ճամփորդություն բաժին

Լավաշթխիկ…

12189098_514350395405966_881097045462814163_nՆելի Արղության, Աննա Հայրոյան, ծնողական ակումբ, սաներ
Արարատի մարզ Մրգանուշ գյուղ

Հոկտեմբերի 30, անձրևտ  օր: Հիմա օրը կբացվի, անձրևը կկտրվի, բայց եթե նույնիսկ ամբողջ օրն էլ գա, մեկ է, կա ուրախ տրամադրություն, ջերմություն,  անձրև է, էլի’,  թող գա …մեզ ինչ պիտի անի:

-Ընկե՛ր Աննա, ես փոքր գրտնակ եմ բերել, որ լոշիկ թխեմ: Այսօր չենք քնելու, չէ՞:      Հակոբյան Էվա

-Գիտե՞ք՝ թոնիրը փոսի մեջ է:  Մեջն էլ կրակ կա:                                                                ԹադոսյանԴավիթ

-Խորե՛ն,  գիտե՞ս՝  իմ տատիկի  տանը կով, խոզ, հավ  կա:                                                    Մանուկյան Սամվել
Խորենն էլ սկսեց կովի ձայն հանել՝ մուու, մուու,  հետո  հարցրեց.-Սամվե՛լ, բա  խոզը  ի՞նչ  ձայն է հանում: Հետո պտտվեց և ասաց.
-Ընկե՛ր Աննա, ես քույրիկ եմ ունենալու, մամաս կուկու է կուլ տվել:

Ժամը 11:00 Նոր դպրոցի նախակրթարանի սաները, ծնողները, տատիկները, պապիկները երկու երթուղային ավտոբուսներով, Սամվելի պապի և Արենի հայրիկի ավտոմեքենաներով ճանապարհ ընկանք Արարատի մարզ, գյուղ Մրգանուշ՝ լավաշ-լոշիկ թխելու: Մեզ հրավիրել են…
Ճանապարհին` երգեր, ծիծաղ,  զվարճալի պատումներ…
Հերթական զվարճալի պատումը.
Նախակրթարան 3 տարեկան ռուս տղա  էր ընդունվել, անընդհատ խմբից դուրս էր գալիս: Ես էլ  ասում էի՝  иди сюда:Մի անգամ նա  խմբասենյակից  թաքուն դուրս էր եկել: Երեխաներն էլ վազելով  եկան, թե`
-Ընկե՛ր Աննա, иди сюда-ն գնաց….

Չնկատեցինք էլ, թե ինչպես տեղ հասանք: Մեզ շատ լավ դիմավորեցին: Երեխաները սկսեցին վազվզել: Սամվելը ոգևորված ցույց էր տալիս ընտանի կենդանիներին:
Սկզբում նախաճաշեցինք, հետո` ծնողական ակումբի պարապմունք:   Այնուհետև գնացինք լավաշ թխելու: 
-Տե՛ս իմ թխած լավաշը:
Վերջում թոնրի խորոված կերանք և ճանապարհ ընկանք տուն:  Տունդարձի ճանապարհին բոլոր երեխաները քնեցին: 
Ոչ  մի օր հաջորդ օրվա նման չէ: Այսօրն էլ դարձավ լավ հիշողություն:
Շնորհակալություն նախակրթարանի Սամվել Մանուկյանի  ընտանիքին:

Կարդալ ավելին

Մրցանակ-ճամփորդություն

IMG_0195-300x224 Կրթահամալիրում հաստատաված ավանդույթներից` խումբ-դասարանի, ուսուցիչ-սովորողի մրցանակը ճամփորդություն է: Մրցանակ, որով դու ավելի ուժեղ, ճկուն ու ճարպիկ ես դառնում, ճանաչում ու հարգում ես հայրենիքդ, տրամադրությունն էլ ողջ օրը` մինչև երկինք:
Հոկտեմբերի 14-ի Մեդիաչորեքշաբթիին կրթահամալիրի տնօրենի կողմից ստացած ուսումնական ճամփորդության ճանապարհածախսի մրցանակը 5 տարեկաններն այսօր օգտագործեցին: Ճամփորդեցին Արագածոտնի մարզի սուրբ Աստվածընկալ խոնարհված եկեցեղի, մասնակցեցին նաև ծնողները: Դիանա Գևորգյան

Կարդալ ավելին