մանկական գրականություն բաժին

0-ից բարձր տարիքի երեխաների համար. խաղ-ոտանավոր

Ասիկներ, խաղիկներ, ոտանավորներ

Խխունջ
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:

Աղղջիկ…  

Աղջի՛կ, աղջի՛կ,
Մթան չղջի՛կ,
Մկան պոչի՛կ
Կատվի տոտի՛կ,
Պըտիկ, մըտի՛կ,
Շան ակընջի՛կ.
Ալյուր մաղեմ,
Խմոր շաղեմ,
Կլոճ թխեմ:

***Խնոցի, հարոցի

Թանը  հանի`քամեցի,
Համով չորթան շինեցի,
Եղով  ապուր  եփեցի,
Պետոն  ուզեց` տվեցի:

***Խնոցի, խնոցի,
Գցեցի  ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,...

Կարդալ ավելին

Մոռացված ծննդյան օրը

20150930_101659 Դոնալդ Բիսեթ

անգլիացի մանկագիր

Մոռացված ծննդյան օրը
Կար-չկար մի մե՜ծ փիղ կար: Նա կին ուներ և մի տղա: Տղայի անունը Յալմար էր:   Նրանք ապրում էին գազանանոցում:
Հայր փիղը շատ մեծ էր: Մայր փիղն էլ էր մեծ: Դե, Յալմարն էլ շատ փոքր չէր: Փղերն ընդհանրապես փոքր լինո՞ւմ են:
Մի սիրուն օր փիղ մայրիկն ու Յալմար փղիկր տեսան, որ փիղ հայրիկը կանգնել է գլխի վրա:
_ Ի°նչ ես անում,- հարցրեց փիղ- մայրիկը:
_ Մի բան եմ ուզում հիշել,- պատասխանեց փիղ-հայրիկը:
_ Ի՞նչ ես ուզում հիշ...

Կարդալ ավելին

Հրեղեն ձին

IMG_5192-300x225Բարբառ՝ լեզվի համն ու հոտը…
Հեքիաթներ, հանելուկներ, խաղիկներ-ասիկներ… բարբառով
Ժողովածու, որ սիրելի կլինի թե՛ մեծին, թե՛ փոքրին…
Սերգեյ Վարդանյան
Հրեղեն ձին 

Կարդալ ավելին

Հովհաննես Թումանյան

Image_3854

 « Ընտանեկան կրթություն» ծրագիրն սկսում է ընտանեկան ընթերցարանի  հրապարակումը
Կարդացեք միասին, խաղացեք միասին, նկարահանեք և ուղարկեք՟ [email protected]

Հովհաննես Թումանյան
Մանկական բանաստեղծություններ

ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դուն...

Կարդալ ավելին

Ջանի Ռոդարի

imgresՀեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար


Ո՞վ
է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:...

Կարդալ ավելին

Ընտանեկան գրադարան

ima123Կոմիտասի բանաստեղծությունները, որ նույնքան երաժշտական են, որքան երաժշտությունը
Արշիլ Գորկու նկարները, որ նույնքան հանճարեղ են, որքան հանճարը…
Կոմիտաս


Կոմիտաս բանաստեղծ և Արշիլ Գորկի նկարիչ 

«Պարտեզ»  հանդեսը սկսում  է «Կարդում ենք Կոմիտաս»  նախագիծը...

Կարդալ ավելին

Աթաբեկ Խնկոյան

images-210x126Աթաբեկ Խնկոյան  (Խնկո Ապեր)
0-7 տարեկանների համար 


Աքաղաղն
 ու կտուրը
 Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով՝ վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ի՛նչ հարց տվեց.
_ Էս ո՞նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս:

Քամին ու մժեղը
 Արև անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
 _Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
_ Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղ...

Կարդալ ավելին

Ջ. Ռոդարի Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են չ – ով

1551484_659286097456770_734025008_nԵրկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով 

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
– Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:
Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.
_Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի...

Կարդալ ավելին

Ջանի Ռոդարի Շոկոլադե ճանապարհը

getimage_4_0 լլլլլ  Շոկոլադե ճանապարհը

Այդպես մի անգամ Բառլետտացի երեք եղբայրների  բախտը բերեց: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել: Ինչ իմանաս՝ էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և մուգ շագանակագույն:

-Տեսնես՝ ինչից է պատրաստված այս ճանապարհը,- զարմացավ մեծ եղբայրը:

– Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
– Ասվալտի էլ նման չէ,- մ...

Կարդալ ավելին

Հեքիաթ՝ հենց այնպես

Կարդում են հիմնական դպրոցի սովորողները

 

Կարդալ ավելին