Նախադպրոցական կրթություն.կարգեր

Կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների կազմում   գործող « Նախադպրոցական կրթություն» ծրագրի խմբերի գործունեության կարգ

Նախադպրոցական կրթության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական այլընտրանքային կրթական ծրագրի բաղկացուցիչն է:
Նախակրթարանը գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, զարգացման ծրագրով:
Նախակրթարանն իրականացնում է նախադպրոցականի (այսուհետև՝ սան) խնամք, զարգացում, ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում:

Կրթահամալիրի նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների (այսուհետ՝ դպրոց) կազմում
Նոր դպրոց-պարտեզ
Բ-4 դպրոց-պարտեզ
Գեղարվեստի դպրոց-պարտեզ
Հիմնական դպրոց-պարտեզ:
Դպրոց պարտեզների կազմում են նաև կրտսեր դպրոցները:
Սանի զարգացումն ու ուսուցումը կազմակերպվում են ծրագրված, իրական, ազատ գործունեության միջոցով մոդել խմբասենյակում, բակ պարտեզում, ամառային լողափին, մարզասրահում, տարբեր հաստատություններում՝ թատրոն, այգի, թանգարան, գյուղական միջավայր, ծեսերի, տոների, ստուգատեսների, ամենամսյա ամփոփումների  իրականացմամբ, ուսումնական ճամփորդություններով, ուսուցման թվային միջոցների` համակարգչի, պրոյեկտոի, էլեկտրոնային գրատախտակի, ֆոտոխցիկի, ձայնագրիչի, համացանցի կիրառմամբ:

Նախակրթարան ընդունվում են 2-5 տարեկան երեխաները, ում ծնողները ծանոթ են իրականացվող հեղինակային ծրագրին, կնքում են համապատասխան պայմանագիր:
Ներկայացվող փաստաթղթեր՝ երեխայի ծննդյան վկայականի պատճեն, համապատասխան տեղեկանք նրա առողջական վիճակի մասին: Ծնողը դաստիարակի հետ լրացնում է նաև Սանի թերթիկը:

Պարտեզայիմ միջավայր
Պարտեզը սանի կենսական միջավայրի    ամբողջության մեջ է:
Պարտեզային միջավայրը՝
հիգիենիկ-առողջ է
անվտանգ-հարմարավետ է
գործնական-կիրառելի է:

Լուսավոր, ընդարձակ, հարմար  2-4 տարեկանին՝ վազվզելու, թռչկոտելու, չափել-ձևելու, հաշվել-համեմատելու, նկարելու, լուսանկարելու,  եփել-թափելու, մարմինը կոփելու, դիտելու- ուսումնասիրելու, քնելու-հանգստանալու համար:
Միաջավայր, որը ոչ միայն գործունեության տարածք է, այլև ինքը՝ գործունեությունը. զարգացող սաների, ինքնակրթվող, դիտարկող դաստիարակի, համախոհ ծնողական համայնքի համատեղ գործունեություն:
Անվտանգ-հարմարավետ նյութական միջավայր ապահովում են Դպրոց-պարտեզի ղեկավարը (այսուհետ՝ Տնօրեն), դաստիարակը, օրինական ներկայացուցիչը (այսուհետ՝ Ծնողը).

Պարտեզային միջավայրի անվտանգության և   հիգիենայի ապահովումը ուսումնական աշխատանք է խմբի սաների  համար.

  • սաների ազատ և անվատանգ շարժվելու պայմաններ.
  • կահույքը՝ առանց սուր անկյունների, հատակ-հարթակը ՝ առանց խոչընդոտների, ելուստների.
  • ՏՏ և այլ ուսումնական միջոցների անվտանգ և անվնաս շահագործման պայմաններ  և պարագաներ.
  • Բաց, հասանելի հանդերձարան, սանհանգույց, խոհանոց.
  • թունավոր, վտանգավոր նյութերի, իրերի բացակայություն:

Լիովին անվտանգ միջավայր  չի լինում:
Տես՝
Անվտանգ միջավայր, որի ապահովումը  ուսումնական աշխատանք է
:
Հիգիենիկ միջավայր. հիգիենա՝ գործունեության բոլոր ձևերում
Միջավայր
Ամառային հով, զով, անվտանգ, հիգիենիկ լողափ:  

Գործնականկիրառելի միջավայր
Ստեղծական միջավայրում՝ ստեղծական սաներ:
Միջավայրը  նաև  լաբորատորիա  է:

Նախակրթարանի գործունեության կազմակերպում. աշխատանքի ռեժիմ
Նախակրթարանի և ծնողի հարաբերությունները կարգավորվում են տնօրենի և ծնողի միջև կնքված պայմանագրով:
Պայմանագրով նախատեսված ծնողական վճարները ծախսվում են կրթահամալիրի խորհրդի հաստատած նախահաշվի համաձայն։
Նախակրթարանն աշխատում է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից`
ժամը 9.00-17.00` լրիվ օրով,
9.00-13.00՝ ոչ լրիվ օրով:
Օրվա ռեժիմում  գրանցված են առավոտյան ծեսի՝ 9.00-10.00, քնի՝  12.30-ից, սնվելու` 10.00, 12.00, 16.00 ժամերը:

Օրվա մնացած ժամերին սաների գործունեությունը կազմակերպվում է ըստ դաստիարակի աշխատանքային նախագծի՝ ազատ գրաֆիկով:
Սաների բացօթյա գործունեությունը նրանց զարգացման և ուսուցման կազմակերպման ձևերից մեկն է և դիտվում է որպես նրա կրթության իրավունքի իրագործում:
Նախակրթարանն աշխատում է շուրջտարի:
Հնարավոր բոլոր դեպքերում դաստիարակը սաներին դիմավորում է բակում. Առավոտյան ծեսն սկսվում է բակից:
Ծնողի դիմումով նախակրթարանը մատուցում է լրացուցիչ ծառայություններ, եթե դրանք չեն հակասում Ծրագրին: Այդ նպատակով Տնօրենի և ծնողի միջև կնքվում է լրացուցիչ պայմանագիր:
Սաների տրանսորտային տեղափոխումն ապահովվում է 3 տարեկանից: Մինչ այդ սանի տեղափոխման ապահովողը և պատասխանատուն Ծնողն է:
Նախակրթարանում գտնվելու ընթաքում երեխայի ապահովության պատասխանատուն դաստիարակն ու տնօրենն են:

Սաների գործունեությունը, զարգացումը կազմակերպվում է     
Ուսումնական օրացույցով
Աշխատանքային նախագծերով: 

Հաճախումների հաշվառում
Կրթահամալիրում ուսումնական տեղեկատվության էլեկտրոնային գրանցման կարգով սաների հաճախումների հաշվառումը  կատարում է դաստիարակը մինչև 9.30՝ նշելով նաև բացակայողների բացակայության պատճառը:

Երեխայի բացակայության կամ ուշացման մասին Ծնողը դաստիարակին տեղյակ է պահում մինչև 9.30:
9. 30 դաստիարակը կամ օգնականը հաճախող սաների թիվը գրանցում է խմբի բլոգում տեղադրված մատյանում: Գրասենյակի ղեկավարը,  առողջագետը, խոհարարը ծանոթանում են հաշվառման մատյանի տվյալներին և իրականացնում համապատասխան գործողություններ:
Արտակարգ պատահարների մասին դաստիարակը տեղեկացնում է համապատասխան մասնագետին, գրասենյակի ղեկավարին:
Արտակարգ դեպքի՝ էլեկտրականության, ինտերնետ կապի ընդհատման մասին տեղեկացնում է  գրասենյակի (դպրոցի) ղեկավարին, առողջագետին: Հաճախումներին վերաբերող  տեղեկությունն հաղորդում է բանավոր կամ հեռախոսով:
էլեկտրոնային մատյանում գրանցումն անում է, հենց որ դա հնարավոր է դառնում։ Առողջական դեպքերի և այլ պատահարների մասին տեղեկատվությունն անմիջապես գրանցվում է ըստ կարգի՝ որպես արտակարգ պատահար:
Սաների տեղեկատուն սահմանված կարգով վարում է (կազմում և փոփոխությունները օպերատիվ գրանցում է)  Դպրոցի գրասենյակի ղեկավարը:

  Սննդի կազմակերպում
Սաները սնվում են լրիվ օրվա դեպքում երեք անգամ, ոչ լրիվ օրվա դեպքում՝  երկու անգամ:
Սնունդը կազմակերպվում է շաբաթվա սննդացանկով, որ կազմում է Ծրագրի առողջագետը՝ տնօրենի, դաստիարակների, ծնողների ներկայացուցչի և խոհարարի հետ խորհրդակցելով։
 Եկող շաբաթվա կերակրացանկը տեղադրվում է դպրոցի կայքի առաջին էջում մինչև ընթացիկ շաբաթվա կիրակի օրվա ավարտը՝ 24.00:  
Ստացվող սննդամթերքի որակի, ժամկետի, անվտանգության պատասխանատուն ծրագրի ղեկավարն է և խոհարարը
Սննդի կազմակերպման, կերակրացանկի, որակի, անվտանգության հսկիչ-պատասխանատուն դպրոցի առողջագետն է:
Ամեն առավոտ առավոտյան ծեսին նախատեսվում է մրգային նախաճաշ:
Սպասքը համապատասխան է սանին, անվտանգ է. արգելվում է վնասված սպասքի գործածումը:
Մաքրելու, լվալու միջոցները անվնաս են, ոչ ալերգիկ:
Պահեստավորվող սննդամթերքի պահեստավորման պայմաններն ապահովողը, պահպանման որակի պատասխանատուն Տնօրենն է:
Սննդացանկը կազմելիս անպայման հաշվի առնվում տարվա եղանակին հատուկ բնամթերքները, ճաշատեսակները:
Արգելվում է օրվա պատրաստած (մատուցած) սնունդը որևէ կերպ օգտագործել հաջորդ օրը:
Շոգ ժամանակ, հատկապես ամռանը, խորհուրդ չի տրվում քացրավենիք տալ սաներին:
Արգելվում են երշիկեղենը, կրեմով կամ այլ լցոնով թխվածքները, գնված կրեմները, գազավորված ըմպելիքները, չիփսերը, պահածոյացված ձկնեղեն և այլ կերակուրներ, չթվագրված, վնասված, վնասված փաթեթավորումով սննդամթերքները:

Ծրագրի, Ծրագրի իրականացման, արդյունքների լուսաբանում
Ծրագիրը, Ծրագրի իրականացումը, արդյունքները լուսաբանվում  են ամենամսյա ամփոփման ծեսով,  դաստիարակների ուսումնական բլոգներում, Դպրոցի ենթակայքում, Ծրագրի «Պարտեզ» ամսագրում: Սաների օրվա գործունեությունն իրականացվում դաստիարակի կազմած և հրապարակած  աշխատանքային նախագծերով: Աշխատանքային նախագծերը   հրապարակվում են դաստիարակի ուսումնական բլոգում։
Ծրագրային, ուսումնական նյութերը (ձայնադարան, խաղադարան, աուդիո-վիդեո ընթերցումներ,   դաստիարակների մեթոդական հոդվածները, իրականացված նախագծերի օրինակելի արդյունքները ներկայացվում են «Պարտեզ» ամսագրում:

Սաների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներ

  • գործունեության ընտրության ազատության ապահովում ազատ ինքնաբուխ ինքնակազմակերպվող խաղ-աշխատանքի միջոցով.
  • սաների ինքնուրույնության, ինքնակազմակերպման, ինքնասպասարկման, ինքնաբավության ապահովում.
  • սաների զարգացման ապահովում առօրյա, իրական-կենսական գործունեության միջոցով՝ ելնելով նրանց դիտարկման արդյունքներից
  • ստեղծագործական, համագործակցային աշխատանքի կազմակերպում.
  • սանի անհատական գործունեության հնարավորության ապահովում.
  • բացօթյա գործունեության, ուսումնական ճամփորդությունների  կազմակերպում
  • ՏՀՏ միջոցների նպատակային կիրառում:

Սաների զարգացման գրանցում և գնահատում
Դաստիարակը սանին ընդունելիս ծնողի հետ լրացնում է Սանի թերթիկը, որտեղ գրանցվում են սանի ֆիզիկական (մարդաբանական չափումներ), առողջաբանական տվյալները, ընտանեկան վիճակը, ընտանիքի անդամների տվյալները, հետագայում՝ դրանց փոփոխությունները.
տարվա ընթացքում սանի թերթիկը լրացվում է  երկու անգամ.
դաստիրակը լրացնում է սանի աճի բնութագիրը:

Սաների գործունեության դիտարկում
Սաների դիտարկումը  ամփոփում է դաստիարակը` սահմանված կարգով լրացնելով   Սանի աճի բնութագիրը:
Ծնողը աղյուսակում գրանցում է իր դիտարկումները, հարցերը:
Աղյուսակի բովանդակությունը, ցուցիչները.

  • Ինքնուրույնություն, ինքնակազմակերպում, ինքնասպասարկում
  • Խոսքային գործունեություն
  • բնագիտություն
  • երաժշտություն
  • տեխնոլոգիա
  • սոցիալական շփում
  • ֆիզիկական զարգացում, խաղեր, հիգիենա
  • ուսճամփորդություններ:

Գործունեությունը կազմակերպելիս կարևորվում են`
սաների անհատականության հարգումն ու զարգացումը
սաների՝ խմբով և անհատապես աշխատելու ունակությունների ձևավորում
միջավայրը պահպանելու, խնամելու սովորության ձևավորումը:

Սաների ամառային գործունեությունը իրականացվում է պարտեզում կազմակերպված ամառային լողափին:
Պարտեզային լողափի շահագործման կարգ

Ծրագրի մասնակիցները
Դաստիարակն ու օգնականը  աշխատում են համատեղ. սաների գործունեության կազմակերպումն ու խնամքն իրականացնում են միասին:
Դաստիարակը և օգնականը (այսուհետ՝ դաստիարակ) մանկավարժական կրթությամբ (բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական) մասնագետներ են, որ բավարարում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողներին նեկայացվող պահանջները:
Դաստիարակը խմբի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման պատասխանատուն  է:

Դաստիարակը`
սաների ապահովության, անվտանգ գործունեության երաշխավորն է.
ապահովում է ֆիզիկական և սոցիալական զարգացնող միջավայր…
անընդհատ հարստացնում, ավելի բազմազան է դարձնում այդ միջավայրը` դիտարկելով սաների գործունեությունը, ճշտելով նրանց հետաքրքրությունները` նպաստումց է դրանց բավարարմանը:
Դաստիարակի աշխատանքային գործունեությունն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում,   սոցիալական ցանցերում:
Դաստիարակը նախօրոք (ամենաուշը՝ մի օր առաջ) իր բլոգում տեղադրում է օրվա կամ շաբաթվա աշխատանքային նախագիծը:
Գործունեության արդյունքում ստեղծված նյութերը՝ օրվա գործունեություն, հետաքրքիր միջադեպ-պատմություն ներկայացնող մեդիանյութ, ծրագրային նյութ, խմբին և դաստիարակի աշխատանքին առնչվող այլ նյութ, տեղադրում է խմբի բլոգում և դպրոցի ենթակայքում:
Խմբին վերաբերող կամ խմբի ստեղծած նյութերը «Պարտեզ» հանդեսում,  կրթահամալիրի կայքում տեղադրում է  ըստ mskh.am-ի աշխատակարգի:

Դաստիարակիներին ներկայացվող պահանջներ

Նախակրթարանի սանը
2-5 տարեկան երեխան է, ում   ծնողը սահմանված կարգով Տնօրենի հետ կնքում է Պայմանագիր խնամքի, զարգացման, ուսուցման մասին:

Տնօրենը
սաներին ընդունում է նախակրթարան.
մինչև պայմանագիր կնքելը ընդունելության համար դիմած ծնողներին ներկայացնում է հաստատությունը, նախադպրոցական կրթության ծրագիրը, ուսումնական գործունեության կազմակերպման պայմաններն ու միջավայրը, մեդիամիջավայրը՝ խմբի բլոգը, դպրոցի ենթակայքը, «Պարտեզ» ամսագիրը.
Ծնողի նկատառումներն ու առաջարկությունները գրանցում է տեղում,   անհրաժեշտության դեպքում  ծնողի համար կազմակերպում է կայքից օգտվելուն վերաբերող խորհրդատվություն.
վերահսկողություն է իրականացնում խմբերի գործունեության բովանդակության, սաների զարգացման նկատմամբ.
ապահովում է սաների առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով.
հաստատում է կերակրացանկը.
ապահովում է սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված  էլեկտրոնային փաստաթղթերի վարումը և պահպանումը:

Առողջագետը
հսկում է առողջ սննդի կազմակերպումը.
կազմում է ամենշաբաթյա կերակրացանկը.

Պատասխանատու է`
հիգիենիկ միջավայրի ապահովման, պահպանման համար.
սաների առողջական և ֆիզիկական  վիճակի հսկողության, կարգավորման համար.
ստուգում է սաների մարմնի հիգիենան, մաշկի վիճակը.
Սաների առողջական վիճակի հետ կապված արտակարգ պատահարների դեպքում ըստ կարգի իրականացնում է անհրաժեշտ գործողություններ, ձեռնարկում է համապատասխան միջոցներ.
վարակիչ հիվանդությունների, ինֆեկցիայի, այլ վտանգավոր հիվանդությունների հայտնաբերման, վնասվածքների, առողջական խնդիրներ առաջանալու դեպքում ձեռնարկում է համապատասխան միջոցներ, այդ մասին տեղյակ է պահում ուսումնական ծրագրի ղեկավարին, որն էլ գործում է ըստ կարգի.
վերահսկում է բաց և փակ լողավազանների, լողափերի հիգիենիկ շահագործումը, դպրոցի ենթակայքի համապատասխան բաժնում տեղադրում է խոհարարի կողմից ներկայացրած և Դպրոցի ղեկավարի հաստատած մեկշաբաթյա (կամ ամենաուշը մի օր առաջ) կերակրացանկը։
Հետևում է առողջ, որակյալ սննդի կազմակերպմանը։ Դաստիարակի հետ հետևում է սաների ֆիզիկական աճին, առողջական վիճակին,  չափումներ և դիտարկումներ է կատարում և տվյալները գրանցում Սանի թերթիկում.
մասնակցում է մեծահասակների կրթության իրականացմանը:

Ծնողը
Ծնողը ծանոթ է Ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը:
Ծնողը ոչ միայն պատվիրատու է, գործընկեր, այլև իր երեխային վերաբերող նյութի յուրացնողը, իրագործողն ու տարածողն է:
Ծնողի կրթության կազմակերպման պատասխանատուներն են նախակրթարանի ղեկավարը, մասնագետները և դաստիարակը:
Նախակրթարանը, որպես Ծնողի իրազեկման դպրոց, ապահովում է ծնողի
մասնակցությունը զարգացնող միջավայրի ստեղծմանը, երեխայի գործունեության կազմակերպմանն ու ընթացքին,
մանկավարժական իրազեկումը, ծնողի գործունեությունը՝ որպես մեծահասակների և սաների իրազեկող- ուսուցանող
անհրաժեշտ խորհրդատվություն:
Նրա մասնակցությունը երեխայի միջավայրի և գործունեության կազմակերպմանը միջոցառում չէ, այլ առօրյա, կենսաձև:
Նախակրթարանային գործունեության արդյունավետ կազմակերպման, զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում է ծնողական խորհուրդներ:
Նախակրթարանի ծնողական խորհուրդը կազմավորվում է սաների ծնողներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
Ծնողը համագործակցում է Դպրոցի ղեկավարի, դասիարակների հետ, աջակցում ծրագրի, ուսումնական նախագծերի մշակմանը, մասնակցում է դրանց իրականացմանը Դպրոցում և տանը։

Նախակրթարանն ապահովում է կրթական բաց համայնքի ձևավորում և զարգացում։

 

Կարծիք գրել