Իրավական հիմքը, նպատակը
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5-6 տարեկանների նախապատրաստական դասարանի գործունեության կարգը (այսուհետ` Կարգ) հաստատված է կրթահամալիրի խորհրդում: Կարգն ապահովում է Հանրակրթության մասին ՀՀ օրենքով սահմանված պետական քաղաքականության սկզբունքները, կարգավորում է ծրագրի իրականացման ընթացքը և մասնակիցների գործառույթները:
Ծրագրի դասարանը
Դասարանը դպրոցի կառուցվածքային միավոր է, որի սովորողների թիվն արտացոլվում է դպրոցի կոմպլեկտավորման մեջ: Դասարանը գործում է կրթահամալիրի դպրոց-պարտեզների կազմում, նույն շենքում՝ Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում, Գեղարվեստի կրտսեր դպրոցում, Հիմնական դպրոցում, Քոլեջում:
Ուսումնառության պայմանագրով որոշված կարգով դասարան ընդունվում է երեխան, ում 5 տարին լրանում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը:
Ծրագրի ղեկավարը ծնողի հետ կնքում է համապատասխան պայմանագիր, որի ձևը և բովանդակությունը հաստատումէ կրթահամալիրի խորհուրդը, որով կարգավորվում են կողմերի գործառույթները, իրավունքներն ուպարտականությունները:
Սովորողների թիվը դասարանում` 22-25: Պայմանագիր կնքելուց առաջ դպրոցի կամ դասարանի ղեկավարը ծնողինծանոթացնում է դասարանի գործունեությանը, նյութական և ուսումնականպայմաններին:
Գործունեության ողջ ընթացքում հարգվում են սովորողի իրավունքները, անհատականությունն ու ինքնուրույնությունը:
Սովորողը ուսուցման հաջորդ փուլ՝ ուսուցման հաջորդ տարի, տեղափոխվում է դասարանի ղեկավարի ներկայացմամբ, ծնողի համաձայնությամբ. անհրաժեշտության դեպքում` հատուկ մասնագետի երաշխավորությսմբ: Սովորողի անցումը դասարանից դասարան ուսումնական տարվա ավարտին-սկզբին չի համապատասխանում։ Ծրագրի 2-րդ տարումդ սահմանված կարգով կարող է ընդունվել կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզում նախապատրաստական ուսուցման ծրագիրը չստացած սովորողը՝ իր զարգացման մակարդակի, առանձնահատկությունների ու պատրաստվածության աստիճանի համապատասխան: Դասարանում ծրագրված քառամյա ուսումնական գործունեության արդյունքում սովորողը ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով մասնակցում է 4-րդ դասարանի ավարտական ստուգումներին և տեղափոխվում 5-րդ դասարան։ Մինչև այդ ստուգումն անցնելը ծրագրի ցանկացած փուլում այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելիս սովորողին տրվում է իր տարիքային խմբի դասարանում սովորողի տեղեկանք:
Դասարանի գործունեության կազմակերպումը
Դասարանի ուսումնական փաթեթը ուսումնական կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը:
Սաների գործունեությունը, զարգացումը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցի, ծրագրի ուսումնական օրացույցով, աշխատանքային նախագծերով, ծրագրի ուսպլանով:
Դասարանի գործունեությունն սկսվում է ժամը 9.00 և ավարտվում 17.00:
Սաների գործունեությունն իրականացվում է պատշաճ տեխնիկական-լաբորատոր պայմաններում, հաշվի են առնվում նրանց կենսաբանական, հոգեբանական, անհատական անձնահատկությունները:
Սաների համար ստեղծված են սնվելու և քնելու հնարավորություններ:
Սաների ուսումնական գործունեության մասին տեղեկությունները սահմանված կարգով գրանցվում են էլեկտրոնային եղանակով։ Ուսումնական ծրագրի իրականացումը արտահայտվում է դասվարի (դասարանի) բլոգում, դպրոցի ենթակայքում, «Պարտեզ» էլեկտրոնային ամսագրում։
Դասարանը մասնակցում է դպրոցի ընդհանուր պարապմունքներին, ուսումնական օրացույցով նախատեսված բոլոր նախագծերին և ստուգատեսներին:
Դասարանի սանը
Դասարանի սան է 5-6 տարեկան երեխան, ում ծնողը ընտրել է Ծրագիրը և Ծրագրի ղեկավարի հետ կնքել համապատասխան պայմանագիր։ Հետագայում դասարան սահմանված կարգով կարող է ընդունվել կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզում նախապատրաստական ուսուցման ծրագիրը չստացած սովորողը՝ իր զարգացման մակարդակի, առանձնահատկությունների ու պատրաստվածության աստիճանի համապատասխան:
Սաների զարգացման դիտարկում–գրանցում, ներկայացում
Տարվա ընթացքում 2 անգամ սաների ֆիզիկական-ֆիզիոլոգիական, առողջական, սոցիալական վիճակի տվյալները, դրանց փոփոխությունները գրանցվում են էլեկտրոնային համապատասխան փաստաթղթում՝ Սանի թերթիկում:
Տարվա ընթացքում 2 անգամ լրացվում է Սանի զարգացման դիտարկման թերթիկ, որտեղ նշվում է սանի արժեքային համակարգը, սանի հմտությունների ու կարողությունների զարգացումը, կազմվում է սանի անհատական զարգացման պլան: Ծնողը հաստատում է իր համաձայնությունը լրացված ցուցանիշներին:
Դպրոցի ենթակայքում դասարանն իր էջն ունի, որտեղ լուսաբանվում է խմբի և սաների անհատական և խմբային գործունեությունը:
Ամեն ամիս դասարանը հատուկ ծեսով՝ Սեպտեմբերիկ, Հոկտեմբերիկ…գործունեության ընթացքն ու արդյունքները մեդիայում ներկայացնելով՝ ամփոփում է տվյալ ամսվա գործունեության արդյունքները:
Դասարանում Ծրագրի իրականացման և կազմակերպման ղեկավար-պատասխանատուն դասվարն է, ով ընտրվում է մրցութային կարգով: Դասվարի աշխատանքը կանոնակարգվում է կրթահամալիրում գործող ներքին կարգապահական կանոններով, անհատական աշխատաժամանակով:
Դասվարին ներկայացվող պահանջները
- համակարգչային անհրաժեշտ ծրագրերի իմացություն
- հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ.
- երաժշտական և մարմնակրթական (ներառյալ լողը և հիգիենան).
- տեխնոլոգիական ունակություններ.
- անգիր գիտի Ծրագրով նախատեսված ուսումնական նյութը։
Դասվարը՝
- մասնակցում է դաստիարակների և դասվարների երաժշտական-ուսումնական լաբորատորիայի պարապմունքներին.
- ուստարվա ընթացքում հրատարակում է իր մեթոդական մշակումները (հոդված) իր բլոգում, կրթահամալիրի «Դպիր», «Պարտեզ» կամ այլ ամսագրում, մասնակցում է կրթահամալիրյան ստուգատեսներին.
- պատասխանատու է դպրոցում գտնվելու ընթացքում սանի անվատանգության, միջավայրը մշտապես հիգիենիկ վիճակում պահելու համար.
- պատասխանատու է սովորողի ինքնուրույն գործունեության, ինքնասպասարկման, տեխնոլոգիական հմտությունների և ստեղծականության զարգացման, սովորելու ցանկությունը շարունակ զորացնելու համար.
- մասնակցում է ընթացիկ ուստարվա ուսումնական փաթեթի ստեղծման աշխատանքներին.
- ապահովում է նախապատրաստական ուսուցման համար համապատասխան միջավայր.
- ունի համացանցին միացած անհատական համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ, անարգել օգտվում է կրթահամալիրի մեդիագրադարանի, մեդիատպարանի հնարավորություններից.
- սաների գործունեության որոշ տեսակներ` երգ-պար, լողուսուցում, կազմակերպում է մասնագետ-ուսուցչի հետ համատեղ.
- սովորողի ծնողի հետ մշտապես պահպանում է գործընկերային հարաբերություններ, նպաստում նրա մանկավարժական կրթությանը, նրան մասնակից է դարձնում սաների գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը, սանի գործունեության արդյունքների մասին տրամադրում ամբողջական տեղեկություններ.
Ծնողը
- ընտրում է Ծրագիրը՝ դպրոցի ղեկավարի հետ կնքելով ուսումնառության պայմանագիր.
- ծանոթ է ուսումնական միջավայրին, դասարանում իրականացվող Ծրագրին և գործունեության նախագծերին.
- ունի էլեկտրոնային հասցե և մշտապես օգտվում է դրանից.
- զարգացնող միջավայրի ստեղծման մասնակիցն է` ՏՀՏ և ուսումնական այլ միջոցներ, կենդանիների ձեռքբերում, ծառատունկ.
- մասնակցում է դասարանին վերաբերող հարցերի քննարկումներին և դրանց լուծումների իրականացմանը.
- տեղեկացվում է իր երեխայի զարգացման ընթացքի, ծագած խնդիրների մասին, կազմակերպվում է անհրաժեշտ խորհրդատվություն.
- դասվարին տեղյակ է պահում սանի ֆիզիկական, ֆիզիոլոգիական, առողջական, հոգեբանական խնդիրների մասին (եթե այդպիսիք կան).
- դասվարին տեղեկացնում է սանի ուշացման, բացակայության, դրանց պատճառների մասին:
Դասարանի սովորողը սահմանված կարգով օգտվում է կրթահամալիրի երեխայի զարգացման ծառայություններից։
Ուսումնական տարվա ավարտից հետո խումբը գործում է «Ամառային պարտեզ» ծրագրով:
Կարծիք գրել