Սովորողի ստեղծածը` սովորողի ընթերցարան

img_9534Որսորդական պատմություն
Հորս մահով, մորս հարսանիքով գնացինք նապաստակ բռնելու: Հայրս մի նապաստակ տեսավ.
–Մեկդ ինձ մի հրացան կտա՞:
— Այո,- ասացինք:
Մեր հրացանը հրացան չէր, այլ մի կոճղ: Տվեցինք հորս: Կրակեց, նապաստակին վիրավորեց: Ուզեցինք եփել, բայց ոչ թե նապաստակին կրակել էինք, այլ` վրիպել:

Գոռ Ստեփանյան Գեղարվեստի 3.1 դասարան

img_9515Նապաստակ-փղիկը
Լինում է, չի լինում մի նապաստակ է լինում: Նրա անունը Չարաճճի է լինում: Նա շատ էր սիրում բոլոր կենդանիներին, բայց չէր սիրում ինքն իրեն, որովհետև տարբերվում էր մնացած բոլոր նապաստակներից: Նա չուներ ո՛չ պոչ , ո՛չ ականջներ, ո՛չ էլ՝ քիթիկ: Քանի որ նա տարբերվում էր, ոչ ոք նրա հետ ընկերություն չէր անում: Երկար մտածելուց հետո մի լուծում գտավ. թղթից ականջներ, պոչիկ և քիթիկ սարքեց, դուրս եկավ բնից և բոլորը զարմացան: Երբ առավոտյան լվացվում էր, զգաց, որ թղթե մարմնի մասերը խանգարում են: Հանեց և ի՜նչ հրաշք՝ նրա ականջները, քիթիկը և պոչիկը նրան դարձրել էին փղիկ:

Քրիստինա Գասպարյան   Գեղարվեստի 3.1 դասարան

 

 

Կարծիք գրել