Առավոտը նախակրթարանում

Առավոտը նախակրթարանում
Գործունեությունն հիմնականում իրականացնում են բակում,   խմբասենյակ մտնում են  անհրաժեշտության դեպքում:
Սաների ընդունելություն  8.45-9.30:
Դաստիարակներն ու սաները բացում են խմբասենյակի դուռ լուսամուտները. չօդափոխված սենյակում արգելվում է որևէ գործունեություն. խնամում են սենյակային բույսերը, հավաքում են  բակի թափթուկները:
Սաների ներկա-բացակա խաղով, ներկա-բացակայի գրանցում ըստ կարգի:
Առավոտյան ուրախ ծափխաղեր, ձայնախաղեր, ոտնախաղեր, հաշվերգեր, բարևախաղեր,  զրույցներ: Ձայնային վարժություններ ձայնավոր հնչյուններով՝ դաստիարակը դիրիժորն է, գոնե սկզբում:
Բառային վարժություններ. դիտման արդյունքում դաստիարակն ընտրում է բառեր, որոնք սաները սովորաբար սխալ կամ դժվարությամբ են արտասանում: Այդ բառերը խմբերով են արտասանում՝ բնական շրխկաններով՝ ծափեր, դոփյուններ…:
Ուրախ մարմնամարզություն. առավոտյան մարմնամարզությունը սովորական մարզանք չէ, ուրախ խաղ-մարմնամարզություն է՝ սկսած արևին աչքերով բարևելուց մինչև թռվռալով և երգ-խաղն իրականացվում է միայն  «Պարտեզ»-ի  «Ձայնադարան» բաժնի ձայնագրությունների տակ:
Խաղում – արտասանում են շաբաթվա ոտանավորները:
Օրվա պատումներ՝ նախորդ օրվա, դիտած մուլֆիլմի և այլնի մասին:
Շրխկան-խաղ նոր սովորած երգով կամ ոտանավորով:
Դիտում են կայքի, «Պարտեզ»-ի ամսագրի նյութերը:
Ծնողները սաներին ուղեկցում են մինչև դպրոցի կամ խմբասենյակի մուտքի դուռը. ներս չեն մտնում, եթե դրա կարիքը չկա. Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:
Դաստիարակները ծնողների հետ հաղորդակցվում են էլփոստով, անհրաժեշտության դեպքում՝ օրվա ավարտին, սանին ճանապարհելիս կամ նախապես պայմանավորված ժամի:
Մրգային նախաճաշ. հերթապահները դաստիարակի հետ միրգը բերում են խոհանոցից,  կտրատում են կամ կտրատված են բերում, դնում են ընդհանուր ամանով,  միրգի ուտելու փոքր ափսեները, դնում են սաները. կամ միատեղ են դրվում, ամեն մեկն իր համար է վերցնում, կամ հերթապահներն են դասավորում սաների թվով: Միրգ ուտելու ափսե ունենալը պարտադիր է:

 

Կարծիք գրել