Հեղինակ՝ կրտսեր դպրոցի սովորող

Ամառային ընթերցանության համար «Պարտեզ» ամսագիրը ներկայացնում է կրտսեր դպրոցի սովորողների ստեղծագործությունների հավաքանին:

Ռոդարիական օրերին  Աղամյան Կարինեի և Փարվանյան Գայանեի սաները թարգմանեցին  «Հին շոր, հին կոշիկ », «Այսպիսի շաբաթ»    մասին պատմող ոտանավորները:    Դրանք սովորողները շատ հավանեցին և սկսեցին դրանց նման այլ ոտանավորներ ստեղծել:  Ընթերցեք Անահիտ Հարությանյանի սաների աշխատանքները: 

Նոր դպրոց 4.1 դասարան

ուսուցիչ Անահիտ Հարությունյան

Մի քիչ Ռոդարիի նման

_Մի այգեպան ունեմ՝ անգլխարկ:
-Հետոոո՞…
-Հող էլ ունեմ, աննպատակ:
_Հետոոո՞…
-Անտերև ծառ, անցողուն ծաղիկ:
Բահ ունեմ անկոթ:
Էս բահն էլ գույն չունի:
Միջատ էլ ունեմ հողում,
Որ ժողով էր մեզ տանում:
Բայց հայտնվեց ընդերքում:

Հին պայուսակ, նոր պայուսակ,

Ի՚նչ կա-չկա քո գլխում,

Հին պայուսակ, նոր պայուսակ:

_Մի կատու կա առանց մյաու

Մի շուն ունեմ առանց պոչի,

Հետոոոո՞…

_Կատվի շորեր,

Հագուստ ունեմ առանց թևի:

_Հետոոոո՞…

_Անկրունկ կոշիկ ու մազեր

Բրինձ ունեմ՝ շատ դառը,

Էս բրինձը գույն չունի,

Ինքնաթիռ էլ ունեմ դրսում,

Որ լողափ էր մեզ տանում,

Բայց հայտնվեց ջրափոսում:

Նազելի Տեր-Պետրոսյան Դպրոց-պարտեզ 4-րդ դասարան

Ոսուցիչ՝ Մարինե Ամիրջանյան

1. Ես ամենաշատը սիրում եմ գիշերը, որովհետև գիշերը ես տեսնում եմ երազներ: Երազներում ես տեսնում եմ ինքս ինձ տարբեր իրավիճակներում: Այնտեղ իրականանում  են իմ բոլոր երազանքները: Քնած ժամանակ ես կարողանում եմ մուլտիլֆմեր ստեղծել , դիտել և ուզածս ժամանակ կանգնեցնել ֆիլմը,եթե ինձ դուր չի գալիս այդպիսի շարունակությունը  ու  փոխել ուրիշ ձևով:Մեկ-մեկ երբ  իրականում ինչ-որ բան է կատարվում ,դա ինձ շատ ծանոթ է թվում ու ես հիշում եմ ,որ դա  տեսել եմ իմ երազում:

Իմ երազանքն է, որ ես կազմակերպեմ գիշերային երեկույթ և հրավիրեմ իմ ընկերուհուն: Մենք այդ գիշեր չենք քնի և կնշենք մեր երեկույթը:Մեր երեկույթի ժամանակ  իրար վախենալու պատմություններ կպատմենք, բարձերով խաղ կխաղանք, կպարենք, կուրախանանք և ժամը չորսին կքնենք, որ կարողանանք արթնանալ:

Սպասի’ր, արև, մի ծագիր,որ իմ շատ սիրելի երազները  շուտ չավարտվեն:

2. Կար-չկար մի խաղալիքների խանութ: Այնտեղ ապրում էր մի գնացք: Այդ գնացքը շատ ուրախ գնացք էր, բայց նա այնքան էր մնացել դրված խանութի ցուցափեղկում, որ փոշոտվել էր և շատ էր տխրել, որ ոչ ոք իրեն չի տանում: Ցուցափեղկից նա շատ տարբեր մարդկանց էր տեսնում, բայց ամենաշատը նրան դուր էին գալիս դպրոցական երեխաները, որոնք միշտ ուրախ էին և զվարթ:

Տիգրան Սերոբյան   4-րդ դասարան Դպրոց-պարտեզ

Ուսուցիչ Մարինե Ամիրջանյան

1. Այս պատմվածքը պատմում են շա՜տ վաղուց, շա՜տ- շատ:

Իմ տատիկն էլ է պատմում:

Մի գնացք կար, որ իր կյանքում չէր լողացել, բայց շատ էր տեսել, թե մարդիկ ոնց են լողանում: Մի օր նա որոշեց լողանալ, բայց չէր հիշում հերթականությունը:

Նա ինքն իրեն խոսում էր.

-Վերցնեմ օճառը և ինձ մի լավ օճառեմ:

Բայց հենց վերցրեց օճառը և օճառեց, ջուրը կտրվեց և նա մնաց օճառոտ: Դու մի ասա նրա ոտքն էր կպել և անջատել ցնցուղը:

Մեկ էլ մի մեծ կաթիլ ընկավ և այնպիսի տպավորություն էր կարծես նա ասեր.

-Ես գալիս եմ քեզ փրկելու:

Հենց հասավ տեղ, ամբողջ օճառը մաքրվեց և գնացքի երկու վագոնները գլխարկ դրեցին, որ պաշտպանվեն ջրից:

Գնացքն ասաց.

-Վայ էս ինչպե՞ս եղավ: Փաստորեն այսպե՞ս են լողանում:

2. Ես իմ մոլորակը շատ եմ սիրում: Այնտեղ ամեն ինչ կա, նույնիսկ բոլոր մոլորակները, որոնց մեջ ես կարող եմ մտնել: Իմ մոլորակում ես լինում եմ միայն այն ժամանակ, երբ ես մենակ եմ լինում: Իմ մոլորակ մտնելը հետաքրքիր է: Սկզբում ես վերցնում եմ իմ ամենասիրելի խաղալիքը, պինդ գրկում եմ և հայտնվում իմ մոլորակում: Իմ մոլորակում ապրում ենք ես և իմ խաղալիքները: Ես այնտեղ շատ հարմարավետ և շատ հաճելի եմ դարձրել. բնությունը փարթամ է այնտեղ, իսկ մեքենաներ ընդհանրապես չկան: Տները գեղեցիկ առանձնատներ են, որոնք ունեն մաքուր այգիներ և այգեպաններ: Երեքը ծառերով են շրջապատված, նույնիսկ տանը արմավենիներ են աճում: Մյուս երեքը՝ ծաղիկներով, տանն էլ՝ հատիկեղեն:

Այդ մոլորակում մի ավտոբուս կա, որը շատ գեղեցիկ և գունագեղ է: Այն շատ հետաքրքիր ավտոբուս է, որովհետև վարորդ չունի, բայց միևնույն ժամանակ լավ գիտի, թե իր ուղևորներից ով որտեղ է գնում: Այն բացօդյա է և ուր ուզես քեզ կտանի: Այնքան ուրախ է անցնում ժամանակը այդ ավտոբուսում:

Իմ մոլորակում ոչ ոք չի անհանգստանում, որ մյուս մոլորակների բնակիչներից կարող են մեզ մոտ գալ, որովհետև մեր մոլորակում ամեն ինչ այնքան պայծառ է, որ մեր բոլոր հյուրերը վարակվում են ուրախությամբ:

Հենց ես իմ մոլորակ եմ գնում, ինձ մոտ կախարդական փայտիկ է հայտնվում: Երբ ես ուզում եմ իմ մտքերը պահել, կախարդում եմ և իմ մտքերի դարակը հայտնվում է:

Մենք մեր մոլորակին անվանում ենք Ադի-Բուդի: Ամեն հրաժեշտից առաջ մենք նրան ասում ենք “Ադի-Բուդի  Բուդի-Ադի”:

Տատինցյան Արևիկ 4-րդ դասարան Դպրոց-պարտեզ

Ուսուցիչ Մարինե Ամիրջանյան

Իհարկե, բոլորը ինչ-որ բանից վախենում են, մարդ կա օձից է վախենում, մարդ էլ կա մթությունից ևայլն…

Ամենաշատը պետք է վախենալ մենակությունից, վախենալ, իսկ ինչու,  որովհետև առանց ընկերների ոչինչ անել հնարավոր չէ;

Ես վախենում եմ մենակությունից և մթությունից:Իսկ գիտեք, որ վախը կարելի է հաղթել,վախն հաղթելու համար պետք է մի շարք փորձությունների և կորուստների միջով անցնել:

Իմ կարծիքով վախը ինչ-որ ձև չունի, դրա համար ես նրան նկարագրել չեմ կարող:

Վախն ամենուր է, նա մտնում է բոլորի մեջ և ստիպում անել այն ամենը, որից խուսափում ես և վախենում:

Տիգրանյան Լիլիթ  Բ-4  դպրոց-պարտեզ  4-րդ դասարան

 

Ուսուցիչ՝ Մարինե Ամիրջանյան

Մի օր ձուն արև կուլ տվեց և ճաքեց, ընկավ տապակաի մեջ և արևը վառեց տապական: Արևը կպավ գազին և դարձավ գազ: Արևի փոխարեն սկսեցին շողալ  աստղերը և լուսինը ու  մեր մոլորակում եղավ գիշեր:

Նազելի Տեր-Պետրոսյան

 

Բ-4   4-րդ դասարան

Ուսուցիչ՝ Մարինե Ամիրջանյան 

Ես թափառական շուն եմ: Ես քաղաքում  մարդ անունով շատ բաներ եմ տեսնում:Նրանք ունեն փոքրիկ մարդուկներ , որոնք կոչվում են երեխաներ:Նրանք ման են գալիս փողոցում: Ոմանք նստում են փողոցում և անընդհատ կրկնում են այս արտահայտությունը` փող կտաք , փող կտաք: ճիշտ է՝ ես  դա չեմ հասկանում, բայց երբ նրանք ինձ գրկում են և սիրում, ինձ դա դուր է գալիս: Այնտեղ կան նաև մարդիկ, ովքեր ինձ կերակրում են:Ոմանք էլ ասում  են այս արտահայտությունը`քշշշ գնա , քշշշ գնա: Այնտեղ կան նաև ինչ- որ գունավոր բաներ, որոնք շատ արագ գնում գալիս են :Դրանք կոչվում են (մեքենաներ) :Նաև կա կարմիր դեղին և կանաչ գույնի ինչ- որ բաներ :Դրանք ասում են ինձ երբ գնամ ,երբ կանգնեմ: Ես ապրում եմ ինչ- որ կեղտոտ տեղ, որը կոչվում է աղբանոց :Այնտեղ ես հաց եմ գտնում, նաև ես այնտեղ հանդիպում եմ ինչ-որ քրքրված շորերով մարդկանց: Այնտեղ նրանք նույնիսկ քնում, մնում են, առավոտյան հաց են ման գալիս` իմ նման: Իմ դուրը գալիս է այն կյանքով ապրել, որ ես ունենայի տուն-տեղ, տեր, որ նրանք ինձ տանեին ման տալու և այլն…

Մի քիչ Ռոդարիի նման 

Էլեն Բաբայան 3-րդ դասարանԳեղարվեստի կրտսեր դպրոց

Ուսուցիչ Կարինե Խառատյան

Հա, ինչ անենք, որ առավոտը մութ է ու արևը՝ կանաչ, հո լուսինը կարմիր է, երազները կապույտ են, ատղերը մանուշակագույն:

Հետո՞ ..

Հետո մի օր օրը գնաց դեղին խոսքի մոտ: Խոսքը ոչ մի բան չասաց: Ոչ մի բանն էլ նեղացավ, որ խոսքը իրեն չասաց:

Հետո՞…

Հետո ոչ մի բան:

Մոլաքաղց կամ քաղցրամոլորակը

Իմ մոլորակը Մոլաքաղցն է և քաղցրավենիքից է: Այնտեղ ամեն ինչ քա~ղցր է: Այնտեղի լողավազանում շոկոլադե ջղային դեմք է լողում: Շոկոլադե ջրում շոկոլադե դեմքը  դառն է թվում, բայց նա քաղցր է, որովհետև քաղցր է ժպտում: Ես և իմ ընկերները «բանաններն» ենք ր բանանե հեծանիվներ ենք քշում: Մեր տները լրիվ յոգուրտից են: Իսկ մեքենաները` պաղպաղակից:  Քաղցր մարդիկ մեղրի նման քաղցր են խոսում:

Ով առաջինը թարգմանեց  Ջանի Ռոդարիի Ալիսա-գլդորիկը, դժվար է ասել: Ալիսան դարձավ բոլորի սիրելին, որովհետև գլդորիկ էր, չարաճճի և հետաքրքրասեր: Բոլոր աղջիկները սկսեցին իրենց Ալիսա-գլդորիկ պատկերացնել:

 Էլեն- գլդորիկը

Ես Էլեն-գլորիկն եմ: Ոոզում եմ պարզել, թե՛ ինչ կա համակարգչի մեջ: Մտա համակարգչի մեջ: Ինչքան հետաքրքիր էր այնտեղ: Այնտեղ պտտվում էր մի կլոր: Այս կլորն ինձ հետ խոսում էր:

Նա ինձ ասաց.

-Էլեն-գլորիկ, բա՛րև, դու արդեն գիտե՞ս, թե՛ ինչ կա համակարգչի մեջ:

-Ի՜նչ- ասացի ես: – Այսինքն երբ, որ դու պտտվում ես համակարգիչը իմանու՞մ է:

-Այո-ասաց պտուտակը:

Մենք բոլորս պտուտակներ ենք, պտտվում ենք ու պտտվում, ու մեր գլուխներն էլ են պտտվում:

_Այ քեզ պտույտ-համակարգիչ:

 Գրետա Հովհանյան 

 Գեղարվեստի կրտսեր դպրոց

2-րդ դասարան ուսուցիչ՝ Անուշիկ Աթայան

Ես իսկական գլորիկ եմ, միշտ հանգիստ չեմ մնում: Մի օր էլ   գլորվեցի, գլորվեցի ու ընկա   գրքիս   մեջ   և      այնտեղ    հանդիպեցի    գրքի    հերոսներին։ Ընկերացա նրանց  հետ,  բայց   շուտով   կարոտեցի  ընտանիքիս։  Տխրեցի  և   ցանկացա  դուրս   գալ գրքի  միջից։  Երբ  փորձում   էի  դուրս   գալ,  գլորվեցի ընկա   շոկոլադով ափսեի   մեջ։  Լիքը շոկոլադ  կերա,  շոկոլադոտվեցի։ Եղբայրս   մոտեցավ, որ   շոկոլադ  վերցնի  ու քիչ էր մնում, ինձ     ուտեր:  Իսկ   ես   բղավում   էի,   որ  ես   Գլդորիկ Գրետիկն   եմ։ Սկսեցի   լաց   լինել,  արցունքներս    մաքրեցին   վրայիս   շոկոլադը,  և   նա  ինձ   ճանաչեց։

 Ագապե-գլդորիկ

Գեղարվեստի կրտսեր դպրոց 2-րդ դասարան

 

 ուսուցիչ՝ Անուշիկ Աթայան

Ես Ագապե գլորիկն եմ, որովհետև շատ եմ սիրում գլորվել հետաքրքիր պատմությունների մեջ: Մի օր  անձրևից հետո դուրս գլորվեցի, անձրևի կաթիլների հետ խաղացի, հետո էլ նստեցի ծիածանի վրա, ես հիացած էի իմ ծիածանագույն զգեստով: Իսկ չարաճճի անձրևը իր կաթիլներով խուտուտ տվեց և ինձ գցեց գետնին: Հաջորդ օրը ես գլորվեցի կակաչի մեջ, մի լավ նեկտարոտվեցի և դարձա դեղնագույն Ագապե-գլորիկ: Տուն վերադարձա, գլորվեցի մայրիկիս զարդատուփի մեջ և ամեն ինչ դեղնոտեցի:

 Մանե Թոռունյան 

 

Նոր դպրոց, 4-րդ դասարան

Ուսուցիչ՝ Անահիտ Հարությունյան

 Ես ծանոթացա մի արևի հետ, որը չորսն էր: Առաջինի անունը Գունավորիկ էր: Գունավորիկի մայրը նկարչուհի էր: Նրանք ապրում էին Լոնդոնում: Երկրորդի անունը Գիտունիկ էր: Նրա մայրը տնտեսագետ էր: Նրանք էլ ապրում էին Անգլիայում: Երրորդի անունը Թիթիզիկ էր, իսկ չորրորդինը` Գեղեցկուհի: Թիթիզիկի մայրիկը դիզայներ էր: Նրանք ապրում էին Մոսկվայում: Իսկ Գեղեցկուհու մայրիկը՝ վարսահարդար: Նրանք էլ Հայաստանում էին ապրում: Չորսն էլ տարբեր էին, բայց նրանք մեկն էին:

  Սոնա Փափազյան

 Նոր դպրոց, 4-րդ դասարան

Ուսուցիչ՝ Անահիտ Հարությունյան

Ե րեկոյան ճաշից հետո ես վազեցի դուրս՝ խաղալու, հետս վերցրեցի գնդակ, որը ցատկոտելու պարան էր: Նա ապրում էր գրասեղանի տակ, անունը` Լեռա էր: Սակայն ապրում էր նաև պահարանի արկղում, անունը` Սալի էր: Սալին և Լեռան նույն խաղալիքն էին, սակայն նրանք տարբեր տեղերում էին ապրում: Սալին կարմիր էր , Լեռան՝ կանաչ, բայց նրանք նույն խաղալիքն էին: Հիմա երկուսն էլ հնացել են և էլ չեն կարող խաղալ, բայց նրանք նույն խաղալիքն էին էին և ինձ հարազատ են:

Անխելք մարդը   Թարս հեքիաթ

Նոր դպրոց, 4-րդ դասարան

Ոսուցիչ Աշխեն Գրիգորյան

Ժամանակով մի հարուստ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն հարուստն  էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս հարստությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Հետ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց հարուստը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի կերած խմած գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, կուշտ փորով, ասա՝ մինչև ե՞րբ պետք է  կերած խմած մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ ես կերակրում ։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի տգեղ աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ Աստծու մոտ։

― Երբ որ Աստծուն տեսնես,― աղաչեց տգեղ աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ պառավ, հիվանդ, աղքատ, բայց  կարողանում է ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց: Պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց թաց էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց թաց

ծառը։

― Գնում եմ Աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի մեկ խոսք էլ ես չասեմ,― խնդրեց թաց ծառը,― Աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս ցամաք ջրի ափին, բայց ամառ-ձմեռ թաց  եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ չորանամ։

Այս էլ լսեց հարուստը ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև չգտավ Աստծուն։ Մի ցածր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած չէր Աստվածը։

― Բարի օր,― ասաց հարուստը ու կանգնեց Աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց Աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ լույս. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, աղքատ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմիամեն ինչ լավ կլինի, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց Աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց հարուստը ու պատմեց կուշտ գայլի, տգեղ աղջկա ու թաց ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և հարուստին շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց թաց ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց Աստված,― հարցրեց թաց ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի չկա. մինչև այդ ոսկին չդնես, որ արմատներդ հողին չհասնեն, դու չես չորանա,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին դիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու աղքատ կլինես, ես էլ կչորանամ։

― Չէ՛, ես ժամանակ ունեմ, շտապում եմ,― պատասխանեց հարուստը,― Աստված ինձ բախտ չտվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց:

Հետո տգեղ աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը միացրեց.

― Ի՞նչ լուր չբերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի վատ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր  կլինի, տխուր ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի վատ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, Աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր կուշտ գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, Աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, Աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի տգեղ աղջիկ ու մի թաց ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը  կարողանում է ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ թաց։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի  դնեմ, պետք է այդ ոսկին դնեմ, արմատներդ հողին չհասցնեմ, որ չորանաս»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, դիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց Աստված,— հարցրեց կուշտ գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ կուշտ ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կսովածանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։

Արփի Սահակյան

 Նոր դպրոց  5-րդ դասարան

Ուսուցիչ՝ Մարինե Ամիրջանյան

Երգը իմ կյանքում շատ մեծ նշանակություն ունի, որովհետև ես երաժիշտ եմ: Նվագում եմ դաշնամուր, նաև երգում եմ: Երգն իմ կյանքի մի մասնիկն է, երգն ինձ համար մեծ բան է, օրինակ` ինչպես կյանքն է, և ես երգ-երաժշտությունը շատ եմ սիրում: Գիտե՞ք չէ, ամենամեծ բանը իմ կյանքում երգն է, քանի որ ես արդեն 3 տարեկանից սկսել եմ երգել: Համ էլ դուք գիտեի՞ք, որ ծովում, անտառում, կրակի մեջ և ընդհանրապես ամենուր կա երգ: Ես շատ եմ սիրում նվագել դաշնամուր և երգել դասական ու արտասահմանյան երգեր, նաև սիրում եմ կիթառ նվագել, բայց, ցավոք սրտի, չեմ նվագում:
Երգն ունի շատ մեծ ուժ, երբ մարդը լսում է երաժշտություն, նրա մեջ ծնվում են լիքը լարեր, երբ նա լսում է երաժշտություն, նրա մեջ արթնանում է մի ուրիշ գեղեցիկ լար, և իր դիմաց բացվում է մի դուռ, որտեղ կա երաժշտություն և երգ: Համ էլ երգի ուժը շատ մեծ ուժ է, քանի որ երգը երբ մտնում է մարդու սիրտը, ու եթե մարդը նյարդային է, հենց այդ պահին երգն օգնում է նրան:

 Ռոդարիկներ

 

Իտալացի մանկագիր Ջանի Ռոդարին  ոտանավոր-խաղի մի տեսակ է նկարագրել իր «Ստեղծագործության երևակայության քերականություն» գրքում՝ լիմերիկ: կրթահամալիրի սովորողները  լիմերիկը մի քիչ փոխեցին, մշակեցին և այդ տեսակի ոտանավորներն անվանեցին Ռոդարիկ:  Խաղացողները 7-ն են: Նախապես պայմանավորվում են, որ առաջին տողը նույնն է լինելու: Ամեն մեկն իր թղթի վրա գրում է առաջին տողը և փոխանցում կողքի նստածին՝ ժամացույցի ուղղությամբ:  Բոլորն այդպես են վարվում:  Ստացած թղթի վրա խաղացողը գրում է երկրորդ տողը, որն արդեն իր հորինածն է: Այդպես ստանալ-փոխանցելով, տող ավելացնելով, խաղում են, մինչև ամեն մեկի առաջին թուղթը հասնում է իրեն: Ստացվում է յոթտողանի ռոդարիկ: Որքան անսպասելի լինեն տողերը, խաղն այնքան    հետաքրքիր կլինի, ստացված ոտանավորն էլ ավելի լավը և անսովոր:

Փոխանցելիս կարելի է  թուղթն այնպես ծալել, որ նախորդ տողը չերևա: Դա մի քիչ ուրիշ խաղ է, բայց, մեկ է,   ռոդարիկ է ստացվում

Գեղարվեստի կրտսեր դպրոց

 

 4-րդ դասարանի սովորողներ

Ուսուցիչ՝ Լիլիթ Բաբայան

Մութը սև է, մի քիչ կարմիր:

Նա ապրում է երկնքում:

Մութի աչքը՝ սև ու կարմիր

Մեզ միշտ աչքով է անում:

Մութը մեկ-մեկ ծափ է տալիս:

Ծափ ու ծափ  չի տալիս,

Մթան գլուխը դատարկ է:

 

Ես յոթ զույգ կոշիկ մաշեցի,

Դու էլ յոթ գազար կերար,

Մենք էլ այգում քնեցինք,

Երեկոյան յոթ աստղ կորավ,

Առավոտը յոթ արևներ  արթնացան,

Նրանք կոշիկ չունեին,

Որովհետև մաշված էին:

Այս աշխատանքները դրել ենք վերջում, որ կարդալուց հետո  տանը, բակում, հյուր գնալիս խաղաք, այսպիսի հետաքրքիր ռոդարիկներ ստանաք և ուղարկեք «Պարտեզ»-ին:

 

Շարունակելի

 


Կարծիք գրել