«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5-6 տարեկանների ուսուցում
Ուսումնական պլան
2015-2016 ուսումնական տարի
1 Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային պետական (այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր), սանի խնամքի և ուսուցման
պայմանագրի հավելվածն է:
2. 5-6 տարեկանների ուսուցման խմբերը գործում են կրթահամալիրի Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում, Գեղարվեստի կրտսեր դպրոցում, Հիմնական դպրոցում, Քոլեջում
(այսուհետ` Դպրոց):
3. Ծնողի և հաստատության հարաբերությւնները կարգավորվում են ուսումնական պայմանագրով:
4. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
5. Խումբ ընդունվում է այն երեխան (այսուհետ՝ սան), ում 5 տարին լրանում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, ծնողն ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով կնքում ուսումնառության պայմանագիր:
6. Խմբում սաների թիվը 20-25 է:
7. Ծրագրի իրագործման, խմբի գործունեության պատասխանատու-կազմակերպիչը դասվարն է, որ սահմանված կարգով վարում է Դպրոցի կայքում հրապարակված իր (խմբի) ուսումնական բլոգը:
8. Սաների ուսուցում-զարգացումը կազմակերպվում է ամբողջական համակարգով, ինտեգրացված գործունեությամբ, առանց առարկայական բաժանումների:
9. Դասավանդողը, ուստարվա երկրորդ կիասամյակից նաև՝սանը, որպես ուսումնական գործիք, օգտագործում է համակարգիչ՝ (նոթբուք, նեթբուք) տանն ունեն համացանց:
10. Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից, բջջային հեռախոսից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
11.Սաների գործունեության բովանդակությունը որոշվում է ըստ Ծրագրի, ըստ ամենամսյա, ամենշաբաթյա աշխատանքային նախագծերի:
12.Ուսումնական պլանի բաղադրիչները՝
- խոսքի զարգացում
- երաժշտություն-պար-խաղ
- մարմնակրթություն
- բնագիտություն-բույսերի և կենդանիների խնամք
- թվաբանություն
- կերպարվեստ-տեխնոլոգիա-ծեփ
- մեդիատեխնոլոգիաներ
- սանի ամենօրյա գործունեության պարտադիր բաղկացուցիչն են:
13.Խոսքի զարգացումն իրականացվում է գործունեության բոլոր ձևերով:
Թատերական, երաժշտական խաղերը խոսքի զարգացման կազմակերպման բաղկացուցիչն են:
Տառաճանաչությունն իրականացվում է գործունեությանը զուգահեռ, անընդհատ բավարարելով սաների՝ գրել-կարդալու պահանջն ու անհրաժեշտությունը:
14.Երաժշտական գործունեությունն իրականացվում է «Դասարան համույթ» ծրագրով, ներառում է կոմիտասյան երգերի ուսուցում, երգերի խաղարկում-բեմադրում, շրխկանների և այլ գործիքների, միջավայրի, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա և շարժում, ծանոթացում երաժշտական գործիքներին, գործունեության տարբեր ձևերի ներառում-կիրառում:
15. Սաների մարզական գործունեությունն իրականացվում է որպես մարմնակրթական մատծողության (մշակույթի) ամբողջական համակարգ` ամենօրյա ֆիզիկական գործունեությամբ՝
- մարմնամարզություն
- լող
- հեծանվավարություն
- մարզական խաղեր
- ազգային – ծիսական, բակային խաղեր
- պար-պլաստիկա:
- միջավայրի, կենդանիների, բույսերի խնամքով
- բնագիտական փորձերով
- ուսումնական ճամփորդությունների միջոցով
- խոհանոցային, բակային և այլ գործունեություններով:Թվաբանություն՝ բանավոր հաշիվ, չափումներ, համեմատություններ, համադրումներ, առևտուր, խոհանոցային գործունեություն, ֆլեշմոբեր, մարզական, գործունեության այլ ձևեր:
17.Կերպարվեստ-տեխնոլոգիա-ծեփ. իրականացվում է գործունեության տարբեր ձևերով, հնարավոր բոլոր միջոցներով՝ ծեսերի, ներկայացումների, խաղերի, ստուգատեսների միջոցով:
18.Սաների ուսուցում-զարգացումը կազմակերպվում է տանը և դպրոցում կրթահամալիրի ուսումնական օրացույցով, սահմանված կարգով կազմված և հրապարակված ամսական, շաբաթական, ուսումնական նախագծերով՝ ստուգատեսների, ծեսերի, տոների, մանկավարժական հավաքների, ճամփորդությունների միջոցով
19.Սաների գործունեությունը, ըստ նախագծի, սահմանաված կարգով, կարող է իրականացվել դպրոցից դուրս՝ ցուցահանդես, այգի, գյուղ, գրադարան, թանգարան
20. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության մասն են:
21. Գործունեության բացօթյա կազմակերպումը սաների կրթական իրավունքի իրականացումն է:
22.Սանն իր ներկայությունը էլեկտրոնային մատյանում գրանցում է անձամբ. սա խմբի առավոտյան ծեսի բաղկացուցիչն
23. Սաների անհատական արժեքային համակարգի, հմտությունների, կարողությունների որակական բնութագիրը, ցուցանիշները դասվարը գրանցում է Սանի աճի և զարգացման դիտարկման թերթիկում, արդյունքում կազմում է սանի անհատական զարգացման մոտակա պլանը: Թերթիկի տվյալները հաստատում է նաև ծնողը:
24. Սանի ֆիզիկական, ֆիզիոլոգիական, ընտանեկան
տվյալները դասվարըգրանցում է Սանի թերթիկում:
25. Սաների ուսումնական գործունեության արդյունքները ներկայացվում են ամենօրյա
լուսաբանմամբ, ուսումնական օրացույցով նախատեսված ամենամսյա
ստուգատեսներով, TV5-6-ի, Ռադիո 5-6-ի հաղորդումներով, Ես կարողանում եմ կիսամյակային նախագծով, ստեղծված-հրապարակված Էլեկտրոնային ուսումնական նյութերով:
26. Խումբը սահմանված կարգով մասնակցում է կրտսեր դպրոցի ընդհանուր պարապմունքին:
27. Ուստարվա ավարտին (հունիսի 15) սանը դասվարի ներկայացմամբ փոխադրվում է ուսուցման երկրորդ տարի:
Իմացումի հրճվանք կրթական ծրագրի 5-6 տարեկանների ուսուցման-զարգացման իրականացման կարգ
Կարծիք գրել