Սոնա, Բուրիկ և սաներ՝ Գեղարվեստի նախակրթարան. պատրաստվում են փոքրիկ ներկայացման՝ Ծուղրուղու: Սկզբից, իհարկե, աքլորներ են պետք:
Կարդալ ավելին
Սոնա, Բուրիկ և սաներ՝ Գեղարվեստի նախակրթարան. պատրաստվում են փոքրիկ ներկայացման՝ Ծուղրուղու: Սկզբից, իհարկե, աքլորներ են պետք:
Կարդալ ավելին
Հովհաննես Թումանյան
Հեքիաթներ
Ուլիկը
Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։
Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում.
_Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։
Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արո...
Գեղարվեստի նախակրթարանի սաները միասին համերաշխ աշխատել են և ղափամայի ծեսին նաև փոխինձ են ուտելու` իրենց պատրաստած փոխինձը:
Բուրիկ Հովսեփյան և ընկերներ
Կարդալ ավելին
Այս օրերին Գեղարվեստի 6 տարեկան Օլգան դարձել է քույրիկի` Լիլիի ուսուցիչը:
Այս անգամ նրանց զբոսանքը նաև ռուսերենի դաս է:
Կարդալ ավելին
Լիանան` Նոր դպրոցի, բոլորին բարի լույս է մաղթում…
Բարի լույս, աշխարհ… ես այսպես եմ արթնանում, այսպիսին է առավոտս…
Կարդալ ավելին
Ճիշտ ժամանակին և տեղին մի պատմություն. մեծերը կասին` ակտուալ…
Հեղինակ` Դպրոց-պարտեզի 6.4 դասարանի սվորող Վիկտորիա-Անի
Վիրուսի պատմությունը
Գրիպիկը վիրուս էր: Նա, ինչպես աշխարհի բոլոր մյուս վիրուսները, «ձոնում էր» իր կյանքը մարդկանց հիվանդացնելուն: Միայն այդ էր վիրուսներին հետաքրքրում, իրենք ոչ մի ուրիշ բանով չէին սիրում զբաղվել: Գրիպիկի անունը դրել էին Գրիպիկ, որովհետև նա հենց գրիպի վիրուս էր: Նա զզվելի, կանաչ գույնի, փոքր, օդում թռչող գնդիկ էր, որի ամբողջ մարմնի վրա երկար ձեռքեր կային` առանց մատների: Կարող է տարօրինակ է թվալ, բայց նա վիրուսների ստանդարտներով սովորական վիրուս էր: Նա թռչում էր քաղաքի փողոցներով, փնտրելով մեկին, որին կարող էր հիվանդացնել: Գրիպիկը մի քանի րոպե ա...
Կարդալ ավելինՈրսորդական պատմություն
Հորս մահով, մորս հարսանիքով գնացինք նապաստակ բռնելու: Հայրս մի նապաստակ տեսավ.
–Մեկդ ինձ մի հրացան կտա՞:
— Այո,- ասացինք:
Մեր հրացանը հրացան չէր, այլ մի կոճղ: Տվեցինք հորս: Կրակեց, նապաստակին վիրավորեց: Ուզեցինք եփել, բայց ոչ թե նապաստակին կրակել էինք, այլ` վրիպել:
Գոռ Ստեփանյան Գեղարվեստի 3.1 դասարան
Նապաստակ-փղիկը
Լինում է, չի լինում մի նապաստակ է լինում: Նրա անունը Չարաճճի է լինում: Նա շատ էր սիրում բոլոր կենդանիներին, բայց չէր սիրում ինքն իրեն, որովհետև տարբերվում էր մնացած բոլոր նապաստակներից:...