Ուսումնական փաթեթ բաժին
Կոմիտասը սիրուն ոտանավոր ունի՝ «Մոծակ»: Տեսեք՝ Նոր դպրոցի
Աննան, Օլյան , նրանց սաները և քոլեջի ուսանողներն ու ինչպես են այն խաղ դարձրել ու խաղում:
Կարդալ ավելին«Ձիուկ». Նոր դպրոցի Աննա Հայրոյանի և սաների՝ 2-4 տարեկանների նորաստեղծ տեսահոլովակը
Կարդալ ավելինՀիմնական դպրոցի Անահիտ Աղասյանն ու իր 5 տարեկան ընկերները ներկայացնում են Կոմիտասի խաղ-ոտանավորը՝ «Մոծակ»:
Լսեք կամ կարդացեք…
Կարդալ ավելին
Բակային, ազգային, շարժուն խաղեր
Ափ ու պտղունց
Իրար դիմաց նստելով` խաղացողները մրցում են հետևյալ ձևով: Խաղացողը բաց է անում ձախ ափը և աջ ձեռքի մատները պտղունց անելով` հենում է ձախ ափամիջին: Հետո բացում է աջ ափը և ձախն է պտղունց անում ու հպում աջ ափամիջին անսխալ կարգով: Գործողությունը կատարվում է ակնթարթային արագությամբ մերթ մեկ, մերթ մյուս խաղացողի կողմից:
Ափ ու բռունցք
Մրցողները ձախ ձեռքը բռունցք են անում և դեպի վեր պարզած պահում: Աջ ձեռքը բաց վիճակում, մատերը վեր պարզած, հենում են /թե...
Կարդալ ավելինԿարո՞ղ եք այս ոտանավորի անգլերեն տարբերակը
գտնել… Սա կարող է մանկական լավ խաղ-ներկայացում դառնալ:
Корней Чуковский
У меня зазвонил телефон
У меня зазвонил телефон.
– Кто говорит?
– Слон.
– Откуда?
– От верблюда.
– Что вам надо?
– Шоколада.
– Для кого?
– Для сына моего.
– А много ли прислать?
– Да пудов этак пять. Или шесть:
Больше ему не съесть, Он у меня ещё маленький!
А потом позвонил
Крокодил
И со слезами просил:
– Мой милый, хороший,
Пришли мне калоши,...
Անգլիական մանկական գրականությունից
Ըստ Հենրիկ Սևանի փոխադրության
Էլեկտրոնային հասցե` http://www.akumb.am/archive/index.php/t-14510.html
Քամի
Քամի՛, քամի՛, այ՛ քամի,
Քեզ անձրևը ի՞նչ կանի:
Կանաչ դաշտում դու խաղա,
Աղացն ալյուր թող աղա,
Որ ալյուրից սպիտակ
Տատը թխի կարկանդակ:
Կատուն
Շունը տունն է հավաքում,
Այծը՝ սրինգ նվագում,
Փոքրիկ մեղուն ծառի տակ
Նորոգում է հին փեթակ,
Կատուն՝ թողած բան ու գործ,
Շտապում էր խոհանոց:
Գառնուկը
Ա՛յ իմ գառնուկ,
Խելոք ու հեզ,
Խելոք ու հ...
Կարդալ ավելինՄարզական խաղեր
Գնդակը տանել–բերել
Խաղացողները բաժանվում են 2 հավա
սար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպեսգ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:...
Խաղադարան 4
Խաղերգեր հաշվերգեր
Հաշվերգերը, խաղերգերը սովորաբար ասում են հաշվելու նպատակով, ռիթմիկ ձեռնախաղերի, մատնախաղերի, մանկական նստած որոշ խաղերի ժամանակ:
Հավիկը (խաղերգ )
-Ծուղրուղքո՜, սանամե՛ր,
Ո՞ւր գնաց հավիկը մեր:
-Գնաց աղբյուրը ջրի:
-Ի՞նչ կար կտցին:
-Չիր ու չամիչ:
-Ո՞ւմ էր տանում:
-Հարս ու փեսին:
-Հարսիկն ո՞ւր է:
-Ոսկե թախտին:
-Ի՞նչ է եփել:
-Համով կորկոտ:
-Մեջինն ի՞նչ է:
-Հավդ ծըռտոտ:
-Ո՞վ է բռնել:
-Ծուռ Հակոբը:
-Ո՞վ է օգնել:...