Սովորողների ստեղծածը` սովորողների ընթերցարան

11947657_486950314807974_6045772420318888661_n Ճիշտ ժամանակին և տեղին մի պատմություն. մեծերը կասին` ակտուալ…
Հեղինակ` Դպրոց-պարտեզի 6.4 դասարանի սվորող Վիկտորիա-Անի

Վիրուսի պատմությունը

Գրիպիկը վիրուս էր: Նա, ինչպես աշխարհի բոլոր մյուս վիրուսները, «ձոնում էր» իր կյանքը մարդկանց հիվանդացնելուն: Միայն այդ էր վիրուսներին հետաքրքրում, իրենք ոչ մի ուրիշ բանով չէին սիրում զբաղվել: Գրիպիկի անունը դրել էին Գրիպիկ, որովհետև նա հենց գրիպի վիրուս էր: Նա զզվելի, կանաչ գույնի, փոքր, օդում թռչող գնդիկ էր, որի ամբողջ մարմնի վրա երկար ձեռքեր կային` առանց մատների: Կարող է տարօրինակ է թվալ, բայց նա վիրուսների ստանդարտներով սովորական վիրուս էր: Նա թռչում էր քաղաքի փողոցներով, փնտրելով մեկին, որին կարող էր հիվանդացնել: Գրիպիկը մի քանի րոպե առաջ մտել էր մի երեխայի քիթը, բայց հենց այդ պահին նա ուժեղ փչեց (Գրիպիկին թվաց, որ այդ օդի հոսանքը շատ ուժեղ էր), և Գրիպիկը դուրս թռավ քթից: Նա մի քանի րոպե մոլորված մնաց տեղում: Վերջապես տեսավ մեկին և շտապեց, որպեսզի հասցնի մտնել նրա բերանը, քանի չէր փակել: Բարեբախտաբար այդ մարդը խոսում էր: Գրիպիկը սպասեց մինչև հնարավորությունը գա, հետո ծիծաղեց և,մի չար հայացք գցելով խեղճ մարդուն, մտավ նրա բերանը: Իր հաջողությունից մի քիչ հուզված՝ Գրիպիկը ոգևորված սկսեց կոկորդի միջով իջնել մարդու ստամոքսը:
-Ես պրոֆեսիոնալ եմ այս գործում,- ասաց Գրիպիկը ժպտալով:
– Այդպես մի գովի քեզ, – ասաց մի վիրուս, ով այդ պահին նույնպես իջնում էր կոկորդով – բոլոր վիրուսներն էլ պրոֆեսիոնալներ են: Իհարկե կլինես, եթե ամբողջ կյանքդ այս գործով ես զբաղված:

 

 

Կարծիք գրել