Նախագիծ
ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
5 տարեկանների ուսուցում
ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
2015-2016 ուստարի
Ուսումնառության առաջին տարի
Ք. Երևան « » 2015թ.
Պայմանագրի կողմերը
ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի … ը (այսուհետ` Դպրոց) ի դեմս ղեկավար … ի (այսուհետ` Ղեկավար) և … ի (այսուհետ` Սան) օրինական ներկայացուցիչ … ը (այսուհետ՝ Օրինական ներկայացուցիչ) կնքում են սույն պայմանագիրը 5-6 տարեկանների ուսուցման կազմակերպման վերաբերյալ:
- Պայմանագրի առարկան
Կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրով (այսուհետ` Ծրագիր) Սանի առանձնահատկություններին համապատասխան ուսուցման և զարգացման կազմակերպումն է, այդ թվում`
1.1 ամենօրյա ուսուցման կազմակերպում (բացի շաբաթ, կիրակիից) նախադպրոցականին հարմար պարտեզային միջավայրում գործունեության միջոցով.
- խոսքային.
- մարմնամարզական՝ մարմնամարզություն, մարզական և այլ շարժուն խաղեր, լող.
- կերպարվեստի-տեխնոլոգիական.
- բնագիտական-առողջապահության-թվաբանական.
- երաժշտական՝ ունկնդրում, երգ, պար, երաժշտական խաղ-ներկայացումներ, ծես, դասարան-համույթ.
1.2 ուսուցման կազմակերպում թվային միջոցների կիրառմամբ.
1.3 ուսումնական գործունեության արդյունքների ամենամսյա ամփոփում-ներկայացում ծեսի-տոնի կազմակերպմամբ.
1.4 Դպրոցում և տանը համացանցի գործածում ուսումնական նպատակներով. «Պարտեզ» ամսագիրը, դպրոցի կայքը, մեդիագրադարանը, դասվարի (խմբի) բլոգը, դասվարի էլեկտրոնային հասցեն` Ծրագրի կատարման, Սանի ուսումնական գործունեության մասին անընդհատ ու ամբողջական տեղեկատվության միջոցներ.
1.5 Երեքանգամյա առողջ սնունդ՝ նախօրոք հաստատված-հրապարակված ժամատախտակով և կերակրացանկով
1.6 Սանի քնի կազմակերպում՝ օրինական ներկայացուցչի դիմումով.
1.7 2016թ. սեպտեմբերին մեկամյա ուսուցման ծրագիրը յուրացրած սանը դասվարի ներկայացմամբ անցնում է ուսուցման երկրորդ տարի:
- Օրինական ներկայացուցիչն իրավունք ունի
2.1. ծանոթանալու իր երեխային առնչվող ցանկացած տեղեկության.
2.2. ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով որոշված կարգով պաշտպանելու Սանի շահերն ու իրավունքները.
2.3. անձամբ կամ ծնողական խորհրդի միջոցով ծանոթանալու ծրագրի տարեկան ծախսերի նախահաշվին և դրամական ծախսերի հաշվետվությանը.
2.4 վերահսկելու պայմանագրի կատարումը, Ծրագրի ծախսերը.
2.5.ներկա լինելու, հետևելու, մասնակցելու խմբի ուսումնական գործընթացին:
- Օրինական ներկայացուցիչը պարտավոր է
3.1. պայմանագիրը կնքելուց առաջ ծանոթանալ ուսուցման ծրագրին, պայմանագրին և կատարել դրանցով նախատեսված պարտականությունները.
3.2. ներկայանալ Դպրոցի ղեկավարի կամ դասվարի հրավերով.
3.3. ապահովել Սանի ներկայությունը ամենօրյա ուսումնական գործընթացին, մասնակցությունը ուսումնական ճամփորդություններին, ստուգատեսներին, տոներին.
3.4. ապահովել Սանին ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ անհատական նյութերով, միջոցներով, գործիքներով (փետրվարից՝ անհատական համակարգչով, տանը՝ համացանցով).
3.5. սահմանված կարգով ժամանակին տեղեկացնել Սանի բացակայությունների մասին.
3.6. ժամանակին և ամբողջությամբ վճարել ստացած ծառայությունների համար.
3.7. ունենալ էլեկտրոնային հասցե, օգտագործել էլեկտրոնային փոստը, ամեն օր հետևել կրթահամալիրի, դպրոցի կայքին, դաստիարակի բլոգին. 3.8. մասնակցել ծնողական կրթական-տեղեկատվական հավաքներին, ուսումնական օրացույցով որոշված նախագծերին, տոներին, ծեսերին, ծնողական սեմինարներին, պատասխանել դասվարի և տնօրենի էլեկտրոնային նամակներին:
- Ղեկավարն իրավունք ունի
4.1. անհրաժեշտության դեպքում հրավիրելու Օրինական ներկայացուցչին.
4.2. Օրինական ներկայացուցչի կողմից իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում պայմանագիրը լուծելու:
- Ղեկավարը պարտավոր է
5.1. Օրինական ներկայացուցչին ծանոթացնել ծրագրին, ուսումնառության պայմանագրին, համապատասխան կարգերին.
5.2. ապահովել կրթական ծրագրի իրականացման միջավայրը, պայմանները և կազմակերպումը.
5.3. Օրինական ներկայացուցչի դիմումով և միջոցներով կազմակերպել պայմանագրով չնախատեսված լրացուցիչ ծառայություն՝ նրա հետ կնքելով լրացուցիչ պայմանագիր.
5.4. ըստ ծրագրի ծախսերի նախահաշվի՝ ապահովել գումարի ծախսը և սահմանված կարգով հաշվետվություն ներկայացնել.
5.5. ապահովել սանի առողջությունը, կյանքի անվտանգությունը, հատուկ կարիքներն ապահովող պայմաններ և ծառայություններ.
5.6. սահմանված կարգով կազմակերպել Սանի սնունդը (ծնողի դիմումի դեպքում` քունը).
5.7. Օրինական ներկայացուցչի ցանկությամբ և միջոցներով աջակցել Սանի՝ սահմանված կարգով տրանսպորտային տեղափոխման կազմակերպմանը.
5.8. Կազմակերպել կրթական-տեղեկատվական ծնողական հավաքներ:
- Ծրագրի ֆինանսական ապահովումը
6.1. ըստ սովորողի թվի պետական դրամական հատկացումներ
6.2. կրթահամալիրում պետական աջակցությամբ իրականացվող «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի դրամական հատկացումներ
6.3. ուսումնառության պայմանագրով որոշված` Սանի Օրինական ներկայացուցչի վճար:
- Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը
7.1. Սանի սննդի, խնամքի ծառայությունների, զարգացման-ուսուցման կազմակերպման համար մեկ ուստարում Օրինական ներկայացուցիչը վճարում է 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ. առաջին մուծումը` առնվազն 20 000 (քսան հազար) ՀՀ դրամը, կատարում է պայմանագրի կնքման պահին.
7.2. Պայմանագրով որոշված վճարումները սահմանված կարգով փոխանցվում է կրթահամալիրի հաշվարկային հաշվին` մինչև ընթացիկ ամսվա 5-ը:
- Պայմանագրի ժամկետը, փոփոխման ու լուծման պայմանները
8.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև 2015-2016 ուստարվա ավարտը՝ 2016թ հունիսի 15-ը.
8.2 Հունիսի 16-ից սանը, Օրինական ներկայացուցչի դիմումով կարող է մասնակցել ամառային պարտեզի գործունեությանը. Սանի՝ տրանսպորտով տեղափոխման պատասխանատուն Օրինական ներկայացուցիչն է.
8.3. Պայմանագիրը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ: Կատարված փոփոխությունները կամ լրացումները համարվում են Պայմանագրի անբաժանելի մաս.
8.4. Պայմանագիրը կարող է լուծվել կողմերից մեկի՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում:
- Այլ պայմաններ
9.1. եթե պայմանագրի լուծման պահին ծնողի կատարած մուծումներն ավելի են, քան պայմանագրով մատուցված ծառայությունները, կրթահամալիրը ծնողին վերադարձնում է մնացորդային գումարը.
9.2. Սույն պայմանագիրը կազմված է հայերեն, Կրթահամալիրը և Օրինական ներկայացուցիչն ունենում են պայմանագրի օրինակը
9.3. Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո Պայմանագրի օրինակը սահմանված կարգով Դպրոցում պահպանվում է հինգ տարի:
ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
Օրինական ներկայացուցիչ՝
Անուն`
Ազգանուն՝
Անձնագիր`
Հանրակրթություն իրականացնող`
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
… դպրոց-պարտեզ
Տնօրեն` … ազգանուն ստորագրություն`
Հասցե`
Հեռախոս`
Էլ.հասցե`
Բանկային հաշվի համարը` Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ հ/հ 163218137665
Պայմանագիրը լուծվել է հետևյալ պատճառով.
Օրինական ներկայացուցիչ`
Դպրոցի ղեկավար՝
Կարծիք գրել