի հետ ճամփորդել է Դիլիջան, եղել են Գոշավանքում: Գոշը կիսվել է իր տպավորություններով և լուսանկարներով:
Ասելուկ, շուտասելուկ հորինելը հանաք բան չկարծեք: Բ-4 դպրոց պարտեզի 3-րդ դասարանցիները չեն վախեցել, աշնանային հետաքրքիր ասիկ-շուտասելուկներ են հորինել և առաջարկում են բոլորին…
Տեսեք ոնց են յուրացրել շուտասելուկի կառուցվածքը:
Մարգարիտ Թամազյան և ընկերներ
Ծնողական ակումբի նախորդ պարապմունքին ընկեր Շամիրամը խոստացել էր… և կատարեց իր խոստումը՝ հեծանվային պարապմունք Հիմնականանի նախակրթարանի ծնողների հետ…
Նախակրթարանի ծնողները, մարզիչ Նաիրա Հարությունյանի հետ անցկացրեցին հեծանվային առաջին պարապմունքը: Նախավարժանքից հետո ընկեր Նառան ցույց տվեց, թե ինչպես պետք է արգելակել, վարել հեծանիվը, և որ ուղղությամբ գնալ: Սաներն էլ իրենց հեծանիվներով էին ծնողների հետ մրցում: Պարապմունքից հետո շրջայց կատարեցինք Մայր դպրոցով, ընկեր Նառան ցույց տվեց և տեղեկացրեց, որ շուտով կլինի նոր, հարմարավետ հեծանվակայանատեղի բացումը:
Կարդալ ավելին