Այսօր կրթահամալիրի 5 նախակրթարաններում «Թթուդրիկ» ծեսն էր , որին մասնակցում էր նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժիշտների և տնօրենների՝ 35 հոգիանոց խումբը: Ծեսից հետո քայլարշավով հանդիպեցինք Բախշյանի այգում, երգեցինք , պարեցինք , խենթացանք և շտապեցինք ուսումնական Ագարակ: Դատարկաձեռն չէինք...
Կարդալ ավելինթթուդրիկ բաժին
Մանկական-մեծական սերիալ «Թթուդրիկի խառնաշփոթ»
Գլխավոր դերակատարներ՝ Գոհար Զարգարյան, Մելինե Սիմոնյան և բլբլան սաներ
Նրանք թթուն ինքնուրույն են դնում…
Տեխնիկական պատճառներով մի սերան բաց թողեցինք:
Կարդալ ավելին
Տաթև Մելքոնյան և ընկերներ
Հիմնական դպրոց, 2-րդ դասարան
«Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակներում թթու ենք դնում։
Սկզբում սովորողները կազմում են գնումների ցուցակը, հաշվում անհրաժեշտ գումարը, տարբեր խնդիրներ են հորինում և առաջարկում մեկը մյուսին։
Խանութում ինքնուրույն գնումներ են կատարելում։
Ռոդարիական կերպարներ պատրաստելուց հետո, կտրատում են բանջարեղենն ու թթու դնում։
Տաթևիկ Մելքոնյան
Թթուն բարի է…
Լավ է, որ մենք կրթահամալիր ունենք:
Լավ է, որ Աննա Հայրոյան ունենք:
Լավ է, որ Նելի Արղության ունենք:
Լավ է, որ տիկին Աիդա ունենք:
Լավ է, որ տիկին Զոյա ունենք:
Հրաշալի է, որ այսքան երիտասարդ, ոգևորվող, ճաշակով… ծնողներ ունենք:
Մենք ծես-բեմականացումից անցանք ծիսակատարության: Ոչ մի արհեստականություն: Ամեն ինչ` տեղում: Ամեն ինչ մեծով-փոքրով: Սարքովի` ոչինչ: Փոքրերն էլ ոտնատակ ընկնելով, նայել-կրկնելով մեծացան մի իմաստուն, ստեղծական օրով:
Տիկին Աիդա
Մի քանի օրից համեցեք թթու ուտելու: Չմոռանաք ձեզ հետ թթվին սազող այլ ուտելիք բերել:
Նելի Արղության
-Թթու դնե՞նք:
-Հա՜ …
Ու սկսեցինք: Խառնվեցինք ծնողներով ու քոլեջիկներով, ժպիտով, երգով ու խաղով:
-Բա որ թթվի, ո՞վ կուտի:
– Մե՜նք …
Ընկեր Սոնա և քոլեջիկներ
Թթուն բաց կանաչ գույն ունի, շատ աղի համ ունի, ընկերություն է անում ինձ հետ: Թթուն բանջարեղենների ընկերն է:
Ջուլիետա Փաշիկյան
Թթուն բաց կանաչ է, թթու հոտ ու համ ունի: Թթվի ընկերները մենք ենք, թթուն սիրում է բոլոր մարդկանց:
Ամալյա Ազատյան
Թթուն թթու համով համ ունի, հաճելի հոտ ունի, նրա ընկերը կանաչ լոլիկն է, թթուն սիրում է թթված մարդկանց:
Գոռ Ստեփանյան
Թթուն ունի կանաչ գույն, թթու համ, թթու հոտ: Թթվասերները սիրում են թթու վարունգ և կանաչ լոլիկ:...